ՀԱՊԿ-ն ՄԱԿ-ի խաղաղապահ գործունեության մեջ ներգրավվելու ճանապարհային քարտեզ է պատրաստում
Քաղաքական
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը ՄԱԿ-ի հետ առարկայական բանակցություններ է վարում կոնկրետ տարածաշրջաններում իր խաղաղապահ ուժերի օգտագործման շուրջ, թեեւ որոշում առայժմ չկա: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:
«Մենք պայմանավորվել ենք ՄԱԿ-ի խաղաղապահ գործունեության մեջ ՀԱՊԿ-ի խաղաղապահներին ներգրավվելու նման ճանապարհային քարտեզի ստեղծման շուրջ»,-ասել է Բորդյուժան: Նա նշել է, որ «կան մի քանի փուլեր, որոնք մեզ թույլ կտան մտնել մեզ համար դեռ նոր այդ գործունեության մեջ»:
«Սկսելու ենք մեր ներկայացուցիչներին, խորհրդարանականներին ուղարկելուց, պետությունների կամ ոչ մեծ ստորաբաժանումների ներկայացուցիչների եզակի մասնակցությունից՝ զորակազմի ուժերի հետագա գործարկմամբ»,-հավելել է նա:
Արդեն կոնկրետ առաջարկներ կան, թե ինչպես է դա տեսնում ՄԱԿ-ը, կոնկրետ գլխավոր գլխավոր քարտուղարի տեղակալը, որը ղեկավարում է ՄԱԿ-ի խաղաղապահ գործունեությունը: «Նա մեզ արդեն առաջարկել է այն քայլերը, որոնք մենք պետք է ձեռնարկենք, մեր միջեւ բավականին ակտիվ երկխոսություն է ընթանում»,-պատմել է ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ