Բրազիլիայի ֆուտբոլի օլիմպիական հավաքականը չեմպիոն է (տեսանյութ)
Սպորտ
Ռիո դե Ժանեյրում ավարտին է մոտենում ամառային Օլիմպիական խաղերը:
Տղամարդկանց ֆուտբոլի մրցաշարի եզրափակչում Բրազիլիայի և Գերմանիայի օլիմպիական հավաքականները վիճարկեցին չեմպիոնի տիտղոսը:
Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց 1:1 հաշվով:
Նեյմարը 27-րդ րոպեին բացեց հաշիվը, իսկ Մայերը 59-րդ րոպեին խփեց պատասխան գոլը: Լրացուցիչ ժամանակում գոլեր չգրանցվեցին և արդյունքում հաղթողը որոշվեց հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարով:
Բրազիլացիները հաղթեցին 5:4 հաշվով և դարձան չեմպիոն:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու