Ուկրաինայում Պուտինի օգնական Վլադիմիր Մեդինսկուն հեռակա կարգով դատապարտել են 10 տարվա ազատազրկման
Քաղաքական
Կիևի Շևչենկովսկի շրջանային դատարանը Ռուսաստանի նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկուն հեռակա կարգով դատապարտել է 10 տարվա ազատազրկման։ Այս մասին հայտնում է «Интерфакс-Украина»-ն՝ հղում անելով Ուկրաինայի գլխավոր դատախազությանը։
Ուկրաինական կողմի տվյալներով՝ դատավճիռը կապված է 2023 թվականին հրապարակված ռուսական դպրոցական դասագրքի հետ, որի համահեղինակներից և խմբագիրներից է եղել Մեդինսկին։ Խոսքը վերաբերում է 11-րդ դասարանի «Պատմություն․ Ռուսաստանի պատմություն․ 1945 թվական — XXI դարի սկիզբ» դասագրքին։ Նույն գործով հեռակա դատապարտվել է նաև ՄԳԻՄՕ-ի ռեկտոր Անատոլի Տորկունովը։
Ուկրաինայի դատախազությունը նրանց մեղադրում է Ուկրաինայում Ռուսաստանի գործողությունները «արդարացնելու» և ուկրաինական պատմությունը խեղաթյուրելու մեջ։ Ավելի վաղ Մեդինսկին, մեկնաբանելով իր դեմ հարուցված քրեական գործը, հայտարարել էր, որ Ուկրաինայի անվտանգության ծառայությանը կարելի է ուղարկել իր պատմության դասագիրքը։


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ