ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին Հյուսիսատլանտյան դաշինքի աշխատակիցը հայտնվել է լրտեսության գործի կենտրոնում Չլիցենզավորված խաղային կայքերը կարգելափակվեն երկու աշխատանքային օրվա ընթացքում 34 երկիր և Եվրամիությունը համատեղ պահանջ են ներկայացրել Ռուսաստանին TRIPP-ը կստեղծվի ՓԲԸ-ի ձևով․ ԱՄՆ-ը կունենա 74%, ՀՀ-ն՝ 26% բաժնեմաս. Փաշինյան Ամերիկյան կոնսորցիումը 10 միլիարդ դոլարով ձեռք կբերի «Լուկօյլի» միջազգային ակտիվները Հնարավոր է՝ Դավիթին ընտրություններից չեզոքացնեն․ Վճռաբեկը տարօրինակ արագ վճիռ է կայացրել. փաստաբան ԱՄՆ դեսպանությունը երկու օր փակ կլինի Բաղդադը պատրաստվում է վերահսկողություն հաստատել Քրդստանի նավթային հանքավայրերի նկատմամբ Չինաստանը պատմական քայլ է կատարել տիեզերական մրցավազքում Սաուդյան Արաբիայի և հութիների հակամարտությունը նոր թափ է հավաքում Սենսացիա են սարքել․ քաղաքացիությունից զրկելու դրույթ կա ժողովրդավարական սահմանադրություններում 

Գյուղացու ջուրը կվաճառեն գյուղացու վրա

Հասարակություն

Արագածոտնի մարզի Ակունք գյուղի բնակիչներից ԼՈՒՐԵՐ.com-ը բողոքներ ստացավ այն մասին, որ գյուղի հարակից բնական աղբյուրից բխող խմելու ջրի վրա ջրաչափ են ուզում տեղադրել։ Ակունքի բնակիչը մեզ հետ զրույցում պատմեց, որ խմելու ջրի բնական աղբյուրը գտնվում է գյուղի տարածքում և դեռ խորհրդային ժամանակաշրջանից գյուղի բնակիչների անձնական միջոցներով աղբյուրի վրա կառուցվել են ջրավազաններ և ջուրը խողովակներով հասցվել է բնակիչներին։

Մեր զրուցակիցը նշեց, որ ժամանակին գյուղը գրեթե կայացած է եղել անասնապահության ոլորտում, հազարավոր անասուններ են ունեցել, իսկ այժմ անասնապահության ոլորտում մասշտաբների լուրջ նվազում է նկատվում. «Սպառման շուկան գրեթե իսպառ բացակայում է, մի կերպ յոլա ենք գնում, իսկ սրանք ուզում մեր ջրի վրա ջրաչափ դնեն»։

Թեմայի շուրջ զրուցեցինք Ակունքի գյուղապետ Հենրիկ Կնյազյանի հետ, ով ոչ հերքեց, ոչ էլ հաստատեց մեր ունեցած ինֆորմացիան։

Չնայած դրան՝ գյուղապետը դրական գնահատեց այդ երևույթը։ Այսինքն՝ նրա համար ընդունելի է, որ գյուղացին պետք է այսուհետ գումար վճարի բնական աղբյուրից ստացած ջրի դիմաց։

«Ավելի լավ կլինի, քանի որ, աղբյուրն էլ մեր պապական աղբյուրն է, բայց գյուղի ջուրը ճնշում չունի, 10 տուն կա, որոնց չի հասնում ջուր»,-ասաց գյուղապետը։

Կապ հաստատեցինք նաև «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի հետ, որտեղից մեզ տեղեկացրին, որ իրենք չեն սպասարկում Ակունք գյուղը և առաջիկայում նմանատիպ ծրագրեր չունեն։

Արդյունքում մենք չգտանք մի անձ, ով իրավիճակի վերաբերյալ պատասխանատվություն կստանձնի։ Գյուղական համայնքներում հաճախ են պատահում, երբ կա գործողություն, սակայն բոլորը հերքում են իրենց կապը գործողության հետ։ Դա է պատճառը, որ գյուղացին հաճախ ստիպված է լինում թողնելով իր առօրյա հոգսերը, դուրս գալ փողոց և ճանապարհներ փակել։ Մեկ բան հստակ է, նմանատիպ գործելակերպի շարունակական բնույթ կրելու միակ հետևանքը գյուղական համայնքների դատարկումն է ու գյուղատնտեսության քայքայումը։

Ի դեպ, Ակունք գյուղում սեպտեմբերի 18-ին տեղի կունենա գյուղապետի ընտրություն, գյուղապետը նշեց, որ ամենայն հավանականությամբ, կվերընտրվի ու կշարունակի պաշտոնավարումը։ ՀՀ գյուղական համայնքներում նմանատիպ զավեշտալի պատմություններ շատ կան, և դրա միակ պատճառը գյուղացու վճռական խոսքի բացակայությունն է։

Միքայել Նազարյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերինՀյուսիսատլանտյան դաշինքի աշխատակիցը հայտնվել է լրտեսության գործի կենտրոնումՉլիցենզավորված խաղային կայքերը կարգելափակվեն երկու աշխատանքային օրվա ընթացքում34 երկիր և Եվրամիությունը համատեղ պահանջ են ներկայացրել Ռուսաստանին TRIPP-ը կստեղծվի ՓԲԸ-ի ձևով․ ԱՄՆ-ը կունենա 74%, ՀՀ-ն՝ 26% բաժնեմաս. ՓաշինյանԱմերիկյան կոնսորցիումը 10 միլիարդ դոլարով ձեռք կբերի «Լուկօյլի» միջազգային ակտիվները Հնարավոր է՝ Դավիթին ընտրություններից չեզոքացնեն․ Վճռաբեկը տարօրինակ արագ վճիռ է կայացրել. փաստաբանԱՄՆ դեսպանությունը երկու օր փակ կլինիԲաղդադը պատրաստվում է վերահսկողություն հաստատել Քրդստանի նավթային հանքավայրերի նկատմամբՉինաստանը պատմական քայլ է կատարել տիեզերական մրցավազքումՍաուդյան Արաբիայի և հութիների հակամարտությունը նոր թափ է հավաքում Սենսացիա են սարքել․ քաղաքացիությունից զրկելու դրույթ կա ժողովրդավարական սահմանադրություններումՏիգրան Արզաքանցյանը ստանձնել է «Մերգելյան ինստիտուտ»-ի տնօրենի պաշտոնըՌուսական հարվածներից հետո Ուկրաինայի հինգ մարզում հոսանքազրկումներ ենՆոյեմբերի 26-27-ին ՀՀ-ում կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչներըԵրկխոսություն, փորձի փոխանակում և նոր կապեր՝ մեկ հարթակում․ միջազգային ֆորում՝ ՔիշնևումԵգիպտոսում վառելիք տեղափոխող բեռնատարի վթարից հետո բռնկված հրդեհի հետևանքով 31 մարդ է զոհվել ՀՀ-ն և Վրաստանը տարեկան տասնյակ կալանավորների են փոխանակումԿիևը հայտարարել է ռուսական հինգ ռազմական ինքնաթիռի խոցման մասինՈւկրաինան ԱԹՍ–ներով հարձակվել է Ստավրոպոլի երկրամասում Հյուսիսային Կովկասը սնուցող էլեկտրակայանի վրա Ռուսաստանն ու Ուկրաինան կարող են իրականացնել գերիների խոշոր փոխանակումՈՒՂԻՂ․ Կառավարության նիստՀորմուզի նեղուցում իրավիճակը սրվում է. Իրանը զգուշացնում է նավերինՆերդիրներն ապահովում են զինծառայողի կենսական կարևոր օրգանների պաշտպանությունը․ հայտարարությունԹրամփը նոր մաքսատուրքեր է պատրաստում Չինաստանի և Եվրոպայի դեմՏոնոյանին առաջադրված նոր մեղադրանքը կապված է 18 հազար անորակ կոշտ բալիստիկ ներդիր ձեռք բերելու հետԵվրոպայում ֆինանսական նոր պայքար է սկսվում՝ Ուկրաինայի հարցովՔուշները հայտարարել է Ռուսաստանի և Եվրոպայի միջև կապի ուղիներ հաստատելու ԱՄՆ-ի մտադրության մասին Թրամփն ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը զգուշացրել են ՌուսաստանինԳեղաշենցինե՛ր ջան, շնորհակալ ենք ձեր ջերմության, վստահության և աջակցության համար. Միասին՝ վստահ առաջ. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)Պաշտոնյաները փորձում են մեկը մյուսին գերազանցել՝ գոհացնելու Փաշինյանին ու Ալիևին․ ԱբրահամյանԼույս չի լինի. հասցեներՀաջորդ կանգառը՝ խորհրդարանական ընտրություննե՞րՏարիներ առաջ ՔՊ-ն ընդվզել է հռչակագիրը հանելու առաջարկի դեմ Հեղինակն իրավաբան չէ եւ հայ չէԿալանավորում է բոլորին, ովքեր խոչընդոտում են Ալիևի ծրագրինՉեն տրվել Փաշինյանի շանտաժինԱրտաշատի համայնքապետարանից շուրջ 28 մլն դրամ է վճարվել խորհրդատվական ծառայությունների անվան տակԻնչո՞ւ է միասնական ընդդիմության մերժումը դառնում քաղաքական նոր մշակույթի սկիզբԻնչու են Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով մեղադրյալները ցուցմունք փոխումՎերջնագրից առաջ՝ շրջագայություն ՊՆ-ն ինքնավնասման դեպքե՞ր է կոծկում Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին նպատակ կա քննիչ հանձնաժողով հրավիրել․ իշխանությունները պատրաստվում են եկեղեցու հարցով բաց նիստի․Հայաստանը չունի Երդվյալ ատենակալների դահլիճ. ի՞նչ լրացուցիչ ծախսեր է պահանջում նախագիծըՆավթի 2027-ի քվոտաները դեռ բաց են․ Նովակը նշել է գնահատման վերջնաժամկետըՉիպերի շուրջ վեճը հասել է Պեկին․ Չինաստանը Նիդերլանդներից հստակ կանոններ է պահանջումՄերցը Բունդեսթագում պաշտպանել է Կիևին օգնությունը․ նրա խոսքով՝ Ռուսաստանն ավելին է ուզումԱբու Դաբիից Էր Ռիադ և Դամամ թռիչքները Etihad-ը չեղարկել է մինչև նոյեմբերի 30-ըԱՄՆ տնտեսության աճի գնահատականը բարձրացել է 4,3 տոկոսի․ հոկտեմբերին արագացել է նաև գնաճըՌաս Թանուրայի նավթավերամշակման գործարանի շուրջը սև ծուխ է երևում տիեզերքից
Ամենադիտված