ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին Հյուսիսատլանտյան դաշինքի աշխատակիցը հայտնվել է լրտեսության գործի կենտրոնում Չլիցենզավորված խաղային կայքերը կարգելափակվեն երկու աշխատանքային օրվա ընթացքում 34 երկիր և Եվրամիությունը համատեղ պահանջ են ներկայացրել Ռուսաստանին TRIPP-ը կստեղծվի ՓԲԸ-ի ձևով․ ԱՄՆ-ը կունենա 74%, ՀՀ-ն՝ 26% բաժնեմաս. Փաշինյան Ամերիկյան կոնսորցիումը 10 միլիարդ դոլարով ձեռք կբերի «Լուկօյլի» միջազգային ակտիվները Հնարավոր է՝ Դավիթին ընտրություններից չեզոքացնեն․ Վճռաբեկը տարօրինակ արագ վճիռ է կայացրել. փաստաբան ԱՄՆ դեսպանությունը երկու օր փակ կլինի Բաղդադը պատրաստվում է վերահսկողություն հաստատել Քրդստանի նավթային հանքավայրերի նկատմամբ Չինաստանը պատմական քայլ է կատարել տիեզերական մրցավազքում Սաուդյան Արաբիայի և հութիների հակամարտությունը նոր թափ է հավաքում Սենսացիա են սարքել․ քաղաքացիությունից զրկելու դրույթ կա ժողովրդավարական սահմանադրություններում 

Մասնագետը բացառում է կլիմայի փոփոխության հետևանքով Սևանա լճի վրա գլոբալ ռիսկերի առաջացումը

Հասարակություն

Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայության տնօրեն Լևոն Վարդանյանը բացառում է կլիմայի փոփոխության հետևանքով Սևանի համար հավելյալ ռիսկերի առաջացումը: Մասնագետը վստահեցնում է, որ կանխատեսված սցենարներին համապատասխան միջոցառումներ են իրականացվում, որոնց արդյունքում՝ 2030թ. ջերմաստիճանի բարձրացման պայմաններում անգամ, Սևանում տարեկան լինելու է լրացուցիչ 400 միլիոն խորանարդ մետր ջուր:

Նրա խոսքով՝ ապագայում իրենց խնդիրը պետք է լինի հասկանալ, թե որտեղ են օգտագործելու Սևանում կուտակված լրացուցիչ 400 միլիոն խորանարդ մետր ջուրը: «Շատ հնարավոր է, որ մենք սկսենք էլեկտրաէներգիայի արտադրության նպատակով ջրառ իրականացնել կամ ավելացնել ոռոգման նպատակով բաց թողնվող ջրի սահմանաքանակը, որը հիմա 170 միլիոն խորանարդ մետր է»,- ընդգծեց Վարդանյանը:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Լևոն Վարդանյանը, անդրադառնալով «Էկոլուր» կայքում տեղադրված «Հայաստանում սրվելու է ջրի խնդիրը. վտանգի տակ կհայտնվի Սևանա լիճը» խորագրով նյութին, ընդգծեց, որ այդ նյութի համար հիմք է հանդիսացել բնապահպանության նախարարության կողմից կազմակերպված աշխատաժողովի ժամանակ իր տեղակալի կողմից տրված կարճ հարցազրույցը: «Ես ասեմ, որ նյութը ամբողջական վերլուծության արդյունք չէր, և այնտեղ հակիրճ տեղեկատվություն էր տեղադրված, որը չի բնութագրում ընդհանուր իրավիճակը: Այսինքն ' այնտեղ խոսքը գնում էր կլիմայի փոփոխության սցենարների մասին, որոնց համաձայն 2030թ. ներկա կլիմայական ջերմաստիճանի աճի տեմպերի առկայության պայմաններում Հայաստանում հնարավոր է ջերմաստիճանը բարձրանա 1.1 աստիճանով: Եվ այդ դեպքում կանխատեսվում է, որ Սևանա լճի ակտիվ ջրատվությունը կնվազի 70 միլիոն խորանարդ մետրով: Սակայն դա չի նշանակում, որ դա վտանգավոր է Սևանի համար: Ընդհակառակը, եթե վերլուծությունը իրականում կատարվի, հաշվի առնելով բոլոր բաղադրիչները, այդ թվում՝ Արփա-Սևան ջրատարով մուտքը, Սևանի ավազանում կլիմայի փոփոխության արդյունքում տեղումների քանակի աճը, ապա մենք ոչ մի վտանգ չունենք»,- պարզաբանեց Վարդանյանը:

Նա հավելեց, որ «Սևանա լճի մասին» ՀՀ օրենքի համաձայն ժամանակացույցով կբարձրացվի Սևանա լճի մակարդակը և 2030թ. հասցվի նախատեսված 1903.5 մետր նիշին, ապա այդ ժամանակ բացթողնվող ջրի ավելի մեծ պաշար կունենանք. խոսքը տարեկան շուրջ 400 միլիոն խորանարդ մետրի մասին: Որովհետև միայն 250-260 միլիոն տարեկան մուտքը լինելու է Արփա-Սևան ջրատարով: Իսկ սովորաբար, որպես կանոն, գետային հոսքը կազմում է մոտ 770 միլիոն խորանարդ մետր, տեղումները հայելու վրա կազմում են 500-510 միլիոն խորանարդ մետր: «Գոլորշիացումը, ճիշտ է, 1 միլիարդ 70 կամ 100 միլիոնի սահմա ններում է, սակայն ընդհանուր տարեկան հաշվեկշռով մոտավորապես 200 միլիոն խորանարդ մետրի ավելցուկ է գոյանում Սևանա լճից: Արփա-Սևան ջրատարի վերանորոգումից հետո տարեկան արդեն Սևան մուտք կլինի մոտավորապես 250-260 միլիոն խորանարդ մետր ջուր՝ ներկայիս 120 միլիոն խորանարդ մետրի փոխարեն: Սա ևս լճի մակարդակի լրացուցիչ բարձրացում է ապահովում»,- մանրամասնեց մասնագետը:

Եզրափակելով խոսքը՝ մասնագետը հավելեց, որ վերջին տարիների ընթացքում ընդամենը 2 անգամ է տեղի ունեցել Սևանի մակարդակի բացասական հաշվեկշիռ: «Դա եղել է 2012թ. և 2014թ.: Մնացած տարիների ընթացքում միշտ դրական հաշվեկշիռ ենք ունեցել: Այս տարի էլ սպասում ենք, որ 20-22 սանտիմետրով Սևանա լճի մակարդակի աճ կարձանագրենք՝ նախորդ տարվա հունվարի համեմատ»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերինՀյուսիսատլանտյան դաշինքի աշխատակիցը հայտնվել է լրտեսության գործի կենտրոնումՉլիցենզավորված խաղային կայքերը կարգելափակվեն երկու աշխատանքային օրվա ընթացքում34 երկիր և Եվրամիությունը համատեղ պահանջ են ներկայացրել Ռուսաստանին TRIPP-ը կստեղծվի ՓԲԸ-ի ձևով․ ԱՄՆ-ը կունենա 74%, ՀՀ-ն՝ 26% բաժնեմաս. ՓաշինյանԱմերիկյան կոնսորցիումը 10 միլիարդ դոլարով ձեռք կբերի «Լուկօյլի» միջազգային ակտիվները Հնարավոր է՝ Դավիթին ընտրություններից չեզոքացնեն․ Վճռաբեկը տարօրինակ արագ վճիռ է կայացրել. փաստաբանԱՄՆ դեսպանությունը երկու օր փակ կլինիԲաղդադը պատրաստվում է վերահսկողություն հաստատել Քրդստանի նավթային հանքավայրերի նկատմամբՉինաստանը պատմական քայլ է կատարել տիեզերական մրցավազքումՍաուդյան Արաբիայի և հութիների հակամարտությունը նոր թափ է հավաքում Սենսացիա են սարքել․ քաղաքացիությունից զրկելու դրույթ կա ժողովրդավարական սահմանադրություններումՏիգրան Արզաքանցյանը ստանձնել է «Մերգելյան ինստիտուտ»-ի տնօրենի պաշտոնըՌուսական հարվածներից հետո Ուկրաինայի հինգ մարզում հոսանքազրկումներ ենՆոյեմբերի 26-27-ին ՀՀ-ում կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչներըԵրկխոսություն, փորձի փոխանակում և նոր կապեր՝ մեկ հարթակում․ միջազգային ֆորում՝ ՔիշնևումԵգիպտոսում վառելիք տեղափոխող բեռնատարի վթարից հետո բռնկված հրդեհի հետևանքով 31 մարդ է զոհվել ՀՀ-ն և Վրաստանը տարեկան տասնյակ կալանավորների են փոխանակումԿիևը հայտարարել է ռուսական հինգ ռազմական ինքնաթիռի խոցման մասինՈւկրաինան ԱԹՍ–ներով հարձակվել է Ստավրոպոլի երկրամասում Հյուսիսային Կովկասը սնուցող էլեկտրակայանի վրա Ռուսաստանն ու Ուկրաինան կարող են իրականացնել գերիների խոշոր փոխանակումՈՒՂԻՂ․ Կառավարության նիստՀորմուզի նեղուցում իրավիճակը սրվում է. Իրանը զգուշացնում է նավերինՆերդիրներն ապահովում են զինծառայողի կենսական կարևոր օրգանների պաշտպանությունը․ հայտարարությունԹրամփը նոր մաքսատուրքեր է պատրաստում Չինաստանի և Եվրոպայի դեմՏոնոյանին առաջադրված նոր մեղադրանքը կապված է 18 հազար անորակ կոշտ բալիստիկ ներդիր ձեռք բերելու հետԵվրոպայում ֆինանսական նոր պայքար է սկսվում՝ Ուկրաինայի հարցովՔուշները հայտարարել է Ռուսաստանի և Եվրոպայի միջև կապի ուղիներ հաստատելու ԱՄՆ-ի մտադրության մասին Թրամփն ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը զգուշացրել են ՌուսաստանինԳեղաշենցինե՛ր ջան, շնորհակալ ենք ձեր ջերմության, վստահության և աջակցության համար. Միասին՝ վստահ առաջ. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)Պաշտոնյաները փորձում են մեկը մյուսին գերազանցել՝ գոհացնելու Փաշինյանին ու Ալիևին․ ԱբրահամյանԼույս չի լինի. հասցեներՀաջորդ կանգառը՝ խորհրդարանական ընտրություննե՞րՏարիներ առաջ ՔՊ-ն ընդվզել է հռչակագիրը հանելու առաջարկի դեմ Հեղինակն իրավաբան չէ եւ հայ չէԿալանավորում է բոլորին, ովքեր խոչընդոտում են Ալիևի ծրագրինՉեն տրվել Փաշինյանի շանտաժինԱրտաշատի համայնքապետարանից շուրջ 28 մլն դրամ է վճարվել խորհրդատվական ծառայությունների անվան տակԻնչո՞ւ է միասնական ընդդիմության մերժումը դառնում քաղաքական նոր մշակույթի սկիզբԻնչու են Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով մեղադրյալները ցուցմունք փոխումՎերջնագրից առաջ՝ շրջագայություն ՊՆ-ն ինքնավնասման դեպքե՞ր է կոծկում Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին նպատակ կա քննիչ հանձնաժողով հրավիրել․ իշխանությունները պատրաստվում են եկեղեցու հարցով բաց նիստի․Հայաստանը չունի Երդվյալ ատենակալների դահլիճ. ի՞նչ լրացուցիչ ծախսեր է պահանջում նախագիծըՆավթի 2027-ի քվոտաները դեռ բաց են․ Նովակը նշել է գնահատման վերջնաժամկետըՉիպերի շուրջ վեճը հասել է Պեկին․ Չինաստանը Նիդերլանդներից հստակ կանոններ է պահանջումՄերցը Բունդեսթագում պաշտպանել է Կիևին օգնությունը․ նրա խոսքով՝ Ռուսաստանն ավելին է ուզումԱբու Դաբիից Էր Ռիադ և Դամամ թռիչքները Etihad-ը չեղարկել է մինչև նոյեմբերի 30-ըԱՄՆ տնտեսության աճի գնահատականը բարձրացել է 4,3 տոկոսի․ հոկտեմբերին արագացել է նաև գնաճըՌաս Թանուրայի նավթավերամշակման գործարանի շուրջը սև ծուխ է երևում տիեզերքից
Ամենադիտված