Նոյեմբերի 1-ից շատրվանների աշխատանքը կդադարեցվի մինչև հաջորդ տարվա մայիս Հայկական գինին՝ COP17 բնապահպանական համաժողովի միջազգային հարթակում Սոնա Մնացականյանի վրաերթի գործով դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ. Վճռաբեկը մերժել է բողոքները Փարիզ-Երևան չվերթի ուղևորը ալկոհոլի պատճառով խուլիգանություն է արել․ միջադեպը հասել է ոստիկանություն Ռուսաստանի ահազանգը՝ պետականության կորստի մասին․ Բաքվի դեմ մեղադրանքներն ու Իրանի տագնապը Արամ Սարգսյանն առաջարկում է արգելել նախընտրական դաշինքներն ու ընդլայնել ԿԸՀ լիազորությունները Մոն Սեն-Միշել. ծովի մեջ կառուցված ամրոցը GOALS Girls Summit 2026-ին մասնակցել է Հայաստանի համայնքներից շուրջ 250 աղջիկ Ադրբեջանը շարունակում է պահանջներ ներկայացնել. Նա բռնապետ է․ թուրք պատգամավորը՝ Ալիևին Ըմբշամարտի ԱԱ. Նարեկ Հարությունյանն ու Հրայր Ալիխանյանը պարտվեցին մեկնարկում. Armsport.am Հայաստանի և Լիբանանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային իրավիճակի շուրջ Գևորգ Պապոյանը COP17-ի վերջին օրն այցելել է էկոնոմիկայի նախարարության կանաչ տաղավար 

Շախմատային պարտիա` տրամաբանական ելքով

Քաղաքական

Ահա և վերջ: Մի քանի օրից Հայաստանը կշրջի իր ժամանակակից պատմության ևս մեկ էջն, ու մենք բոլորս, կհայտնվենք բոլորովին այլ իրականության պայմաններում. Հովիկ Աբրահամյանն ավարտում է Հայաստանի վարչապետի իր կարյերան: Իսկ այն, որ Աբրահամյանի հրաժարականը լոկ ժամերի հարց է, ոչ ոք այլևս չի կասկածում, նույնիսկ՝ ՀՀԿ-ականները, քանի որ նույնիսկ առանձին վերցրած հանրապետական գործիչներ մասնավոր զրույցներում ու հարցազրույցներում ոչ մի կերպ չեն հերքում այդ լուրը: Պարզվում է՝ Հովիկ Աբրահամյանին գալիս է փոխարինելու մի մարդ, ում նկատմամբ թե՛ հասարակական, թե՛ քաղաքական շրջանակների վերաբերմունքը բավական դրական է, իսկ ակնկալիքներն էլ՝ ոչ քիչ. Կարեն Կարապետյանն է՝Երևանի նախկին քաղաքապետը:

Թե հատկապես ինչով են պայմանավորված ներիշխանական համակարգում նմանօրինակ տեկտոնական տեղաշարժերը, հնչող կարծիքները չափից դուրս շատ են. ոմանք այս ամենը դիտարկում են Սերժ Սարգսյանի կողմից Հովիկ Աբրահամյանի դեմ մշակված դավադրություն, որի նպատակը մրցակցին ասպարեզից հեռացնելն է, ոմանք համարում են յուրատեսակ նախապատրաստություն առաջիկա խորհդարանական ընտրություններին, երբ ուժի մեջ կմտնի նոր Սահմանադրությունը, իսկ որոշներն անգամ աշխարհաքաղաքական հետք են տեսնում այս ամենում՝ համարելով Կարեն Կարապետյանին, այսպես ասած, Պուտինի մարդը, ով, ուղարկվելով Հայաստան, երկիրը վերջնականապես պետք է պոկի Արևմուտքից ու նետի Ռուսաստանի գիրկը՝ միաժամանակ խառնելով Հայաստանի ներքաղաքական դաշտը «նայողների» խաղաքարտերը:

Հենց ամենասկզբից պետք է ասենք, որ բոլոր վերոհիշյալ տարբերակներն էլ հիմնականում ճիշտ են ու տրամաբանական, իսկ իրականությունն այն է, որ դրանք այս դեպքում հանդես են գալիս միասնաբար, քանի որ հասկանալի է՝ դրանցից որևիցե մեկի առանձին առկայությունը բավարար չէր համարվելու՝ ծրագրելու և իրականցնելու այն, ինչի մասին խոսվում էր դեռ այն ժամանակ, երբ Կարապետյանը հրաժարվեց քաղաքապետի պաշտոնից ու գնաց Ռուսաստան (այն ժամանակ ասում էին՝ գնացել է ՌԴ՝ պատրաստելու յուր հաղթական վերադարձը վարչապետի պաշտոնում):

Այն, որ Հովիկ Աբրահամյանը վաղուց էր ազդում Սերժ Սարգսյանի նյարդերին, հանրահայտ իրողություն էր. Սարգսյանի իշխանական լծակներին հավերժ տիրապետելուն խոչընդոտ համարվում էր հենց Հովիկ Աբրահամյանն, ով մանավանդ վերջին ժամանակներում սկսել էր բավական ինքնուրույն վարք ցուցաբերել, սեփական կադրերին առաջ տանել և այլն: Իսկ ինչպես հայտնի է, նման բաները չէին կարող ողջունելի համարվել մի համակարգում, ուր հիմնականում անձնակենտրոն իշխանական սիստեմ է ձևավորված. Կարապետյանի վերադարձը փայլուն առիթ է՝ Աբրահամյանի հարցերը գեղեցիկ կերպով ու առանց ավելորդությունների լուծելու համար:

Ինչ վերաբերում է առաջիկա խորհրդարանական ընտրություններին, որոնց նշանակությունը գերկարևոր է Հայաստանի համար, ապա ակնհայտ էր, որ եթե Հայաստանում ոչինչ չփոխվեր ու ամեն բան մնար այնպես, ինչպես հիմա է, իշխանությունների վերարտադրության գերխնդիրը Բաղրամյան 26-ի համար այնքան էլ հեշտ չէր լինելու լուծել, քանի որ փաստ էր՝ Աբրահամյանի կառավարության ամեն մի օրը թանկ է նստում իշխանությունների՝ ժողովրդի շրջանում ունեցած վարկանիշի վրա, ինչն էլ, բնականաբար, կարող էր հղի լինել միանգամայն անկանխատեսելի հետևանքներով ու ամենավճռորոշ պահին իր բացասական դերը խաղար՝ վերածվելով յուրատեսակ ռուբիկոնի իշխանությունների համար. այնպես որ՝ գոնե բարեփոխումների իմիտացիա իշխանություններն այսպես, թե այնպես ստիպված են լինելու անել:

Ինչ վերաբերում է հարցի աշխարհաքաղաքական ասպեկտին, ապա սա ևս, ինչ խոսք, էական դեր է խաղացել Աբրահամյանի հաջորդի անձի ընտրության հարցում: Չպետք է մոռանալ, որ Հայաստանը մի կառույցի անդամ է, որում գերիշխող պետության ղեկավարն ավելի շատ կողմնակից է ուղղահայաց կառավարման ձևին, իսկ Կարեն Կարապետյանն, անկասկած, այն մարդն է, ով կարող է Պուտինի հետ լեզու գտնել՝ մի բան, որն, ի դեպ,կարող է բխել Հայաստանի շահերից. Հայաստանյան իշխանությունների նկատմամաբ Պուտինի ունեցած վստահությունն առանց այն էլ բավական ցածր է…

Այնպես որ՝ կարելի է ասել՝ «Սասնա ծռերի» բարձրացրած ապստամբությունն իր պտուղները տվեց, ու կառավարությունն, այնուամենայնիվ, ստիպված եղավ ընդունել իր անզորությունն երկրում կուտակված խնդիրների առաջ, որի տրամաբանական արդյունքը պետք է դառնա մեկի քաղաքական կարյերայի ավարտն, ով, անկեղծ լինենք, սկզբից մինչև վերջ չդադարեց հակասական կերպար լինելուց:

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Նոյեմբերի 1-ից շատրվանների աշխատանքը կդադարեցվի մինչև հաջորդ տարվա մայիսԲըրնհեմը չի բացառել, որ Մեծ Բրիտանիան կարող է ներողություն խնդրել ստրկավաճառության մեջ իր դերի համարՀայկական գինին՝ COP17 բնապահպանական համաժողովի միջազգային հարթակումՊլեխանովցիները շրջում են մայրաքաղաքի ամենագեղատեսիլ վայրերում եւ ծածանում իրենց դրոշը Սոնա Մնացականյանի վրաերթի գործով դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ. Վճռաբեկը մերժել է բողոքներըՓարիզ-Երևան չվերթի ուղևորը ալկոհոլի պատճառով խուլիգանություն է արել․ միջադեպը հասել է ոստիկանություն Ռուսաստանի ահազանգը՝ պետականության կորստի մասին․ Բաքվի դեմ մեղադրանքներն ու Իրանի տագնապըՄերկելը հայտնել է, թե ով պետք է դառնա Գերմանիայի հաջորդ նախագահըԱրամ Սարգսյանն առաջարկում է արգելել նախընտրական դաշինքներն ու ընդլայնել ԿԸՀ լիազորություններըԼեհաստանում գումարվել է Խորհրդարանականների խորհրդի արտահերթ նիստՄոն Սեն-Միշել. ծովի մեջ կառուցված ամրոցըGOALS Girls Summit 2026-ին մասնակցել է Հայաստանի համայնքներից շուրջ 250 աղջիկԱդրբեջանը շարունակում է պահանջներ ներկայացնել. Նա բռնապետ է․ թուրք պատգամավորը՝ ԱլիևինԸմբշամարտի ԱԱ. Նարեկ Հարությունյանն ու Հրայր Ալիխանյանը պարտվեցին մեկնարկում. Armsport.amՀայաստանի և Լիբանանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային իրավիճակի շուրջՓարիզից թռչող ինքնաթիռը արտակարգ իրավիճակի ազդանշան է տվել և վերադարձել օդանավակայանԳևորգ Պապոյանը COP17-ի վերջին օրն այցելել է էկոնոմիկայի նախարարության կանաչ տաղավարՄիրզոյանը մասնակցել է Մանամայում անցկացվող միջազգային համաժողովի պաշտոնական բացմանըԻրանի շուրջ լարվածությունը սրվում է․ հաղորդվում է նավի գնդակոծման և անօդաչուների որսման մասինՀայտնի է COP18-ի հյուրընկալող երկիրըՍերժ Սարգսյան. «Վազգենը կոտրվող տեսակ չէր, նա պատրաստ էր անձնազոհության»Իրանը կարծում է, որ ԱՄՆ նոր արկածախնդրությունը կընդլայնի պատերազմի աշխարհագրությունըԿասեցվել է «ՆՈՐ ԶՈՎՔ» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը«Չայնիի» ոլորաններում 40-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներինԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերինԼեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ իրավիճակը կայունացել է8 հազար դոլար և 50 հազար ռուբլի․ գողություն՝ «Զվարթնոց» օդանավակայանում. Գերմանիայի 27-ամյա քաղաքացին կասկածվում էՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցըԹրամփը հայտարարել է, որ Ֆրանսիայում ցուցարարները փորձում են ոչնչացնել երկիրըԽոշոր չափի գողություն՝ «Զվարթնոց»-ում․ ՌԴ քաղաքացուց հափշտակել են 8000 դոլար և 50000 ռուբլիՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըԿենսաչափական անձնագրեր․ նոր համակարգ. ի՞նչ է փոխվելու քաղաքացիների համարՏարադրամի փոխարժեքները՝ այսօր Վարչապետը մասնակցել է «ՀայՓաս» ընկերության Երևան մոլի նոր գրասենյակի բացման արարողությանըԼեհաստանի նախկին նախագահը Սահմանադրական դատարանում աջակցել է Տուսկի կառավարության գործողություններինԹուրք-ադրբեջանական հարաբերությունների լարվածությունն արտահայտվել է նաև դիվանագիտական արարողություններումԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներինՉինաստանում և Ռումինիայում Լեհաստանի դեսպանները հրաժարական են տվել Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամի պատճառովԸմբշամարտի ԱԱ․ Հայաստանի վերջին երեք ըմբիշները պայքարի մեջ կմտնեն այսօր«Իշխանությունը գրեթե անթաքույց հայտարարում է, որ առաջնորդվելու է բռնությամբ»․ ԱբրահամյանՕդի ջերմաստիճանը կբարձրանա 2-7 աստիճանով․ եղանակը ՀայաստանումՕրվա խորհուրդ. Հոկտեմբերի 31Նավրոցկին շտապ խորհրդակցություններ է հրավիրել կուսակցությունների հետ՝ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառովG20-ի ԱԳ նախարարները հրաժարվել են համատեղ լուսանկարից՝ Լավրովի ներկայության պատճառովՀորդառատ անձրևների հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է 27 տոննա ջուրԽոշոր ավտովթար՝ Երևանում․ կա վիրավորՏուսկը հայտարարել է, որ Սահմանադրական դատարանի հետ կապված իրավիճակում ինքն այլ ընտրություն չուներԾանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչ. ArmsportՄահվան ելքով վրաերթ Իսակովի պողոտայում. հետիոտնը փողոցը հատելիս է եղել չթույլատրելի հատվածովԻնչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»
Ամենադիտված