«Չորրորդ իշխանություն». Բարձրաստիճան պաշտոնյաներից շատերի զավակները անգլիական ու ամերիկյան լրտեսնե՞ր են
Հայկական Մամուլ
«Չորրորդ իշխանություն»-ը գրում է. ««Էդ որ գնում են, արտասահմանում կրթություն են ստանում, հո հենց այնպես չէ։ Ամենախոշոր համալսարանները հետախուզական կենտրոններ են, որոնք անգլիական և ամերիկյան հետախուզական ծառայությունների ազդեցության գոտում են», հայտարարել է հանրապետական պատգամավոր Համլետ Հարությունյանը։
«ՉԻ»-Կարծում ենք՝ այս հայտարարությունից հետո Հայաստանի հատուկ ծառայությունները պիտի կրկնապատկեն իրենց զգոնությունը և բացահայտեն ու վնասազերծեն բոլոր նրանց, ովքեր կրթություն են ստացել անգլիական ու ամերիկյան խոշորագույն համալսարաններում։ Բա իհարկե, չէ՞ որ հենց Օքսֆորդի ու Քեմբրիջի շրջանավարտներն են մեր հիմնական թշնամիները:
Ի դեպ, ստացվում է, որ բարձրաստիճան պաշտոնյաներից շատերի զավակները անգլիական ու ամերիկյան լրտեսներ են»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ