Ստեղծվել է աշխարհի ամենաարագ էլեկտրական դրոնը Էբոլան կարո՞ղ է հասնել Հայաստան․ ՀՎԿԱԿ-ը գնահատել է ռիսկերը Օգոստոսի 24-ին, 25-ին և 26-ին հարյուրավոր հասցեներում գազ չի լինելու Հրապարակվել են ՏԻՄ ընտրություններին մասնակցող ընտրողների ցուցակները․ ՆԳՆ Հաջողությունը կհետևի կենդանակերպի այս նշաններին ամբողջ ամսվա ընթացքում Տիգրանաշենի վտանգավոր օրակարգը. սահմանազատումը կարող է վերածվել միակողմանի զիջման. Սուրենյանց Լավ լուր՝ չընդունված դիմորդների համար․ ի՞նչ է պետք անել մինչև օգոստոսի 24-ը Ինչպես պաշտպանվել շոգից. մի քանի խորհուրդ Սեյրան Օհանյանը երիտասարդներին ներկայացրել է բանակաշինության անցած ուղին ու առկա մարտահրավերները 5,4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Ճապոնիայի ափերի մոտ Հատուկ ծառայությունների պաշտոնաթող գեներալն ինքնասպան է եղել Մոսկվայում այլանդակներ են անվանել Ուկրաինայի ղեկավարությանը 

Արցախում գումարվել է Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովը

Արցախ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ Ստեփանակերտում իր աշխատանքը սկսել է Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովը։

Ինչպես տեղեկացրին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, ժողովի բացմանը ԳՀԽ հոգևորական և աշխարհական անդամներին հայրապետական իր օրհնությունն ու պատգամն է բերել Նորին Սրբությունը՝ մասնավոր իր գնահատանքը փոխանցելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանին և Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանին Արցախի 25-ամյակի տոնախմբման այս օրերին ԳՀԽ ժողովն Լեռնային Ղարաբաղում անցկացնելու հրավերի համար։ Նորին Սրբությունը կարևորել է ԳՀԽ ժողովների պարբերական գումարումը հայոց տարբեր թեմերում, ինչը խանդավառություն և հոգևոր կյանքի զորացման մեծ խթան է համայնքների համար։

«Արցախ աշխարհ այս այցը ուխտագնացություն է մեզ համար․ մի հող, ուր ամփոփված են մեր նախնյաց հիշատակները, որտեղ գտնվում են բազում սրբավայրեր։ Եկել ենք մեր խոնարհումը բերելու, ծնրադրելու նվիրական այդ սրբավայրերում և մեր աղոթքն առ Աստված բարձրացնելու Արցախի ապահովության և արցախահայության բարօր կյանքի համար», - ասել է Գարեգին Բ Հայրապետը՝ ընդգծելով, որ Հայոց Եկեղեցին իր աշխարհասփյուռ թեմերով ու համայնքներով միշտ եղել և մնում է արցախահայության կողքին, աջակից և զորակից Արցախին՝ իր արդար իրավունքների պաշտպանության գործում։

Այս կապակցությամբ Նորին Սրբությունը տեղեկացրել է, որ այցի առիթով Ս․ Էջմիածնի և Ամենայն Հայոց Կաթողիկոսության թեմերի անունից Մայր Աթոռը վերստին հինգ հարյուր հազար ԱՄՆ դոլար գումար է փոխանցում Արցախին' արցախահայության կարիքների համար։

Հայոց Հայրապետն աղոթքով մաղթել է, որ Աստված Իր Ս․ Աջի հովանու ներքո խաղաղության մեջ պահի Արցախ աշխարհը և բարօր ու անվրդով կյանք պարգևի նրա քաջարի ժողովրդին։

Անդրադառնալով ժողովի օրակարգին՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսը նշել է, որ քննարկվելիք խնդիրները մեծ կարևորություն ունեն Հայոց Եկեղեցու ժողովական կառույցների գործունեության կանոնակարգման, Եկեղեցու առաքելության արդյունավետ կազմակերպման և առաջընթացի համար։ Այս առիթով Վեհափառ Հայրապետն իր գնահատանքն է հայտնել ԳՀԽ անդամներին իրենց նվիրումի և հանձնառության համար՝ արդյունավետ աշխատանք մաղթելով ԳՀԽ ժողովին։

Մինչ օրակարգի հարցերի քննությունը ժողովականներն աղոթք են բարձրացրել Գերագույն հոգևոր խորհրդի վաղամեռիկ անդամ տիար Ալբերտո Ճերեճյանի (Արգենտինա) հոգու հանգստության համար։

Եռօրյա ժողովի ընթացքում կքննարկվեն Ազգային-եկեղեցական ժողովի, Գերագույն հոգևոր խորհրդի կանոնադրությունների մշակման, Եկեղեցական-ներկայացուցչական ժողովի կանոնադրության լրամշակման ընթացքին վերաբերող հարցեր, կներկայացվեն զեկույցներ եկեղեցական կառույցների և թեմերի գործունեության առնչությամբ։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ստեղծվել է աշխարհի ամենաարագ էլեկտրական դրոնը Էբոլան կարո՞ղ է հասնել Հայաստան․ ՀՎԿԱԿ-ը գնահատել է ռիսկերը Օգոստոսի 24-ին, 25-ին և 26-ին հարյուրավոր հասցեներում գազ չի լինելու Հրապարակվել են ՏԻՄ ընտրություններին մասնակցող ընտրողների ցուցակները․ ՆԳՆ Հաջողությունը կհետևի կենդանակերպի այս նշաններին ամբողջ ամսվա ընթացքում Տիգրանաշենի վտանգավոր օրակարգը. սահմանազատումը կարող է վերածվել միակողմանի զիջման. Սուրենյանց Լավ լուր՝ չընդունված դիմորդների համար․ ի՞նչ է պետք անել մինչև օգոստոսի 24-ը Ինչպես պաշտպանվել շոգից. մի քանի խորհուրդ Սեյրան Օհանյանը երիտասարդներին ներկայացրել է բանակաշինության անցած ուղին ու առկա մարտահրավերները 5,4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Ճապոնիայի ափերի մոտՀատուկ ծառայությունների պաշտոնաթող գեներալն ինքնասպան է եղել Մոսկվայում այլանդակներ են անվանել Ուկրաինայի ղեկավարությանը Եփել, տապակե՞լ, թե՞ խորովել․ մասնագետը բացատրել է՝ ինչպես է պատրաստման եղանակը փոխում սննդի կալորիականությունըՍա ընտանեկան բռնության տեսակ է․ հորդորում եմ Աննա Հակոբյանին հետևողական լինել․ Սոնա Աղեկյան (տեսանյութ) Ձերբակալվել է 7 անձ Ֆինանսական հաջողությունը շատ մոտ է. օգոստոսի վերջին կենդանակերպի որոշ նշաններ փող կունենան Բրազիլիայի նախագահը Թրամփին ասել է, որ նոր մաքսատուրքերը անհիմն են Ուկրաինան հայտնել է, որ ՌԴ-ի՝ առևտրի կենտրոնին հասցրած երկու հարվածի հետևանքով կան զոհեր և վիրավորներՍթիվ Ջոբսի՝ Apple վերադառնալու ճանապարհին կարող էր առանցքային դեր ունենալ ԱՄՆ հետախուզության գաղտնի պայմանագիրըՀայաստանն ու Հարավային Սուդանը դիվանագիտական հարաբերություններ են հաստատել Ռուսական հարվածը Կրիվոյ Ռոգում․ 6 զոհ, 103 վիրավոր, այդ թվում՝ 11 երեխա Գիտնականները պարզել են՝ բրազիլական այս միրգը կարող է օգտակար լինել սրտի և աղիների համարԱՄՆ տնտեսության համար ավելի լավ ցուցանիշներ են սպասվում․ պատճառներից մեկը արհեստական բանականության զարգացումն էԲժիշկը զգուշացրել է գլխացավի անսպասելի պատճառի մասին Հարձակվել են դպրոցներից մեկի վրա Շվեդիայում. Կան վիրավորներԱղտոտված օդը կարող է մեծացնել ատամների կորստի վտանգը․ գիտնականներՄեր աչքի առջև տեղի է ունենում դարի ողբերգությունը. Սաակաշվիլին` Վերին Լարսի մասին Գիտնականները պարզել են՝ օրվա որ ժամերին սնվելը կարող է կապված լինել երկարակեցության հետՄահացել է ԱՄՆ-ի ամենատարեց կալանավորը․ նա ավելի քան 70 տարի անցկացրել է բանտումՍպասե՛ք, Փաշինյանը գա ԱԺ՝ բարեվարքությունից բան չի մնա․ է՛լ հայհոյանք, է՛լ անկարգություն. ՀակոբյանԷբոլան կարո՞ղ է հասնել Հայաստան․ ՀՎԿԱԿ-ը գնահատել է ռիսկերըՈւկրաինական հետախուզությունը պնդում է՝ Ռուսաստանում տեղակայված հյուսիսկորեացի զինվորականների թվում հարյուրավոր ԱԹՍ օպերատորներ կան«Նորատուսցի Ալիկը» դատի է տվել ՀՀ ներքին գործերի նախարարությանը. Shamshyan.comԱտամները կարող են դեղնել ոչ միայն սուրճից․ ատամնաբույժը նշել է «մեղավոր» մթերքներըԱվետիք Չալաբյանը դատարանից ազատ է արձակվել.Մոսկվան զգուշացրել է Թուրքիային (տեսանյութ) 6421 արտակարգ դեպք՝ առաջին կիսամյակում․ Փրկարար ծառայությունը ներկայացրել է արդյունքներըՀնդկաստանը Google-ից պահանջել է հեռացնել հարյուրավոր հաշիվներ՝ բանկային խարդախությունների պատճառովԿոնգոյում Էբոլան արագ տարածվում է․ 2,5 հազար մահվան դեպքերի կեսը գրանցվել է ընդամենը 20 օրումՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողները քաղաքացուն են վերադարձրել կորցրած 3600 դոլար գումարը Արարատ քաղաքի մոտ բախվել են բեռնատար գնացքն ու բեռնատար ավտոմեքենանԴատախազությունը կբողոքարկի Ավետիք Չալաբյանին ազատ արձակելու որոշումը «Մաշան և Արջը» գրավել է ամբողջ աշխարհը․ Պեսկովը պատասխանել է Ուկրաինայի պատժամիջոցներինՌուսաստանը երկրորդ գիշերն անընդմեջ հարվածել է Ուկրաինա-Մոլդովա սահմանին գտնվող անցակետին Երևանն ու Թբիլիսին ամրապնդում են համագործակցությունը անվտանգության և հետախուզության ոլորտում«Ձեր ծառայությունն առանձնահատուկ դեր ունի Հայոց Եկեղեցու միասնականության գործում»․ Սերժ Սարգսյանը՝ Գարեգին Բ-ինԻ՞նչ խնդիրներ կստեղծվեն ՀՀ-ում՝ Տիգրանաշենի հանձնման դեպքում․ Նահապետյանի մեկնաբանությունը (տեսանյութ) Սմարթֆոնի էկրանի կապույտ լույսն իսկապե՞ս խանգարում է քնել․ գիտնականները կասկածի տակ են դրել տարածված կարծիքըՏեսչական մարմինը հորդորում է խուսափել «Մաբթերա» N1130B24 սերիայով դեղի օգտագործումիցԺենշենը կարող է պաշտպանել ուղեղը Ալցհեյմերի և Պարկինսոնի հիվանդությունների հետ կապված վնասներից․ գիտնականներՓեզեշքիանը կոչ է արել պատերազմն ավարտել հիմա, երբ Իրանն ուժեղ աշխարհաքաղաքական դիրքում է
Ամենադիտված