ԱՄՆ Ազգային հետախուզությունը մեղադրանք է առաջադրել Օբամայի դեմ
ԱՄՆ
ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման է ղեկավարել 2016 թվականի ԱՄՆ նախագահական ընտրություններին Ռուսաստանի միջամտության «առասպելի» ստեղծումը: Այս մասին ասվում է ԱՄՆ Ազգային հետախուզական ծառայության X սոցիալական մեդիա հարթակում հրապարակված գրառման մեջ։
Գրառումը հրապարակվել է՝ ի պատասխան դեմոկրատ՝ Օբամայի վերջերս կատակերգու Սթիվեն Քոլբերտի շոուի ժամանակ արված դիտողության, որում ԱՄՆ նախկին առաջնորդը հայտարարել է, որ ԱՄՆ ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփը (հանրապետական) կամ որևէ այլ պետության ղեկավար չի կարող հրահանգել ԱՄՆ գլխավոր դատախազին հետապնդել նրանց, ում նրանք չեն սիրում։ Օբաման հավելել է, որ երկրի քրեական արդարադատության համակարգը չպետք է «քաղաքականացվի»՝ թույլ տալով հաշիվներ մաքրել «քաղաքական հակառակորդների» հետ կամ «պարգևատրել ընկերներին»։
«Եվ սա գալիս է այն մարդուց, ով ղեկավարել է Ռուսաստանի հետ կապված խաբեության ստեղծումը», - դեմոկրատի հայտարարությանը պատասխանել է ԱՄՆ Ազգային հետախուզական ծառայությունը։


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ