34 երկիր և Եվրամիությունը համատեղ պահանջ են ներկայացրել Ռուսաստանին ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին TRIPP-ը կստեղծվի ՓԲԸ-ի ձևով․ ԱՄՆ-ը կունենա 74%, ՀՀ-ն՝ 26% բաժնեմաս. Փաշինյան Ամերիկյան կոնսորցիումը 10 միլիարդ դոլարով ձեռք կբերի «Լուկօյլի» միջազգային ակտիվները Հնարավոր է՝ Դավիթին ընտրություններից չեզոքացնեն․ Վճռաբեկը տարօրինակ արագ վճիռ է կայացրել. փաստաբան ԱՄՆ դեսպանությունը երկու օր փակ կլինի Բաղդադը պատրաստվում է վերահսկողություն հաստատել Քրդստանի նավթային հանքավայրերի նկատմամբ Չինաստանը պատմական քայլ է կատարել տիեզերական մրցավազքում Սաուդյան Արաբիայի և հութիների հակամարտությունը նոր թափ է հավաքում Սենսացիա են սարքել․ քաղաքացիությունից զրկելու դրույթ կա ժողովրդավարական սահմանադրություններում Տիգրան Արզաքանցյանը ստանձնել է «Մերգելյան ինստիտուտ»-ի տնօրենի պաշտոնը Ռուսական հարվածներից հետո Ուկրաինայի հինգ մարզում հոսանքազրկումներ են 

Տիգրան Մանսուրյանը, Դանիել Երաժիշտը, Գագիկ Գինոսյանը, Ծովինար Հովհաննիսյանը և շատ այլ արվեստագետներ «Նարեկացի» արվեստի միության 12-րդ տարեդարձին

Հասարակություն

«Նարեկացի» արվեստի միությունը տոնական և մշակութային տրամադրությամբ նշեց իր 12-րդ տարեդարձը՝ տոնը նվիրելով հայ մեծանուն աշուղ-բանաստեղծ Սայաթ-Նովային: Միության դահլիճը լեփ-լեցուն էր, մթնոլորտը' ջերմ, իսկ հանդիսատեսը' հետաքրքրված և հիացմունքով լի:

«Սայաթ-Նովայի հետ» խորագիրը կրող միջոցառումների շրջանակում «Նարեկացի» արվեստի միությունը ներկայացրեց աշուղ-բանաստեղծի կյանքին և ստեղծագործական ուղուն անդրադարձած մշակութային գործիչների, գիտնականների, երաժշտագետների աշխատանքները:

Տոնական միջոցառումը սկսվեց միության հիմնադիր Նարեկ Հարությունյանի ողջույնի խոսքով, ով բարի գալուստ մաղթեց հյուրերին:

-Ըստ «Նարեկացի» արվեստի միության ավանդույթի՝ կարևոր միջոցառումները սկսվում են Տիրոջ օրհնությամբ, -նշեց Նարեկ Հարությունյանը և խոսքը փոխանցեց Բագրատ եպիսկոպոս Գալստանյանին:

Տերունական աղոթքից հետո Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը հանդես եկավ ողջույնի խոսքով:

-Նարեկ Հարությունյանի մոտ տարիներ առաջ հղացավ այս միտքը, և նա համարձակություն ու խիզախություն ունեցավ, որպեսզի կյանքի կոչի այն: ՆԱՄ-ը Տիրոջ առաքյալների թվով՝ «12» -ով է նշում իր այս տարեդարձը. թող 12-րդ տարին դառնա 72 և բազմապատկվի: Ես այստեղ եմ որպես բարեկամ և ցանկանում եմ հրապարակայնորեն շնորհակալություն հայտնել Նարեկ Հարությունյանին ու նրա գործընկերներին: Վերջերս միության անդամները Բերդում էին և խիզախեցին 4 անգամ համերգ տալ, այդ թվում՝ զորամասերում։ Թող ձեր օրինակը մյուսների համար վարակիչ լինի, իսկ ձեր ծավալած գործունեությունը մնա ոչ միայն Երևանի ներսում, այլ հասնի և տարածվի մարզերում: Աստված օրհնի բոլոր նրանց, ովքեր ներգրավված են այս առաքելության մեջ,-նշեց Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը:

Իր խոսքի ավարտից հետո Տավուշի թեմի առաջնորդը «Նարեկացի» արվեստի միությանը նվիրեց խաչ, որը բերել էր Երուսաղեմից:

«Նարեկացի» արվեստի միության հիմնադիր Նարեկ Հարությունյանն էլ միջոցառման հյուրերին ներկայացրեց ՆԱՄ-ի անցած ճանապարհն ու ծավալած գործունեությունը, որն իրականացվել էր տարիների ընթացքում:

-Այսօր մեր տոնն է, որը պետք է նշենք երգով ու պարով: Մեր ծնունդն իր մեջ ունի շատ կարևոր խորհուրդ. այն ամեն տարի մեզ է հիշեցնում մեր ուխտի մասին: Մենք առաքելություն ունենք անշահախնդիր, վեհությամբ և հավատով ծառայելու մեր մշակույթին, մեր ազգին: Այդ պատճառով էլ միությունը կրում է Գրիգոր Նարեկացու անունը, որ Աստծո օրհնությունը միշտ մեզ հետ լինի: Ամեն հայ մեր ուխտի մի մասն է կազմում, քանի որ յուրաքանչյուր մարդ այս կյանքում ունի առաքելություն: Մեր փոքրիկ օջախը կոմպոզիտոր Մանսուրյանն անվանում է «հոգևոր տուն», որն արդեն 12 տարի է, ինչ հավատարիմ է իր գործունեությանը: Այս տարիների ընթացքում մենք շատ գործեր ենք իրականացրել, բայց շատ գործեր էլ կան, որոնք դեռ պետք է կյանքի կոչվեն,-ասաց Նարեկ Հարությունյանը:

Ծննդյան օրվա միջոցառումներին հանգուցվեց նաև «Նարեկացի» արվեստի միության նոր կայքի բացումը: Նարեկ Հարությունյանը հյուրերին ներկայացրեց հետաքրքիր և նոր լուծումներով կայքը, որտեղ զետեղված են ՆԱՄ-ի անցած ճանապարհի և իրականացրած աշխատանքների մասին պատմող բազմաթիվ նյութեր. http://naregatsi.org/

Տոնական միջոցառմանը մասնակցում էին բացառապես «Նարեկացի» արվեստի միության անդամները և խմբերը. «Նարեկացի» ժողովրդական գործիքների նվագախումբը՝ Արտեմ Խաչատուրի ղեկավարությամբ, «Նովա» ժողովրդական նվագարանների անսամբլը՝ Հովիկի Սահակյանի ղեկավարությամբ, «Նժդեհ» ազգագրական պարի ներաստեղծ խումբը՝ Գագիկ Գինոսյանի ղեկավարությամբ և երգչուհի, ՆԱՄ գեղարվեստական ղեկավար Լուսինե Ազարյանը՝ դաշնակահար Հարություն Թագվորյանի նվագակցությամբ…

Լուսինե Ազարյանը նշեց, որ ուրախ է դառնալ միության թիմի անդամ:

-Ուրախ եմ, որ միացել եմ «Նարեկացի» արվեստի միության թիմին: Իսկապես, մեծ առաքելություն է դրված միության առջև. այստեղ իրականացվում և կյանքի են կոչվում այնպիսի մեծ ծրագրեր ու նախագծեր, որոնք պետք է արվեն պետական մակարդակով,-նշեց Լուսինե Ազարյանը:

Միջոցառման ընթացքում ելույթ ունեցավ նաև սայաթնովագետ Հենրիկ Բախչինյանը, ով շնորհավորեց և շնորհակալություն հայտնեց «Նարեկացի» արվեստի միությանը՝ «Սայաթ-Նովայի բանաստեղծական ժառանգությունները» գրքի հրատարակումն իրականացնելու համար: Գրքում Հենրիկ Բախչինյանը ներկայացրել է խոշորագույն աշուղ-բանաստեղծի ողջ ժառանգությունը և հայերեն խաղերի ճշգրտված բնագրերը:

Երաժշտագետ Դանիել Երաժիշտն էլ իրեն բնորոշ յուրհատկությամբ հայտնեց իր սրտի խոսքը.

- Քանի մարդ է կրթվել այստեղ, քանի արվեստներ և սերունդներ են ծաղկել այստեղ: Ով գալիս է այս օջախ, վերադառնում է ավելի հայացած, ավելի հանգստացած և իմաստուն: Ես ավարտել եմ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան, հետո՝ Մոսկվայի, իսկ հիմա ուսումս շարունակում եմ «Նարեկացի» արվեստի միությունում, որն, իմ կարծիքով, պետք է վերանվանել «Նարեկացի» արվեստների ակադեմիա: Ավելացնելու բան չունեմ, քանի որ այսքանով ամեն ինչ ասված է,- նշեց Դանիել Երաժիշտը:

Երեկոյի ընթացքում տեղի ունեցավ նաև աշուղ-բանաստեղծին նվիրված ցուցահանդեսի բացում, որտեղ ներկայացված էին նկարիչ Հրաչյա Ռուխկյանի' Սայաթ-Նովայի դիմանկարները, ինչպես նաև Սայաթ-Նովայի ընդօրինակած «Մատյան ողբերգության», «Աստվածաշունչ», «Դավթար» ձեռագիր մատյաններից մեզ հասած փաստագրական ֆոտոնյութեր:

«Նարեկացի» արվեստի միության հիմնադիր Նարեկ Հարությունյանը Հրաչյա Ռուխկյանի զավակներին՝ Արմեն և Անահիտ Ռուխկյաններին, նվիրեց խորհրդանշական նվեր, որն իր մեջ ամփոփում էր նաև «Հայ մշակույթի դեսպան» լինելու խորհրդանշական կոչումը:

Միջոցառման ավարտին Լուսինե Ազարյանը հանդես եկավ շնորհակալական խոսքով:

-Մեր խորին երախտագիտությունն ենք հայտնում յուրաքանչյուրին, ով մասնակցել են «Սայաթ-Նովայի հետ» միջոցառումների շարքի կայացմանն ու նպաստել աշուղ-բանաստեղծի ստեղծագործական կյանքի լուսաբանմանն ուղղված աշխատանքներին, մասնավորապես՝ Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի ողջ անձնակազմին, սայաթնովագետ Հենրիկ Բաղչինյանին, Թովմաս Պողոսյանին, մեծարգո Դանիել Երաժիշտին, Հրաչյա Ռուխկյանի զավակներին՝ Արմեն և Անահիտ Ռուխկյաններին, որոնց շնորհիվ կարողացանք Նարեկացի արվեստի միությունում ներկայացնել Սայաթ-Նովայի ռուխկյանական հայտնի և անհայտ կտավներն ու գծանկարները։

Միջոցառմանը ներկա էին կոմպոզիտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանը, «Կարին» ազգագրական երգի ու պարի համույթի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանը, Փարաջանովի տուն-թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանը, հայ ջութակահար, դիրիժոր, երաժշտագետ, հասարակական գործիչ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Դանիել Երաժիշտը, հայ գրականագետ, տեքստաբան, գրաբարագետ, բանաստեղծ, քանդակագործ, բանասիրական գիտությունների թեկնածու Լուսինե Ավետիսյանը, հայտնի դիզայներ Գևորգ Շադոյանը, դասախոս, ԵՊԿ պրոֆեսոր Ծովինար Հովհաննիսյանը, երաժիշտ, երգահան, երաժշտական պրոդյուսեր, ՀՀ վաստակավոր արտիստ Արա Գևորգյանը, դերասանուհի Սաթիկ Հախնազարյանը, քամանչահար, գեղանկարիչ Հակոբ Խալաթյանը, «Ունիսոն» հասարակական կազմակերպության տնօրեն Արմեն Ալավերդյանը, «ՌեԱնիմանիա» կինոփառատոնի հիմնադիր-տնօրեն Վրեժ Քասունին, կոմպոզիտոր Ստեփան Շաքարյանը, ռեժիսոր, մնջախաղաց Լևոն Իվանյանը, սայաթնովագետ Հենրիկ Բախչինյանը, կոմիտասագետ, խազագետ Արթուր Շահնազարյանը, նկարիչ Կարեն Պետրոսյանը, մեծ հայրենասեր Անահիտ Բախշյանը, ազգագրագետ Արուսյակ Սահակյանը և Նարեկացի արվեստի միությանը հավատարիմ այլ հայրենակիցներ…

 

 

 

 

 

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
34 երկիր և Եվրամիությունը համատեղ պահանջ են ներկայացրել Ռուսաստանին ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին TRIPP-ը կստեղծվի ՓԲԸ-ի ձևով․ ԱՄՆ-ը կունենա 74%, ՀՀ-ն՝ 26% բաժնեմաս. ՓաշինյանԱմերիկյան կոնսորցիումը 10 միլիարդ դոլարով ձեռք կբերի «Լուկօյլի» միջազգային ակտիվները Հնարավոր է՝ Դավիթին ընտրություններից չեզոքացնեն․ Վճռաբեկը տարօրինակ արագ վճիռ է կայացրել. փաստաբանԱՄՆ դեսպանությունը երկու օր փակ կլինիԲաղդադը պատրաստվում է վերահսկողություն հաստատել Քրդստանի նավթային հանքավայրերի նկատմամբՉինաստանը պատմական քայլ է կատարել տիեզերական մրցավազքումՍաուդյան Արաբիայի և հութիների հակամարտությունը նոր թափ է հավաքում Սենսացիա են սարքել․ քաղաքացիությունից զրկելու դրույթ կա ժողովրդավարական սահմանադրություններումՏիգրան Արզաքանցյանը ստանձնել է «Մերգելյան ինստիտուտ»-ի տնօրենի պաշտոնըՌուսական հարվածներից հետո Ուկրաինայի հինգ մարզում հոսանքազրկումներ ենՆոյեմբերի 26-27-ին ՀՀ-ում կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչներըԵրկխոսություն, փորձի փոխանակում և նոր կապեր՝ մեկ հարթակում․ միջազգային ֆորում՝ ՔիշնևումԵգիպտոսում վառելիք տեղափոխող բեռնատարի վթարից հետո բռնկված հրդեհի հետևանքով 31 մարդ է զոհվել ՀՀ-ն և Վրաստանը տարեկան տասնյակ կալանավորների են փոխանակումԿիևը հայտարարել է ռուսական հինգ ռազմական ինքնաթիռի խոցման մասինՈւկրաինան ԱԹՍ–ներով հարձակվել է Ստավրոպոլի երկրամասում Հյուսիսային Կովկասը սնուցող էլեկտրակայանի վրա Ռուսաստանն ու Ուկրաինան կարող են իրականացնել գերիների խոշոր փոխանակումՈՒՂԻՂ․ Կառավարության նիստՀորմուզի նեղուցում իրավիճակը սրվում է. Իրանը զգուշացնում է նավերինՆերդիրներն ապահովում են զինծառայողի կենսական կարևոր օրգանների պաշտպանությունը․ հայտարարությունԹրամփը նոր մաքսատուրքեր է պատրաստում Չինաստանի և Եվրոպայի դեմՏոնոյանին առաջադրված նոր մեղադրանքը կապված է 18 հազար անորակ կոշտ բալիստիկ ներդիր ձեռք բերելու հետԵվրոպայում ֆինանսական նոր պայքար է սկսվում՝ Ուկրաինայի հարցովՔուշները հայտարարել է Ռուսաստանի և Եվրոպայի միջև կապի ուղիներ հաստատելու ԱՄՆ-ի մտադրության մասին Թրամփն ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը զգուշացրել են ՌուսաստանինԳեղաշենցինե՛ր ջան, շնորհակալ ենք ձեր ջերմության, վստահության և աջակցության համար. Միասին՝ վստահ առաջ. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)Պաշտոնյաները փորձում են մեկը մյուսին գերազանցել՝ գոհացնելու Փաշինյանին ու Ալիևին․ ԱբրահամյանԼույս չի լինի. հասցեներՀաջորդ կանգառը՝ խորհրդարանական ընտրություննե՞րՏարիներ առաջ ՔՊ-ն ընդվզել է հռչակագիրը հանելու առաջարկի դեմ Հեղինակն իրավաբան չէ եւ հայ չէԿալանավորում է բոլորին, ովքեր խոչընդոտում են Ալիևի ծրագրինՉեն տրվել Փաշինյանի շանտաժինԱրտաշատի համայնքապետարանից շուրջ 28 մլն դրամ է վճարվել խորհրդատվական ծառայությունների անվան տակԻնչո՞ւ է միասնական ընդդիմության մերժումը դառնում քաղաքական նոր մշակույթի սկիզբԻնչու են Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով մեղադրյալները ցուցմունք փոխումՎերջնագրից առաջ՝ շրջագայություն ՊՆ-ն ինքնավնասման դեպքե՞ր է կոծկում Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին նպատակ կա քննիչ հանձնաժողով հրավիրել․ իշխանությունները պատրաստվում են եկեղեցու հարցով բաց նիստի․Հայաստանը չունի Երդվյալ ատենակալների դահլիճ. ի՞նչ լրացուցիչ ծախսեր է պահանջում նախագիծըՆավթի 2027-ի քվոտաները դեռ բաց են․ Նովակը նշել է գնահատման վերջնաժամկետըՉիպերի շուրջ վեճը հասել է Պեկին․ Չինաստանը Նիդերլանդներից հստակ կանոններ է պահանջումՄերցը Բունդեսթագում պաշտպանել է Կիևին օգնությունը․ նրա խոսքով՝ Ռուսաստանն ավելին է ուզումԱբու Դաբիից Էր Ռիադ և Դամամ թռիչքները Etihad-ը չեղարկել է մինչև նոյեմբերի 30-ըԱՄՆ տնտեսության աճի գնահատականը բարձրացել է 4,3 տոկոսի․ հոկտեմբերին արագացել է նաև գնաճըՌաս Թանուրայի նավթավերամշակման գործարանի շուրջը սև ծուխ է երևում տիեզերքիցԻրանը հայտարարում է, որ խստացրել է Հորմուզի նեղուցի վերահսկողությունըՌուսական հարվածներից հետո Ուկրաինայում կանգնել են ջերմակայան և գազի արդյունահանման օբյեկտ
Ամենադիտված