Բյուրականի աստղադիտարանի 70-ամյակի կապակցությամբ Հայաստանում անցկացվելու են բազմաթիվ միջոցառումներ
Հասարակություն
Շուրջ 70 տարի Բյուրականի աստղադիտարանը լայնածավալ գործունեություն է իրականացնում և շարունակում է առաջատար տեղ զբաղեցնել մեր տարածաշրջանում: Աստղադիտարանի տնօրեն Հայկ Հարությունյանը սեպտեմբերի 7-ին լրագրողների հետ զրույցում խոսեց առաջիկա անելիքների և ծրագրերի մասին:
«Կազմակերպվելու են բազմաթիվ դասընթացներ, որոնց կարող են մասնակցել ինչպես հայաստանաբնակ, այնպես էլ օտար երկրներից Հայաստան ժամանած երիտասարդ ֆիզիկոսներ: Դասախոսություններ կանցկացնեն բարձրակարգ մասնագետները»,-ընդգծեց Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Հայկ Հարությունյանը:
Հայաստանը կհյուրընկալի ոլորտի մասնագետների Իրանից, Թուրքիայից, Ուկրաինայից, Ռուսաստանից:
Հայկ Հարությունյանի խոսքով՝ սեպտեմբերի 19-ին Ազգային ակադեմիայի նախագահական կլոր դահլիճում կկայանա հանդիսավոր նիստ, որին կմասնակցեն գիտնականներ տարբեր երկրներից: «Սանկտ Պետերբուրգի Պոլիտեխնիկական համալսարանի ռեկտորը, «ՌՈՍԿՈՍՄՈՍ»-ի ղեկավարներն իրենք են ցանկություն հայտնել միջոցառումներին ներկա գտնվելու»-, նշեց տնօրենը:
Միջոցառումների շրջանակում նախատեսվում է նաև միջազգային կոնֆերանս անցկացնել, որտեղ աստղագիտության ոլորտին վերաբերող տարաբնույթ թեմաներ:
Սեպտեմբերի 18-ին' Վիկտոր Համբարձումյանի ծննդյան օրը, տեղի կունենան հետաքրքիր միջոցառումներ: Թանգարանային գիշերվա առթիվ հանրության առաջ բաց կլինեն նաև Բյուրականի աստղադիտարանի դռները:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ