Սատանայի կամրջից ընկած ՌԴ քաղաքացին մահացել է
Հասարակություն
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունն օգոստոսի 20-ին, ժամը 22.10-ին ահազանգ է ստացել, որ Սյունիքի մարզի Տաթևի վանքի մոտակայքում գտնվող «Սատանայի կամուրջ» կոչվող հատվածում քաղաքացի է ընկել ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հասարակայնության հետ կապերի վարչությունից, փրկարարները ձորում (մոտ 30 մ) հայտնաբերել են ՌԴ քաղաքացի Ռոստովի տարածաշրջանի Գուկովա քաղաքի բնակիչ Ի. Դ.-ի (ծնվ. 1957թ.) մարմինը:
Փրկարարները ձորից դուրս են բերել Ի. Դ-ի մարմինը և հանձնել շտապօգնության ու ոստիկանության աշխատակիցներին:


















































Ամենադիտված
Հարսանիքին՝ մահ․ «Ֆազ»-ի սպանության մեջ մեղադրվողը՝ ՀՀ-ում