Արտաշատում կրակել են 33-ամյա տղամարդու վրա, որը վնասվածքով հոսպիտալացվել է. Shamshyan.com
Հասարակություն
Արարատի մարզում այսօր՝ ժամը 20։10-ի սահմաններում կրծքավանդակի շրջանում ստացած հրազենային վնասվածքով ծայրահեղ ծանր վիճակով Արտաշատի բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի, տեղեկացնում է Shamshyan.com–ը։
Հիվանդանոց մեկնած ոստիկանները պարզել են, որ վիրավորը Վերին Արտաշատ գյուղի բնակիչ, 33-ամյա Գագիկ Բադալյանն է, ով գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։
Կայքի տեղեկություններով՝ նրա վրա սպանելու նպատակով կրակել է համագյուղացի, 51-ամյա Մհեր Ստեփանյանը, ում ոստիկանները որոնում են։


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)