ՀՀԿ-ն գործադիր մարմնի և խորհրդի նիստ է հրավիրել
Քաղաքական
Հայաստանի Հանրապետական կուսակցությունը սեպտեմբերի 8-ին գործադիր մարմնի և խորհրդի նիստ կանցկացնի:
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշեց ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը: «Սեպտեմբերի 8-ին' ժամը 19:00-ին, տեղի կունենա կուսակցության գործադիր մարմնի նիստը, իսկ 20:00-ին' խորհրդի նիստը»,- ասաց Թադևոսյանը:
Անդրադառնալով դիտարկմանը, թե մամուլում լուրեր են շրջանառվում, որ խորհրդի նիստի օրակարգում լինելու է կառավարության հրաժարականի հարցը' Թադևոսյանն ասաց, որ օրակարգը դեռևս հայտնի չէ: «Թե՛ գործադիր մարմնի, թե՛ խորհրդի նիստերի օրակարգը որոշվելու են գործադիր մարմնի նիստի ժամանակ: Այս պահին օրակարգը հայտնի չէ»,- շեշտեց Թադևոսյանը:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ