Սանկտ Պետերբուրգի կենտրոնում գտնվող պատմական Միլլերի առանձնատունը գրեթե ամբողջովին այրվել է. կասկածում են հրկիզում Ջարեդ Քուշների բիզնեսը շահույթ է ստանում Իսրայելի բանակի մատակարարների հետ կապված ընկերությունում ներդրումներից. CNN Իրենք Առինջում են կարողանում մարդ ձերբակալել, Շաքիում` չի ստացվում. Էդգար Ղազարյան Մեսսին դարձել է «Էլդենսեի» սեփականատերը 4 հոտ, որոնք կարող են վկայել աղիքային հիվանդության մասին Մերցի վարկանիշը պատմական հակառեկորդ է սահմանել. կանցլերին աջակցում է գերմանացիների 10%-ը Թրամփն իր վարչակազմին տվել է «A+» բարձր գնահատականը, թեև տնտեսական քաղաքականության հավանությունը ծարհահեղ նվազել է. AP Հոկտեմբերի 2-ին և 5-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելու Աննա Հակոբյանը ընտանեկան բռնության դեմ օրենսդրական նախաձեռնության շրջանակում սկսում է ստորագրահավաք (տեսանյութ) Չորս եզակի «Rolex Daytona» ժամացույց վաճառվել է 49,5 միլիոնով դոլարով Ադրբեջանցի զինծառայողի վերաբերյալ քրվարույթում չկա սահմանն ապօրինի հատելու հոդվածը «Rivian R2»-ը «LiDAR»-ով այս տարի հասանելի չի լինի գնորդներին 

ՀՔԾ-ն բացահայտել է կատարված սպանության փորձի և խմբով խուլիգանության դեպքերը

Հասարակություն

Օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունը երաշխավորելու անհրաժեշտությունից ելնելով՝ ՀՀ հատուկ քննչական ծառայության հատկապես կարևոր գործերի քննիչի վարույթին հանձնված՝ քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված փաստական տվյալների արդյունքում բացահայտվել են կատարված առանձնապես ծանր հանցագործության հանգամանքները, բավարար ապացույցների հիման վրա որպես մեղադրյալ են ներգրավվել զենքի գործադրմամբ խմբով խուլիգանություն, սպանության փորձ կատարած և ապօրինի կերպով հրազեն կրած անձինք: Այս մասին տեղեկացնում են ՀՀ հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայությունից՝ հավելելով. «Կատարված նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ Գեղարքունիքի մարզի Ծովակ գյուղի հարակից անտառում կազմակերպված խնջույքից հետո, ժամը 19:00-ի սահմաններում, Դավիթ Բաղդասարյանը, Աբգար Հարությունյանը և Արմեն Ասատրյանը, իրենց 4-5 ընկերների հետ «Mercedes-Benz» և «BMW X5» մակնիշի ավտոմեքենաներով գնացել են հիշյալ գյուղ, որտեղ տեսնելով «BOBCAT Տ630» մակնիշի տրակտորով գյուղատնտեսական աշխատանքներ կատարող Վարուժան Հակոբյանին՝ շեղվել են ճանապարհից և քանի որ իրենք նույնպիսի տեխնիկա են շահագործում գյուղում, այդ հարցում իրենց ՙմրցակցելու՚ համար վերջինիս «պատժելու» խուլիգանական մղումներից ելնելով՝ դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը, որն արտահայտվել է ներկաների նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով և զուգորդվել Վ.Հակոբյանի վարած տրակտորը վնասելով:

Մասնավորապես՝ Դավիթ Բաղդասարյանը, իջնելով ավտոմեքենայից, մոտեցել և ձեռքով հարվածել է տրակտորի ապակուն և պահանջել, որ Վ.Հակոբյանը իջնի, իսկ մյուսները հարձակվել են տրակտորի վրա և իրենց մոտ եղած, որպես զենք օգտագործվող մահակներով հարվածներ են հասցրել՝ վնասելով այն: Այդ ընթացքում Ա. Ասատրյանը և Ա. Հարությունյանը հարձակվել են Վ. Հակոբյանին պատկանող «Շեվրոլետ Նիվա» մակնիշի ավտոմեքենայի մեջ նստած Վիգեն և Անդոկ Հակոբյանների վրա, որտեղ, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով համագյուղացիների նկատմամբ, նրանց ներկայությամբ վիճաբանության մեջ են մտել վերջիններիս հետ: Ա.Հարությունյանը իր մոտ եղած՝ որպես զենք օգտագործվող մահակով հարվածել և կոտրել է Վ.Հակոբյանի հիշյալ ավտոմեքենայի դռան ապակին, իսկ Ա.Ասատրյանը բացել է ավտոմեքենայի դուռը և որպես զենք օգտագործվող մահակով փորձել է հարվածներ հասցնել ավտոմեքենայի մեջ նստած Հակոբյաններին:

Վ. Հակոբյանը ստեղծված իրավիճակում լինելով անպաշտպան, իր կյանքի և առողջության նկատմամբ 5-6 հոգու կողմից ոտնձգություն իրականացնողներից պաշտպանվելու նպատակով, տրակտորն աջ ու ձախ վարելով դիմել է փախուստի, որի ընթացքում հարձակում գործողներից Դ. Բաղդասարյանը տրակտորի հետ փոխազդեցության պայմաններում ստացել է առողջության միջին ծանրության մարմնական վնասվածքներ: Խուլիգանական արարք կատարողները, տեսնելով մարմնական վնասվածք ստացած Դ. Բաղդասարյանին, վերջինիս բուժօգնություն ցույց տալու նպատակով դադարեցրել են իրենց հանցավոր գործողությունները:

Միաժամանակ դեպքի վայր հասած Դ. Բաղդասարյանի ազգական Մխիթար Հարությունյանը՝ տեսնելով իր ընտանիքի անդամների հետ անձնական անբարյացակամ փոխհարաբերությունների մեջ գտնվող Վ. Հակոբյանին, վերցրել է ընկերոջը օրինական հիմքերով պատկանող, հրազեն հանդիսացող «Սայգա ՄԿ» մոդելի որսորդական ակոսափող ինքնալից կարաբինը և Վ.Հակոբյանին ապօրինաբար կյանքից զրկելու ուղղակի դիտավորությամբ, շուրջ 31 մետր հեռավորությունից մի քանի անգամ կրակել է Վ.Հակոբյանի կողմից վարվող և հեռացող տրակտորի ուղղությամբ: Կրակված գնդակներից մեկը կոտրել է տրակտորի խցիկի հետին, իսկ Վ.Հակոբյանի գլխի մոտով անցնելուց հետո' նաև դիմային ապակիները: Գնդակներից մեկն էլ վնասել է տրակտորի թիթեղը: Մ.Հարությունյանը չի կարողացել սպանությունն ավարտին հասցնել իր կամքից անկախ հանգամանքներով, քանի որ Վ.Հակոբյանը տրակտորը վարելով անցել է որոշ տարածություն, որից հետո իրեն դուրս է գցել և փախչելով թաքնվել:

Մխիթար Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել 34-104-րդ և 235-րդ հոդվածների 1-ին մասերով, Արմեն Ասատրյանին, Աբգար Հարությունյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով, իսկ Դավիթ Բաղդասարյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է, գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով' դատարանի' օրինական ուժի մեջ մտած դատավճռով»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Սանկտ Պետերբուրգի կենտրոնում գտնվող պատմական Միլլերի առանձնատունը գրեթե ամբողջովին այրվել է. կասկածում են հրկիզում Ջարեդ Քուշների բիզնեսը շահույթ է ստանում Իսրայելի բանակի մատակարարների հետ կապված ընկերությունում ներդրումներից. CNN Իրենք Առինջում են կարողանում մարդ ձերբակալել, Շաքիում` չի ստացվում. Էդգար ՂազարյանՄեսսին դարձել է «Էլդենսեի» սեփականատերը 4 հոտ, որոնք կարող են վկայել աղիքային հիվանդության մասին Մերցի վարկանիշը պատմական հակառեկորդ է սահմանել. կանցլերին աջակցում է գերմանացիների 10%-ը Թրամփն իր վարչակազմին տվել է «A+» բարձր գնահատականը, թեև տնտեսական քաղաքականության հավանությունը ծարհահեղ նվազել է. AP Հոկտեմբերի 2-ին և 5-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելու Աննա Հակոբյանը ընտանեկան բռնության դեմ օրենսդրական նախաձեռնության շրջանակում սկսում է ստորագրահավաք (տեսանյութ) Չորս եզակի «Rolex Daytona» ժամացույց վաճառվել է 49,5 միլիոնով դոլարովԱդրբեջանցի զինծառայողի վերաբերյալ քրվարույթում չկա սահմանն ապօրինի հատելու հոդվածը «Rivian R2»-ը «LiDAR»-ով այս տարի հասանելի չի լինի գնորդներինՔննարկվել են Երևանի ու Թեհրանի միջև բարեկամական կապերն ամրապնդելու հնարավորություններըՉորաթանում այցելեցինք 102 տարեկան Մանյակ տատիկին․ շնորհավոր Տարեցների միջազգային օրը․ ՀՀ-ում ԵՄ առաքելությունՍարյան փողոցից սրտի կանգով և գլխի վնասվածքով հիվանդանոց տեղափոխված տղամարդը մահացել է․ ինքնությունը պարզվում է Երեխաների նկատմամբ սեռական հանցագործությունների դեպքում հաշտությունը չի ազատի քրեական պատասխանատվությունիցԱդրբեջանցի է մտել Սիսիան, կրակոց արձակել․ Ռուսաստանը զգուշացնում է ՆԱՏՕ-ին (տեսանյութ) Ավտովթար՝ Կոտայքի մարզում. Եղվարդ քաղաքի սկզբնամասում բախվել են «Mercedes»-ն ու «Kia»-ն. կա վիրավորԳագիկ Ծառուկյանի գործով նախաքննությունն ավարտվել է Արթուր Մարտիրոսյանը նշանակվել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալԳերմանիան 2027 թվականին կստեղծի անօդաչու համակարգերի առաջին գունդը. ՊիստորիուսԱդրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված սյունեցի կինը քիչ առաջ տեղափոխվել է Երեւան Պուտինը հայտարարել է, որ իրեն և Թրամփին «բավականին լավ բազմամյա հարաբերություններ» են կապումՈղբերգական դեպք. անհայտ վարորդը մահացու վրաերթի է ենթարկել տղամարդ հեծանվորդին և դիմել փախուստիԱրևելքին, Արևմուտքին, Հյուսիսին և Հարավին անհրաժեշտ է համաձայնության գալ նոր աշխարհակարգի սկզբունքների շուրջ. Պուտին Հայաստանում է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը. ի՞նչ է նա քննարկել Արարատ Միրզոյանի հետԷստոնիան արգելել է Ռուսաստանից և Բելառուսից հացահատիկի տարանցումըՀՀ և Իրանի ներկայացուցիչները հանդիպել են «Նորդուզ» անցակետում«Արմավիր» ՔԿՀ-ի ծառայողն արձանագրել է ԱԹՍ-ի շարժըԻ՞նչ քննիչ հանձնաժողով, պատգամավորը պիտի՞ որոշի եկեղեցու հարցերը. աբսուրդ է այս ամենը.Մանուկյան (տեսանյութ) ՀՀ քաղաքացու կյանքի և անվտանգության դեմ ոտնձգությունը պետք է ունենա իրավական հետևանքներ․ ՀայրապետյանՀայ կնոջ ոտքին կրակած ադրբեջանցին ձերբակալվելիս քաղաքացիական հագուստով է եղել. բնակիչ (տեսանյութ) Իրանը կանչել է Մեծ Բրիտանիայի դեսպանին՝ Fairford բազայի միջադեպին առնչություն ունենալու մեղադրանքների պատճառովԼուկաշենկոն Բելառուսի քաղաքացիություն է շնորհել 297 մարդու, որոնց թվում՝ Հայաստանի քաղաքացիներինՍիսիանի «Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ կատարվում են միջին նորոգման աշխատանքներԽաչատուրյանն ու Քվինը քննարկել են տարածաշրջանային զարգացումները«Խաղաղությունը» փալաս են դարձրել․ Մելիքյանը՝ իշխանությունների, հակաեկեղեցական քայլերի մասին (տեսանյութ) Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարել է իր զինծառայողի՝ ՀՀ ապօրինի ներթափանցումից հետո գործ հարուցելու մասին Ռուբինյանը Ազգային ժողովի աշխատակազմի փոխղեկավարին պարգևատրել է ու ազատել պաշտոնիցՆրան կարելի է փոխանակել Բաքվում պահվող ԲՈԼՈՐ հայ գերյալ անձանց հետ. Արմեն Այվազյան Էներգետիկ ճգնաժամի սրման ֆոնին Հունաստանը ԵՄ-ին կոչ է արել մեղմել բյուջետային կանոններըԺողովրդավարական բարեփոխումներն առաջիկա տարիների ընթացքում կմնան Հայաստանի շարունակական հանձնառությունը․ Լիլիթ ՄակունցՏարածաշրջանային կապակցվածություն, առևտուր և TRIPP․Կոստանյանի ելույթը «Ազատություն 250»-ի միջոցառմանըՀոկտեմբերի 2-5-ը հետևյալ փողոցը փակ կլինի Մահվան նպաստը կկտրեն, թոշակը 1000 դրամով կբարձրանա Ռուբիոն «վտարե՞լ» է Արաղչիին (տեսանյութ) Պուտինի և Թրամփի հանդիպումը կարող է անհրաժեշտ լինել ամբողջ աշխարհի համար. Պեսկով Այս որոշման պատասխանատուն վարչախմբի պարագլուխն է. Դավիթ Սարգսյանը՝ Թաթայի համերգի և Փաշինյանի մասին (տեսանյութ) Սերբիայում մահացել է մարդկության դեմ հանցագործությունների համար դատապարտված Սերբիայի Հանրապետության նախկին առաջնորդը Թրամփը հայտարարել է, որ դժգոհ է Հորմուզի նեղուցը բացելու Իրանի ծրագրիցՌուսաստանի տարածքից պետք է հեռանան․ ՌԴ ԱԳՆ-ն կոշտ հայտարարությամբ
Ամենադիտված