Ծանրամարտի երիտասարդական ԱԱ. Գրիգոր Ղազարյանի արդյունքը
Սպորտ
Եգիպտոսի Իսմայիլիա քաղաքում ավարտին մոտեցող ծանրամարտի երիտասարդական աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը Հայաստանի հավաքականի կազմից առաջինը մրցահարթակ դուրս եկավ 110 կգ քաշային Գրիգոր Ղազարյանը: Այս մասին տեղեկանում ենք armsport.am կայքից։
Հայ ծանրորդը պոկում վարժությունում հաջողությամբ գլխավերևում պահեց 157 կգ և 163 կգ կշռող ծանրաձողերը: Հրում վարժությունում Ղազարյանը բարձրացրեց նախ 193 կգ, ապա 201 կգ: Այսպիսով, երկամարտի 364 կգ արդյունքով Գրիգոր Ղազարյանն աշխարհի առաջնությունում զբաղեցրեց 5-րդ հորիզոնականը:
Հիշեցնենք, որ այսօր ավելի ուշ՝ Երևանի ժամանակով 15:00-ին, աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականի ելույթները կեզրափակի գերծանրքաշային Գագիկ Մկրտչյանը (+110 կգ): Մեր վերջին մասնակցի մրցելույթին կարող եք հետևել Առաջին ալիքի ուղիղ եթերում:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ