Մել Գիբսոնը նախկին քաղաքացիական կնոջն ամսական կվճարի 30 հազար դոլար
Այլ
Հոլիվուդյան դերասան և ռեժիսոր Մել Գիբսոնը համաձայնվել է ավելացնելու ամսական վճարումները իր նախկին քաղաքացիական կին Օկսանա Գրիգորևնային իրենց վեցամյա դստեր Լյուսիայի խնամքի համար: Այդ մասին հայտնել է TMZ ցանցային ռեսուրսը:
Նրա աղբյուրների վկայությամբ՝ վերջին ժամանակներս Մել Գիբսոնը Գրիգորևնային վճարել է ամսական 20 հազար դոլար, սակայն վերջինս խնդրել է գումարն ավելացնել մինչև 100 հազար: Արդյունքում, նախկին զույգը պայմանավորվել է, որ դերասանը ամսական պետք է վճարի 30 հազար դոլար:
Դրա փոխարեն Գրիգորևնան պետք է դուրս գա 2.4 միլիոն դոլար արժողությամբ տնից, որը Գիբսոնը Լոս Անջելեսում վարձել է նրա համար: Նա կտեղափոխվի Մալիբու քաղաք:


















































Ամենադիտված
Հարսանիքին՝ մահ․ «Ֆազ»-ի սպանության մեջ մեղադրվողը՝ ՀՀ-ում