Ամերիկյան կոնսորցիումը 10 միլիարդ դոլարով ձեռք կբերի «Լուկօյլի» միջազգային ակտիվները Հնարավոր է՝ Դավիթին ընտրություններից չեզոքացնեն․ Վճռաբեկը տարօրինակ արագ վճիռ է կայացրել. փաստաբան ԱՄՆ դեսպանությունը երկու օր փակ կլինի Բաղդադը պատրաստվում է վերահսկողություն հաստատել Քրդստանի նավթային հանքավայրերի նկատմամբ Չինաստանը պատմական քայլ է կատարել տիեզերական մրցավազքում Սաուդյան Արաբիայի և հութիների հակամարտությունը նոր թափ է հավաքում Սենսացիա են սարքել․ քաղաքացիությունից զրկելու դրույթ կա ժողովրդավարական սահմանադրություններում Տիգրան Արզաքանցյանը ստանձնել է «Մերգելյան ինստիտուտ»-ի տնօրենի պաշտոնը Ռուսական հարվածներից հետո Ուկրաինայի հինգ մարզում հոսանքազրկումներ են Նոյեմբերի 26-27-ին ՀՀ-ում կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչները Երկխոսություն, փորձի փոխանակում և նոր կապեր՝ մեկ հարթակում․ միջազգային ֆորում՝ Քիշնևում ՀՀ-ն և Վրաստանը տարեկան տասնյակ կալանավորների են փոխանակում 

Ծառուկյանի վերադարձը՝ կենսական անհրաժեշտություն…

Վերլուծական

Թեև Հովիկ Աբրահամյանի պաշտոնական հրաժարականից չափազանց կարճ ժամանակ է անցել, բայց դրանով ու ոչ միայն այդ հանգամանքով պայմանավորված՝ Հայաստանի ներքաղաքական դաշտում արդեն իսկ սկսել են բուռն անցուդարձեր ու տեկտոնական տեղաշարժերի նախանշաններ նկատվել, որ խոստանում են իսկական անակնկալ դառնալ վաղուց գաղջի մեջ քայքայվող, գրեթե գոլորշիացած ու անհամացած հայաստանյան ներքաղաքական դաշտում:

Ասում են՝ Աբրահամյանի հրաժարականով պայմանավորված՝ խիստ խուճապային տրամադրություններ են տիրում, մասնավորապես, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունում, որն, ինչպես հայտնի է, գտնվում էր Հովիկ Աբրահամյանի կուռացիայի ներքո այն օրվանից, երբ Գագիկ Ծառուկյանը որոշում կայացրեց հեռանալ մեծ քաղաքականությունից:

Ու հիմա ճարները հատած՝ ԲՀԿ տարածքային կառույցները հապճեպ նիստեր են գումարում ու նախկին ղեկավարին ուղղված խնդրագրեր են գրում՝ գալ ու իրենց տիրություն անել…

Այն, որ հատկապես վերջին շրջանում հայաստանյան ներքաղաքական դաշտը վերածվել է իսկական կրկեսի, ուր ամեն մեկն իրեն հատկացված դերն է խաղում՝ ծառայելով մեկ կենտրոնի շահերին, նորություն չէ: Այսօր ստեղծվել է մի իրավիճակ, երբ անգամ թունդ ընդդիմադիր ձևացող գործիչը, որ առավոտից երեկո զբաղված է բացառապես իշխանություններին հայհոյելով ու անտեղի ճղճղալով, չունի որևիցե վստահություն հասարակության շրջանում ու բացի, ասենք, մի քանի հարյուր հոգուց բաղկացած ցույց հրավիրելուց՝ այլ բանի ո՛չ բարոյապես, ո՛չ էլ ֆիզիկապես ընդունակ չէ:

Ասել կուզի, չկա որևիցե քաղաքական ուժ, ով ներկայումս կարողանա հանրությանը ներկայացնել մի գործչի, ով աներկբա հեղինակություն կվայելեր ժողովրդի շրջանում, ով չէր լինի վարկաբեկված ու հասարակության հետ «կամուրջներն այրած» մեկը: Ու հիմա ԲՀԿ-ն, հասկանալով իր համար կործանարար դարձած այս հրաժարականի հնարավոր հետևանքները, հասկանալով, որ իջել է այն մակարդակի, երբ առանց վարչապետական փողերի ոչինչ է, երևում է՝ որոշել է «ապաշխարել» ու վերագտնել սեփական կոչումը քաղաքական դաշտում:

Իսկ այն, որ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն առավել քան պահանջարկված է նախևառաջ հասարակության կողմից, ինչ խոսք, անքննարկելի ճշմարտություն է: Վարկաբեկվածների ու ծախու արարածների ֆոնին Ծառուկյանի վերադարձն իսկական ֆուռոր է առաջացնելու քաղաքական ասպարեզում, նոր շունչ հաղորդելով վաղուց կիսամեռ այս դաշտին, ժողովրդին հույս ներշնչելով սեփական ապագայի նկատմամբ. որքան ցավալի էր Ծառուկյանի հեռանալը, կրկնապատիկ անգամ ցնծալի կլինի նրա վերադարձը, որին, անշուշտ, ժողովուրդը շատ երկար է սպասել:

Որ Գագիկ Ծառուկյանը յուր անցած ուղիով ու կատարած գործերով է ապացուցել, որ իր վրա, իրապես, կարելի է հենվել ու հույս դնել, կարող է վկայել ցանկացած քաղաքացի. Ծառուկյանը մեկն է, ով երբեք չի կեղծում, երբեք սուտ չի ժպտում ու բացառապես քաղաքական արարողակարգից ելնելով ժպիտներ չի շռայլում:

Նա տերն է իր խոսքի, տերն է իր գործի՝ պատրաստ մինչև վերջ կանգնելու հանուն իր դավանած գաղափարների ու սկզբունքների, բաներ, որոնք այնքան օտար են մեր իրականությանը, բաներ, որոնք, ցավոք, իշխանույուններն ամեն կերպ արժեզրկել են՝ ամեն բան հանգեցնելով փողին, խրախուսելով անսկզբունքայնությունն ու միմոսությունը:

Անեկբա է՝ հայաստանյան հասարակությունը, որ բազմիցս է ստիպված եղել խաբվել ու դառնալ մանրադրամ այս կամ այն քաղաքական գործիչների ու իշխանությունների միջև հարաբերություններում, վաղուց է սպասում մեկին, ով նախևառաջ հանդես կգա որպես ժողովրդի շահերի արտահայտիչը Հայաստանում, որպես մեկն, ով կարող է, ում թափն, ինչպես ասում են, կբավարարի՝ բարձրաձայնելու վաղուց կուտակված այն խնդիրները, որոնք խեղդում են ժողովրդին ներսից՝ պատճառ դառնալով արտագաղթի ու տոտալ հիասթափության. Ծառուկյանն այս առումով ուղղակի անփոխարինելի կարող է լինել…

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ամերիկյան կոնսորցիումը 10 միլիարդ դոլարով ձեռք կբերի «Լուկօյլի» միջազգային ակտիվները Հնարավոր է՝ Դավիթին ընտրություններից չեզոքացնեն․ Վճռաբեկը տարօրինակ արագ վճիռ է կայացրել. փաստաբանԱՄՆ դեսպանությունը երկու օր փակ կլինիԲաղդադը պատրաստվում է վերահսկողություն հաստատել Քրդստանի նավթային հանքավայրերի նկատմամբՉինաստանը պատմական քայլ է կատարել տիեզերական մրցավազքումՍաուդյան Արաբիայի և հութիների հակամարտությունը նոր թափ է հավաքում Սենսացիա են սարքել․ քաղաքացիությունից զրկելու դրույթ կա ժողովրդավարական սահմանադրություններումՏիգրան Արզաքանցյանը ստանձնել է «Մերգելյան ինստիտուտ»-ի տնօրենի պաշտոնըՌուսական հարվածներից հետո Ուկրաինայի հինգ մարզում հոսանքազրկումներ ենՆոյեմբերի 26-27-ին ՀՀ-ում կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչներըԵրկխոսություն, փորձի փոխանակում և նոր կապեր՝ մեկ հարթակում․ միջազգային ֆորում՝ ՔիշնևումԵգիպտոսում վառելիք տեղափոխող բեռնատարի վթարից հետո բռնկված հրդեհի հետևանքով 31 մարդ է զոհվել ՀՀ-ն և Վրաստանը տարեկան տասնյակ կալանավորների են փոխանակումԿիևը հայտարարել է ռուսական հինգ ռազմական ինքնաթիռի խոցման մասինՈւկրաինան ԱԹՍ–ներով հարձակվել է Ստավրոպոլի երկրամասում Հյուսիսային Կովկասը սնուցող էլեկտրակայանի վրա Ռուսաստանն ու Ուկրաինան կարող են իրականացնել գերիների խոշոր փոխանակումՈՒՂԻՂ․ Կառավարության նիստՀորմուզի նեղուցում իրավիճակը սրվում է. Իրանը զգուշացնում է նավերինՆերդիրներն ապահովում են զինծառայողի կենսական կարևոր օրգանների պաշտպանությունը․ հայտարարությունԹրամփը նոր մաքսատուրքեր է պատրաստում Չինաստանի և Եվրոպայի դեմՏոնոյանին առաջադրված նոր մեղադրանքը կապված է 18 հազար անորակ կոշտ բալիստիկ ներդիր ձեռք բերելու հետԵվրոպայում ֆինանսական նոր պայքար է սկսվում՝ Ուկրաինայի հարցովՔուշները հայտարարել է Ռուսաստանի և Եվրոպայի միջև կապի ուղիներ հաստատելու ԱՄՆ-ի մտադրության մասին Թրամփն ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը զգուշացրել են ՌուսաստանինԳեղաշենցինե՛ր ջան, շնորհակալ ենք ձեր ջերմության, վստահության և աջակցության համար. Միասին՝ վստահ առաջ. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)Պաշտոնյաները փորձում են մեկը մյուսին գերազանցել՝ գոհացնելու Փաշինյանին ու Ալիևին․ ԱբրահամյանԼույս չի լինի. հասցեներՀաջորդ կանգառը՝ խորհրդարանական ընտրություննե՞րՏարիներ առաջ ՔՊ-ն ընդվզել է հռչակագիրը հանելու առաջարկի դեմ Հեղինակն իրավաբան չէ եւ հայ չէԿալանավորում է բոլորին, ովքեր խոչընդոտում են Ալիևի ծրագրինՉեն տրվել Փաշինյանի շանտաժինԱրտաշատի համայնքապետարանից շուրջ 28 մլն դրամ է վճարվել խորհրդատվական ծառայությունների անվան տակԻնչո՞ւ է միասնական ընդդիմության մերժումը դառնում քաղաքական նոր մշակույթի սկիզբԻնչու են Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով մեղադրյալները ցուցմունք փոխումՎերջնագրից առաջ՝ շրջագայություն ՊՆ-ն ինքնավնասման դեպքե՞ր է կոծկում Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին նպատակ կա քննիչ հանձնաժողով հրավիրել․ իշխանությունները պատրաստվում են եկեղեցու հարցով բաց նիստի․Հայաստանը չունի Երդվյալ ատենակալների դահլիճ. ի՞նչ լրացուցիչ ծախսեր է պահանջում նախագիծըՆավթի 2027-ի քվոտաները դեռ բաց են․ Նովակը նշել է գնահատման վերջնաժամկետըՉիպերի շուրջ վեճը հասել է Պեկին․ Չինաստանը Նիդերլանդներից հստակ կանոններ է պահանջումՄերցը Բունդեսթագում պաշտպանել է Կիևին օգնությունը․ նրա խոսքով՝ Ռուսաստանն ավելին է ուզումԱբու Դաբիից Էր Ռիադ և Դամամ թռիչքները Etihad-ը չեղարկել է մինչև նոյեմբերի 30-ըԱՄՆ տնտեսության աճի գնահատականը բարձրացել է 4,3 տոկոսի․ հոկտեմբերին արագացել է նաև գնաճըՌաս Թանուրայի նավթավերամշակման գործարանի շուրջը սև ծուխ է երևում տիեզերքիցԻրանը հայտարարում է, որ խստացրել է Հորմուզի նեղուցի վերահսկողությունըՌուսական հարվածներից հետո Ուկրաինայում կանգնել են ջերմակայան և գազի արդյունահանման օբյեկտԹրամփն առաջարկում է նոր մաքսատուրքեր. Չինաստանի համար՝ 20 տոկոսՄեծ Բրիտանիան ռազմական ինքնաթիռները տեղափոխում է պաշտպանված անգարներ՝ անօդաչուների սպառնալիքի պատճառովՊեսկովը կտրուկ մերժել է Ջոնսոնի առաջարկը․ օտարերկրյա զորքերը Ուկրաինայում անընդունելի են Մոսկվայի համար
Ամենադիտված