Ադրբեջանը ԼՂ շփման գծում արձակել է շուրջ 600 կրակոց
Արցախ
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում Ադրբեջանը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 40 անգամ: Այս մասին տեղեկացրին ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից:
ԼՂՀ ՊՆ հայտարարության մեջ ասվում է. «Սեպտեմբերի 5-ի լույս 6-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 40 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 600 կրակոց:
ՊԲ առաջապահ զորամասերը պահպանել են հրադադարի ռեժիմը և շարունակել վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը»:


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան