Քաջարանում կա 2 թեկնածու. գործող քաղաքապետը չի առաջադրվել
Քաղաքական
Սյունիքի մարզի Քաջարան քաղաքում սեպտեմբերի 18-ին կայանալիք ընտրություններին մասնակցելու համար առաջադրվել է 2 թեկնածու:
Ինչպես տեղեկանում ենք Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքից, առաջադրվել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի մեխանիկ Սպարտակ Սողոմոնյանը եւ Քաջարանի քաղաքապետարանի իրավաբան Մանվել Փարամազյանը:
Հետաքրքրական է, որ 14 տարի քաղաքապետ աշխատած Վարդան Գեւորգյանը չի առաջադրվել: Մեզ հետ զրույցում նա նշեց, որ իր անձնական որոշումն է: Թե ինչու է նման որոշում կայացրել, պարզ չէ:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 18-ին ՏԻՄ ընտրություններ են սպասվում Հանրապետության մի շարք քաղաքներում եւ գյուղերում:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ