34 երկիր և Եվրամիությունը համատեղ պահանջ են ներկայացրել Ռուսաստանին ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին TRIPP-ը կստեղծվի ՓԲԸ-ի ձևով․ ԱՄՆ-ը կունենա 74%, ՀՀ-ն՝ 26% բաժնեմաս. Փաշինյան Ամերիկյան կոնսորցիումը 10 միլիարդ դոլարով ձեռք կբերի «Լուկօյլի» միջազգային ակտիվները Հնարավոր է՝ Դավիթին ընտրություններից չեզոքացնեն․ Վճռաբեկը տարօրինակ արագ վճիռ է կայացրել. փաստաբան ԱՄՆ դեսպանությունը երկու օր փակ կլինի Բաղդադը պատրաստվում է վերահսկողություն հաստատել Քրդստանի նավթային հանքավայրերի նկատմամբ Չինաստանը պատմական քայլ է կատարել տիեզերական մրցավազքում Սաուդյան Արաբիայի և հութիների հակամարտությունը նոր թափ է հավաքում Սենսացիա են սարքել․ քաղաքացիությունից զրկելու դրույթ կա ժողովրդավարական սահմանադրություններում Տիգրան Արզաքանցյանը ստանձնել է «Մերգելյան ինստիտուտ»-ի տնօրենի պաշտոնը Ռուսական հարվածներից հետո Ուկրաինայի հինգ մարզում հոսանքազրկումներ են 

Թեկնածուն հույս ունի, որ նույնիսկ իր մրցակիցն է իրեն ընտրելու. Ապարանում մութ ուժերով համեմված ընտրություններ են սպասվում

Քաղաքական

Սեպտեմբերի 18-ին տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրություններ են նշանակված Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Սյունիքի և Տավուշի մարզերի 317 համայնքում:

Այդ օրը քաղաքապետ են ընտրելու նաև Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում, որտեղ իր թեկնածությունն է առաջադրել գործող քաղաքապետ ՀՀԿ-ական Գոռ Աբրահամյանը և ինքնաառաջադրված գործարար Էդգար Փարվանյանը:

Այս համայնքում ԿԸՀ-ն մերժել է անկուսակցական Տիգրան Հովհաննիսյանի դիմումը, իսկ մյուս թեկնածուն`Տիգրան Եղիազարյանը, ինքնաբացարկ է հայտարարել:

ԼՈւՐԵՐ.com-ի թղթակիցը ընթացող քարոզարշավի վերաբերյալ զրուցել է քաղաքապետի պաշտոնի համար պայքարող երկու թեկնածուների հետ:

Մեզ հետ զրույցում` Էդգար Փարվանյանն ասաց, որ քարոզարշավը հանդուրժողականության մթնոլորտում է ընթանում և ինչ-որ հապճեպ հայտարարություններ չի ուզում անել իր շանսերի վերաբերյալ, որպեսզի մեծախոսություն չթվա և հույս հայտնում, որ հասարակությունը սեպտեմբերի 18-ին ճիշտ որոշում կկայացնի:

«Ես, օրինակ, քաղաքացիների հետ հանդիպումից ինքնագովազդով չեմ զբաղվում, պարզապես խոսում եմ այս տարիների ընթացքում կուտակված խնդիրների և դրանց լուծումների մասին, տնական զրույցի ենք բռնվում, ոչ, շատ խիստ քաղաքական դիալոգի մեջ չենք մտնում»,- ասաց թեկնածուն:

Մեր այն հարցին, թե փաստորեն ինքն ուժերը փորձում է չափել ՀՀԿ-ի թեկնածուի հետ, Փարվանյանն ասաց. «Ես ՀՀԿ-ի թեկնածուի դեմ չեմ պայքարում, քանի որ հանրապետականը չունի նման որոշում: Ճիշտ է, նա ՀՀԿ-ական է, բայց դա չի նշանակում, որ կուսակցությունը որոշում է կայացրել՝ սատարելու իրեն»:

Թեկնածուն հակված չէ երաշխավորություն տալ, թե մրցակից թեկնածուն ինչպես իրեն կդրսևորի ընտրությունների ընթացքում, բայց իր կողմից վստահեցնում է, որ քվեին հասնելու արդար ճանապարհ է որդեգրել, քանի որ իր առաջադրվելը ինքնանպատակ և էմոցիոնալ որոշում չէ: Նրա խոսքով`առավոտյան չի արթնացել ու որոշել գնալ մասնակցելու ընտրություններին, և այս ամենն արմատներ ունի»: 

«Միգուցե ստացվի այնպես, որ նաև ինքն էլ ինձ ընտրի, դա կստացվի  ընտրական նոր մշակույթ, որին ես սպասում եմ, որին ես շատ ձգտում եմ և հույս ունեմ, որ մեր քաղաքում ընտրությունների նոր մշակույթ կձևավորվի»,- ասաց Փարվանյանը:

ԼՈւՐԵՐ.com-ի թղթակիցը գործող քաղաքապետ Գոռ Աբրահամյանին հարցրեց՝ ինքը պատկերացնո՞ւմ է մի իրավիճակ, երբ կգնա ու կընտրի իր մրցակցին, քանի որ Փարվանյանն արդեն մեր զրույցում ասել էր, որ կձգտի նոր մշակույթի. «Բացառված է, Փարվանյանը շատ երիտասարդ է, չի պատկերացնում ընդհանրապես իր հնարավորությունները, երիտասարդ է և ոգևորված, երիտասարդ տղա է, թող փորձի: Թերագնահատել, մեծամիտ լինել, գոռոզ լինել և նման արտահայտություններ անել՝ կիրթ երիտասարդի արտահայտություն չէ»:

Գործող քաղաքապետն ասաց նաև, որ իր համայնքում հսկայական ներդրում է արել, ժողովորդը տեսնում և գնահատում է: 

«Իմ միակ խնդրանքն այն է, որ արտաքին ոչ մի ուժեր չմիջամտեն, որպեսզի մեր ընտրությունները նորմալ ընթանան: 

Մեր ճշտող հարցին, թե իր կարծիքով մրցակցի ետևում այլ ուժեր կան՝ Աբրահամյանն ասաց. «Այո, նրա ետևում մութ ուժեր կան կանգնած, ես արհամարհում եմ նման ուժերին, տղամարդը բաց ճակատով պետք է կանգնի»:

Զրուցեց` Նելլի Ավետիսյանը

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
34 երկիր և Եվրամիությունը համատեղ պահանջ են ներկայացրել Ռուսաստանին ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին TRIPP-ը կստեղծվի ՓԲԸ-ի ձևով․ ԱՄՆ-ը կունենա 74%, ՀՀ-ն՝ 26% բաժնեմաս. ՓաշինյանԱմերիկյան կոնսորցիումը 10 միլիարդ դոլարով ձեռք կբերի «Լուկօյլի» միջազգային ակտիվները Հնարավոր է՝ Դավիթին ընտրություններից չեզոքացնեն․ Վճռաբեկը տարօրինակ արագ վճիռ է կայացրել. փաստաբանԱՄՆ դեսպանությունը երկու օր փակ կլինիԲաղդադը պատրաստվում է վերահսկողություն հաստատել Քրդստանի նավթային հանքավայրերի նկատմամբՉինաստանը պատմական քայլ է կատարել տիեզերական մրցավազքումՍաուդյան Արաբիայի և հութիների հակամարտությունը նոր թափ է հավաքում Սենսացիա են սարքել․ քաղաքացիությունից զրկելու դրույթ կա ժողովրդավարական սահմանադրություններումՏիգրան Արզաքանցյանը ստանձնել է «Մերգելյան ինստիտուտ»-ի տնօրենի պաշտոնըՌուսական հարվածներից հետո Ուկրաինայի հինգ մարզում հոսանքազրկումներ ենՆոյեմբերի 26-27-ին ՀՀ-ում կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչներըԵրկխոսություն, փորձի փոխանակում և նոր կապեր՝ մեկ հարթակում․ միջազգային ֆորում՝ ՔիշնևումԵգիպտոսում վառելիք տեղափոխող բեռնատարի վթարից հետո բռնկված հրդեհի հետևանքով 31 մարդ է զոհվել ՀՀ-ն և Վրաստանը տարեկան տասնյակ կալանավորների են փոխանակումԿիևը հայտարարել է ռուսական հինգ ռազմական ինքնաթիռի խոցման մասինՈւկրաինան ԱԹՍ–ներով հարձակվել է Ստավրոպոլի երկրամասում Հյուսիսային Կովկասը սնուցող էլեկտրակայանի վրա Ռուսաստանն ու Ուկրաինան կարող են իրականացնել գերիների խոշոր փոխանակումՈՒՂԻՂ․ Կառավարության նիստՀորմուզի նեղուցում իրավիճակը սրվում է. Իրանը զգուշացնում է նավերինՆերդիրներն ապահովում են զինծառայողի կենսական կարևոր օրգանների պաշտպանությունը․ հայտարարությունԹրամփը նոր մաքսատուրքեր է պատրաստում Չինաստանի և Եվրոպայի դեմՏոնոյանին առաջադրված նոր մեղադրանքը կապված է 18 հազար անորակ կոշտ բալիստիկ ներդիր ձեռք բերելու հետԵվրոպայում ֆինանսական նոր պայքար է սկսվում՝ Ուկրաինայի հարցովՔուշները հայտարարել է Ռուսաստանի և Եվրոպայի միջև կապի ուղիներ հաստատելու ԱՄՆ-ի մտադրության մասին Թրամփն ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը զգուշացրել են ՌուսաստանինԳեղաշենցինե՛ր ջան, շնորհակալ ենք ձեր ջերմության, վստահության և աջակցության համար. Միասին՝ վստահ առաջ. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)Պաշտոնյաները փորձում են մեկը մյուսին գերազանցել՝ գոհացնելու Փաշինյանին ու Ալիևին․ ԱբրահամյանԼույս չի լինի. հասցեներՀաջորդ կանգառը՝ խորհրդարանական ընտրություննե՞րՏարիներ առաջ ՔՊ-ն ընդվզել է հռչակագիրը հանելու առաջարկի դեմ Հեղինակն իրավաբան չէ եւ հայ չէԿալանավորում է բոլորին, ովքեր խոչընդոտում են Ալիևի ծրագրինՉեն տրվել Փաշինյանի շանտաժինԱրտաշատի համայնքապետարանից շուրջ 28 մլն դրամ է վճարվել խորհրդատվական ծառայությունների անվան տակԻնչո՞ւ է միասնական ընդդիմության մերժումը դառնում քաղաքական նոր մշակույթի սկիզբԻնչու են Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով մեղադրյալները ցուցմունք փոխումՎերջնագրից առաջ՝ շրջագայություն ՊՆ-ն ինքնավնասման դեպքե՞ր է կոծկում Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին նպատակ կա քննիչ հանձնաժողով հրավիրել․ իշխանությունները պատրաստվում են եկեղեցու հարցով բաց նիստի․Հայաստանը չունի Երդվյալ ատենակալների դահլիճ. ի՞նչ լրացուցիչ ծախսեր է պահանջում նախագիծըՆավթի 2027-ի քվոտաները դեռ բաց են․ Նովակը նշել է գնահատման վերջնաժամկետըՉիպերի շուրջ վեճը հասել է Պեկին․ Չինաստանը Նիդերլանդներից հստակ կանոններ է պահանջումՄերցը Բունդեսթագում պաշտպանել է Կիևին օգնությունը․ նրա խոսքով՝ Ռուսաստանն ավելին է ուզումԱբու Դաբիից Էր Ռիադ և Դամամ թռիչքները Etihad-ը չեղարկել է մինչև նոյեմբերի 30-ըԱՄՆ տնտեսության աճի գնահատականը բարձրացել է 4,3 տոկոսի․ հոկտեմբերին արագացել է նաև գնաճըՌաս Թանուրայի նավթավերամշակման գործարանի շուրջը սև ծուխ է երևում տիեզերքիցԻրանը հայտարարում է, որ խստացրել է Հորմուզի նեղուցի վերահսկողությունըՌուսական հարվածներից հետո Ուկրաինայում կանգնել են ջերմակայան և գազի արդյունահանման օբյեկտ
Ամենադիտված