4,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Տոկիոյից ոչ հեռու
Արտակարգ Պատահար
4,9 մագնիտուդով երկրաշարժ է սեպտեմբերի 7-ին տեղի ունեցել Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյից ոչ հեռու, ցունամիի սպառնալիք չկա, տուժածների եւ ավերածությունների վերաբերյալ տեղեկություններ առայժմ չեն ստացվել:
Ճապոնիայի Գլխավոր օդերեւութաբանական ծառայության տվյալներով՝ ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով ժամը 13:28-ին (Երեւանի ժամանակով՝ ժամը 08:28-ին) Իբարակի պրեֆեկտուրայում: Երկրաշարժի օջախը գտնվում էր 50 կիլոմետր խորության վրա:
Մինչեւ 4 բալ ուժգնության ցնցումներ են զգացվել նաեւ Սաիտամա, Իբարակի, Կանագավա, Ֆուկուսիմա պրեֆեկտուրաներում եւ մայրաքաղաքի օկրուգում:
Տարածաշրջանում տեղակայված ատոմային էլեկտրակայանների աշխատանքի խափանումների վերաբերյալ տեղեկություններ չեն ստացվել, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ