Նաոմի Քեմփբելը Նյու Յորքում հանդես կգա որպես երիտասարդ դիզայներների խորհրդատու
Այլ
Թոփ մոդել Նաոմի Քեմփբելը հանդես կգա որպես երիտասարդ դիզայներների խորհրդատու: Մոդելը նրանց հետ աշխատելու Է Նորաձեւության շաբաթի ընթացքում, որը Նյու Յորքում կանցկացվի սեպտեմբերի սկզբին: Այդ մասին հայտնել Է Harper՚s Bazaar-ը:
Քեմփբելը կմասնակցի VFiles-ի առցանց հարթակի ամենամյա շոուին, որտեղ ներկայացվելու Է երիտասարդ մոդելագործների ստեղծագործությունը:
Բացի գերմոդելից, որպես մենթորներ հանդես կգան վիզաժիստ Փեթ Մաքգրաթը, ոճաբան Մել Օթենբերգը եւ ռեփեր Young Thug-ը:
Այս տարի VFiles-ի միջոցառումը կանցկացվի արդեն յոթերորդ անգամ: Անցած ցուցադրություններին իրենց ստեղծագործությունները ներկայացրել Էին ռուսական ZDDZ եւ Tigran Avetisyan մակնիշները, ինչպես նաեւ ուկրաինացի դիզայներ Անտոն Բելինսկին:
Քեմփբելն առաջին անգամ նորաձեւության ցուցադրությունների հարթակ Է դուրս եկել 15 տարեկանում եւ առաջին սեւամորթ մոդելն Է դարձել Vogue եւ Time հանդեսների շապիկներին: Առաջին մոդելային գործակալությունը, որի հետ նա համագործակցել Է, Elite-ն Է: 1990-ական թվականների սկզբին Քեմփբելը, Կլաուդիա Շիֆերի, Սինդի Քրոուֆորդի, Քրիստի Թառլինգթոնի եւ Լինդա Եվանգելիստայի հետ միասին, տեղ Էր գրավում աշխարհի ամենապահանջված մոդելների հնգյակում:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ