Տեղի է ունեցել «Երիտասարդ կանանց Կովկասի խաղաղության մրցանակ» 5-րդ մրցանակաբաշխությունը
Հասարակություն
Տեղի է ունեցել «Դեմոկրատիան Այսօր» ՀԿ-ի «Երիտասարդ կանանց Կովկասի խաղաղության մրցանակ» 5-րդ մրցանակաբաշխությունը:
«Երիտասարդ կանանց Կովկասի խաղաղության մրցանակը» հիմնադրվել է խաղաղության կառուցման գործում երիտասարդ կանանց բացառիկ դերի և առաջնորդական կարողությունների, կոնֆլիկտների կանխարգելման գործում նրանց կարևորագույն դերի ճանաչման, ինչպես նաև մարդու իրավունքների վերականգնման պաշտպանության նպատակով: Մրցանակի ստեղծման գաղափարի հիմքում խաղաղության և մարդու իրավունքների հայտնի ակտիվիստ, Օլաֆ Պալմեի անվան Խաղաղության մրցանակակիր, մարդու իրավունքների պաշտպանության մեծ ջատագով և խաղաղարար Անահիտ Բայանդուրի (1931-2011) գործունեությունն է:
«Դեմոկրատիան Այսօր» ՀԿ-ի «Երիտասարդ կանանց Կովկասի խաղաղության մրցանակը» կրում է Անահիտ Բայանդուրի անունը:
Պարգևի նպատակն է ճանաչել երիտասարդ խաղաղարարների ներդրումը խաղաղության կառուցման գործում, ինչպես նաև նրանց խրախուսել և աջակցել՝ դրանով իսկ նրանց հնարավորություն տալով զգալու պատասխանատվություն ոչ միայն իրենց համայնքների, այլև այն աշխարհի համար, որտեղ նրանք ապրում են:
Այս տարի «Երիտասարդ կանանց Կովկասի խաղաղության մրցանակին» արժանացան.
Ղաիդա Օդաթ (Սիրիա)
Խեդա Օմարխադիևա (Չեչնիա, ՌԴ)
էլիկո Բենդելիանի (Վրաստան)


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)