Goal-ը թարմացրել է «Ոսկե գնդակի» գլխավոր ֆավորիտների ցանկը Սոֆիա Բաղրամյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 10 տարեկան աղջիկների կայծակնայինի բրոնզե մեդալակիր Ու՞ր են այն մարդիկ, որոնց օգնել է պարոն Ծառուկյանը. երկրում արդարության ճգնաժամ է. Սարգսյան Բունդեսթագը մերժել է Ուկրաինային անհապաղ աջակցություն տրամադրելու նախագիծը Թրամփը խոսել է իր սպանության հավանականությունից․ Սամվել Կարապետյանի պատասխանը` Պապիկյանին (տեսանյութ) Նիկոլը ձգտում է Լուկաշենկոյի ու Չաուշեսկուի ճակատագրին. բռնապետություն է տիրում (տեսանյութ) «Հրազդան» մարզադաշտում միջազգային չափանիշներին համապատասխան վազքուղի կստեղծվի Ոսկեպարում գետից դուրս են բերել 21-ամյա տղայի մարմինը Պայթյուններ Բուշերի ատոմակայանում․ կադրերը ցնցել են համացանցը (տեսանյութ) Կհստակեցվեն ՀՀ-ում կանոնավոր ուղևորափոխադրումների կազմակերպման գործընթացի օրենսդրական կարգավորումները Իրանի արտգործնախարարը բանակցել է Օմանի և Թուրքիայի գործընկերների հետ տարածաշրջանում տիրող իրավիճակի շուրջ 2026 թվականի հունիսը դարձել է ամենաշոգը Արևմտյան Եվրոպայի դիտարկումների ամբողջ պատմության ընթացքում 

Ընտանեկան բռնությունը Հայաստանում համակարգային խնդիր է. իրավապաշտպաններ

Հասարակություն

Հայաստանում ընտանեկան բռնության դեպքերի տարածվածության չափը փաստում է, որ այս խնդիրը համակարգային բնույթ ունի: Ուստի այն պահանջում է համակարգային լուծում, այն է՝ «Ընտանեկան բռնության կանխարգելման մասին օրենքի» ընդունում և դրա պատշաճ իրագործում: Հենց այս թեզն առաջ քաշեցին բանախոսները «Հոդված 3» ակումբում օգոստոսի 31-ին Հեղինե Դարբազյանի սպանության գործի քննության և օգոստոսի 23-ին հրապարակված վճռի առնչությամբ կայացած քննարկմանը:

Անդրադարձ կատարվեց ոչ միայն Դարբազյանի սպանության դեպքին, դրա հանգամանքներին, դատական նիստերին ու պատժին, այլ պետության բացթողումներին, որոնք հանդիսանում են ընտանեկան բռնության անպատժելիության և նման սպանությունների պատճառ: Հեղինե Դարբազյանի սպանության գործով դատաքննությունն ընթանում էր 2016 թվականի մարտից Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում:

2015 թվականի սեպտեմբերին Մալաթիա տոնավաճառի վարագույրների վաճառքի տաղավարներից մեկում դաժանաբար սպանվել էր 38-ամյա Հեղինե Դարբազյանը: Երեխաների հայրը՝ Արտակ Առաքելյանը, որսորդական դանակով նախ կտրել էր Հեղինե Դարբազյանի կոկորդը, ապա նույն դանակի 30 հարվածով սպանել նրան:
Արտակ Առաքելյանին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով (սպանություն), 235-րդ հոդվածի 4-րդ մասով (ապօրինի կերպով զենք կրել):

Քննարկման բանախոս, «Հասարակություն Առանց Բռնության» ՀԿ-ի գործադիր տնօրեն, «Ընդդեմ Կանանց Նկատմամբ Բռնության Կոալիցիայի» անդամ Լիդա Մինասյանը ուշադրություն դարձրեց այն հանգամանքի վրա, որ սպանությունը պարզապես հանցագործություն չէ, այլ ընտանեկան բռնության ռադիկալ դեպք: «Այդ իսկ պատճառով կարևոր է անդրադարձ կատարել ոչ միայն ոստիկանության բացթողումներին այս դեպքի շուրջ, նաև ընտանեկան բռնության կանխարգելման մասին օրենքի բացակայությանը: «Ոստիկանությունը կոմպետենտ չէ նման հարցերում և չկիրառելով անհրաժեշտ լծակներ, սա համարում է «Ընտանեկան խնդիր»», - ասաց նա:

Դատական նիստերից մեկում Հեղինե Դարբազյանի քույրը վկայություն տվեց այն մասին, թե ինչպես է Արտակ Առաքելյանը տարիներ շարունակ Հեղինեին դաժանաբար տանջել, ծեծի ենթարկել, անընդհատ խանդել ու նույնիսկ արգելել հարազատների հետ շփվել: Քրոջն 8 տարի տեսնելու հնարավորություն չունեցած Քրիստինեն պատմում էր, որ Արտակը սպանությունից առաջ սպառնում էր, թե կսպանի: Օգոստոսի 23-ին տեղի ունեցավ Հեղինե Դարբազյանի գործով վերջին դատական նիստը, որի ավարտից հետո դատարանը հրապարակեց նաև վճիռը:

Ըստ Մինասյանի այս գործում նախադեպային է կնոջ կերպարը ամբողջ համատեքստում, երբ Արտակ Առաքելյանը նպատակ ուներ խայտառակելու կնոջը, որին սպանել էր, և պետք էր բացատրել ինչու է կատարվել սպանությունը: «Այս դեպքում կրկին մեղադրվում է կինը, երբ իրական զոհը հենց կինն է: Դատական նիստերի ընթացքում նման սպանություններն որակվում են աֆեկտ, կնոջ անբարո լինելու պատճառով կամ խանդի հողի վրա կատարված սպանություն, որն էլ ցավոք սրտի դատարանի կողմից ընդունվում է, սակայն դա օրենքի սահմանններում չի, քանի որ ոչինչ չի արդարացնում սպանությունը», - պարզաբանեց նա:

Տուժող կողմի փաստաբան Սեդա Սաֆարյանը նիստերի դահլիճում, այնպես էլ ասուլիսին շեշտադրեց դեպքի մի քանի ծանրացուցիչ հանգամանք, մասնավորապես, Առաքելյանի կանխամտածված և շահադիտական մղումները, ինչպես նաև Հեղինեին խայտառակելու և վերջինիս արժանապատվությունը նսեմացնելու միտումը: Այնուանենայնիվ դատարանը վճռել է ազատազրկել Արտակ Առաքելյանին 11 տարի 6 ամիս ժամկետով: Սեդա Սաֆարյանը նիստին կարծիք էր հայտնել, որ առաջադրված մեղադրանքը մեղմ է, որովհետև սպանությունը պարունակում է առանձնակի դաժանության տարրեր, որոնք պետք է խստացնեին պատիժը: Ըստ փաստաբանի՝ Առաքելյանը պետք է դատվեր 104-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (առանձնակի դաժանությամբ սպանություն):

Սեդա սաֆարյանը Հեղինե Դարբազյանի գործի համատեքստում ներկայացրեց ընտանեկան բռնության դեպքերի մասով ոստիկանության թերությունները բռնանարքների վերաբերյալ դիմումներին արձագանքելու տեսանկյունից: «Սպանությունից առաջ կանայք դիմում են ոստիկանություն, բայց ոստիկանությունը լուրջ չի վերաբերվում նման գործերին, ոստիկանությունը պարզապես պարտավորագիր է վերցնում, որ ամուսինը այլևս չի մոտենա կնոջը, այնինչ սթափեցնող գործողություններ բռնարարի հանդեպ չեն կիրառվում», - ասաց նա: Հեղինեի կյանքը, պատմում է Սաֆարյանը, դժոխային է եղել, լիարժեք մարդու զգացողությունը կորցրել է, և ռիսկային գործոնները հաշվի չի առել: «Բթացած վիճակում ապրել է այդպիսի ամուսնու հետ երկար տարիներ: Հեղինեն անընդհատ ծեծվել է ամուսնու և ամուսնու հոր կողմից», - պարզաբանեց փաստաբանը:

Ըստ նրա, ոստիկանության թերացումներն ակնհայտ են: «Այնպես չէ, որ ոստիկանությունն օրենքով գործառույթներ չունի, ոստիկանությունն ինքն է բաշխում այդ գործառույթները, կարող են հարևաններին ներգրավվել հարցաքննություններին: Եվ եթե անգամ Հեղինեն ասեր, որ ինքը չի ցանկանում պատժել իր ամուսնուն, իրեն գործից հեռու պահելով պետք է ուսումնասիրեին գործը, կազմակերպվեին հարցաքննություններ և պատժամիջոցներ կիրառվեին Արտակ Առաքելյանի հանդեպ, քանի որ գործ ունենք մարդկային կյանքի վտանգման հետ», - ընդգծեց Սեդա Սաֆարյանը՝ հավելելով, որ գործի վարույթ կարճել նման դեպքերում ուղղակի անթույլատրելի է:

Իր հերթին «Կանանց Ռեսուրսային Կենտրոնի» ծրագրերի համակարգող, «Ընդդեմ Կանանց Նկատմամբ Բռնության Կոալիցիայի» անդամ Անահիտ Սիմոնյանը ներկայացրեց Հեղինե Դարբազյանի սպանության գործի անբողջ ընթացքի վերաբերյալ իրականացված մոնիթորինգը: Նրա խոսքով, երկու հիմնական խնդիրներ են առաջ գալիս նման գործերում:

«Առաջին, ընտանեկան բռնության հանգամանքի անտեսումը դատարանի կողմից: Դատարանը չի մոտենում խնդրին իր ամբողջական ծավալով, դա դիտարկվում է որպես մեկանգամյա ծեծ և այլ հոդվածով դատավճիռ է կայացվում, որն ավելի թեթև է, և հաշվի չեն առնվում ծանրացուցիչ հանգամանքները: Երկրորդ, տուժած կողմի կնոջ կրկնակի զոհայնացում», - ասաց նա:

Սիմոնյանը պատմեց, որ 2010 թ-ից պետությանը հայտնի էր, որ այս կինը վտանգի տակ է գտնվում, որը մարդու իրավունքների տեսանկյունից համարվում է լուրջ խախտում: «Դատարանում միշտ արդարացվում էր բռնարարը, հիմք ընդունելով հասարակական պատմույթն ու կարծրատիպերը, հիմնվելով խանդի հողի վրա: Այնինչ այս դեպքում իրականում խոսքը գնում է ընտանեկան հարաբերություններում չգտնվող 2 անձանց մասին, քանի որ 2015 թ-ի սեպտեմբերի դրությամբ Հեղինեն և Արտակը արդեն բաժանված էին:

Այնինչ Արտակը դատական նիստերից մեկի ժամանակ պարզապես ասաց. «Ես ո՞նց կարայի իրան ուրիշին տայի»: Կարծես թե կինը իր է, որ պետք է տա կամ չտա, և երբ կինը որոշում է ինքնուրույն հեռանալ, ուրեմն պետք է բռնի ուժով պահել կամ սպանել», - հավելեց Անահիտ Սիմոնյանը:

Բանախոսները բավարարված չէին դատավճռով. «Բավարարված չենք, քանի որ այն կոնտեքստից դուրս էր, և 104 հոդվածի 1-ի մասի փոխարեն երկրորդով պետք է դատաապարտվեր 15 տարով, և ոչ թե 11 տարի 6 ամսով»: «Սա համակարգաային խնդիր է, հասարակության, դատարանի և պետության կողմից անտեսվող, երբ հանցագործությունը տեղի է ունենում կնոջ հանդեպ: Հասարակությունը միշտ պատրաստ է քննադատել, գտնել արդարացումներ մեղադրելու կնոջը», - ասաց Սիմոնյանը:

Քննարկման ավարտին բանախոսները հույս հայտնեցին, որ առաջիկայում Ընտանեկան բռնությունը կանխարգելող օրենքը կընդունվի բոլոր կարգավորումներին և միջազգային ստանդարտներին համապատասխան:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ուժ եղիր, ավագ ընկեր. քո հետ են բազմաթիվ մարդիկ, ովքեր հավատում են քեզ և գնահատում քո անցած ճանապարհը. Սուրեն ՍուրենյանցԳրենլանդիան մերժում է ԱՄՆ-ի նոր առաջարկներըԱՄՆ-ն ռիսկի է դիմում կորցնելու Իսպանիայի ռազմաբազաներին մուտք գործելու հնարավորությունը Թրամփի սպառնալիքների պատճառովԻսպանիայում ջերմային հարվածից ռուս կին է մահացել ՔՊ-ական Տավրոս Սափեյանը հրաժարվում է պատգամավորական մանդատիցՌուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների նոր փաթեթը կընդունվի հուլիսի 13-ին. Ֆրանսիայի ԱԳՆԵՏՀ խորհրդի նիստում քննարկվել են եվրասիական տնտեսական ինտեգրման առանցքային հարցերըԻրանը հայտարարել է Հորմուզի ծովի թողունակությունը մինչև 50 տոկոս մեծացնելու մասինԾայրահեղ շոգը չի նահանջում Ֆրանսիայում IRIB. ԻՀՊԿ-ն 10 հրթիռով հարվածել է Հորդանանում ԱՄՆ-ի գլխավորած «Ալ-Ազրաք» ավիաբազայինԻրանը խորհրդային կործանիչներ է օգտագործում Խամենեիի հուղարկավորության անվտանգության համարՄարիա Ռասպուտինայի ամուսինը հայտնել է երգչուհու կենսաթոշակի չափըԻրանի շուրջ լարվածության ֆոնին ԱՄՆ-ում բենզինը կրկին թանկացել էՓալմ Բիչի օդանավակայանը վերանվանվել է Թրամփի պատվինF-16 կործանիչը հրդեհվել է և արտակարգ վայրէջք կատարել Հունաստանի կղզումԽամենեիի և նրա ընտանիքի անդամների մարմինները կտեղափոխվեն Իմամ Ռեզայի դամբարանGoal-ը թարմացրել է «Ոսկե գնդակի» գլխավոր ֆավորիտների ցանկը Սպերցյանը առաջին անգամ ուղերձով դիմել է Ալ-Ահլիի երկրպագուներինՆշվել են այն ոլորտները, որտեղ աշխատակիցների կրճատման ռիսկը նվազագույնն էՍոֆիա Բաղրամյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 10 տարեկան աղջիկների կայծակնայինի բրոնզե մեդալակիր Ու՞ր են այն մարդիկ, որոնց օգնել է պարոն Ծառուկյանը. երկրում արդարության ճգնաժամ է. ՍարգսյանՍեմյոն Սլեպակովի նկատմամբ հայտարարվել է հետախուզումՎաղարշակ Հակոբյանը հրաժարվում է պատգամավորի մանդատիցՉինաստանում բռնկված հրդեհի հետևանքով առնվազն 28 մարդ է զոհվելՊրիգոժինը համեմատել է արհեստական բանականությունը «ռետինե կնոջ» հետԲունդեսթագը մերժել է Ուկրաինային անհապաղ աջակցություն տրամադրելու նախագիծը Արեգնազ Մանուկյանը կալանավորվել էԹրամփը խոսել է իր սպանության հավանականությունից․ Սամվել Կարապետյանի պատասխանը` Պապիկյանին (տեսանյութ) Նիկոլը ձգտում է Լուկաշենկոյի ու Չաուշեսկուի ճակատագրին. բռնապետություն է տիրում (տեսանյութ)Ավտովթար Արմավիրի մարզում․ բախվել են «Lada Priora»–ն ու «ԿամԱԶ» մակնիշի բեռնատարը, կան վիրավորներ«Հրազդան» մարզադաշտում միջազգային չափանիշներին համապատասխան վազքուղի կստեղծվի Էստոնիայի ՆԳ նախարարը կոչ է արել ԵՄ-ում ապաստարանից զրկել զորակոչային տարիքի ուկրաինացիներինՈսկեպարում գետից դուրս են բերել 21-ամյա տղայի մարմինը Սրտաբանը հերքել է շոկոլադի օգտակարության մասին տարածված կարծիքըՀԱՕԿ-ը զորակցություն է հայտնել Գագիկ Ծառուկյանին և նրա ընտանիքինFT․ ՆԱՏՕ-ում կոչ են անում մշակել Գրենլանդիայի հարցով գործողությունների ծրագիրԳոլերի արքաների պայքարը․ Նորվեգիան և Անգլիան՝ կիսաեզրափակչի ուղեգրի համարԽոչընդոտվում է պրոռեկտորի աշխատանքն․ ի՞նչ է կատարվում ՀՊՏՀ-ումՊայթյուններ Բուշերի ատոմակայանում․ կադրերը ցնցել են համացանցը (տեսանյութ)Կհստակեցվեն ՀՀ-ում կանոնավոր ուղևորափոխադրումների կազմակերպման գործընթացի օրենսդրական կարգավորումները Փորձագետները կասկածի տակ են դրել Patriot-ի արտադրության լիցենզիայի արդյունավետությունը Ուկրաինայի համարՍամվել Կարապետյանի տնային կալանքը կրկին 2 ամսով երկարաձգվեց ՌԴ գլխավոր հյուպատոսարանը զգուշացրել է Չինաստանի հարավում սպասվող հզոր սուպերթայֆունի մասինEl Al-ը մինչև սեպտեմբերի 1-ը երկարաձգել է Թել Ավիվ–Մոսկվա չվերթների դադարեցումըՄակգրեգորը հայտարարել է, որ Զելենսկին մեկ տարվա ընթացքում կարող է հեռանալ պաշտոնիցԻրանի արտգործնախարարը բանակցել է Օմանի և Թուրքիայի գործընկերների հետ տարածաշրջանում տիրող իրավիճակի շուրջ Փորձագետը բացատրել է, թե ինչպես են խարդախները կրկին թիրախավորում նախկին զոհերինՏաթև-Լծեն խաչմերուկում 36-ամյա վարորդը «ՄԱԶ» մակնիշի բեռնատարով բախվել է քարերին և կողաշրջվելՆյարդաբանը նշել է վտանգավոր գլխացավի հիմնական ախտանիշներըՉնայած զգալի ջանքերին՝ ՀՀ-ն ապօրինի ակտիվների վերականգնումը քաղաքական նպատակ չի դարձրել. ԵԽ զեկույց
Ամենադիտված