Երթն ավարտվեց Ազատության հրապարակում (ուղիղ միացում)
Քաղաքական
21:40
Ազատության հրապարակում ավարտվեց ի պաշտպանություն «Սասնա Ծռեր» խմբի անդամների կազմակերպած երթը:
20:40
Այս պահին հանրահավաքն ավարտվեց. ցուցարարները «Ես Սասնա ծուռ եմ», «Սասնա ծռեր» վանկարկումներով երթ են անցկացնում։
Ըստ իրենց հայտարարության՝ երթով անցնելու են Մաշտոցի պողոտայով դեպի Ամիրյան, ապա Նալբանդյան փողոցներ և վերադառնալու են Ազատության հրապարակ։
20:20
Հարթակ բարձրացավ նաև «Հայազն» կուսակցության անդամ Արմեն Հովհաննիսյանը: Նա շեց, որ փոփոխության համար համակարգ պետք է ստեղծվի։ Դա հնարավոր է միայն մեկ պարագայում, երբ ժողովուրդն իր ինքնիշխանությունը հաստատի և երկրի տերը երկրի քաղաքացիները դառնան: Նաև հավելեց, որ խոսում են ազգային համաձայնության կառավարության մասին, սակայն ըստ էության 2 մլն մարդ պարզապես այդ համաձայնության մեջ չկան:
19:59
Ազատության հրապարակում մեկնարկել է հանրահավաքը՝ ի պաշտպանություն «Սասնա ծռերի»:
Հիշեցնենք, որ որ «Սասնա ծռեր» շարժման քաղաքական խորհուրդը որոշել է ամեն ուրբաթ ի պաշտպանություն «Սասնա ծռերի» քաղաքական պահանջների հավաք և երթ անցկացնել։
Հանրահավաքը վարում է Դավիթ Սանասարյանը:
«Մենք իրավունք չունենք երկիրը լքելու, քանի իշխանությունները թալանում են երկիրը, դավաճանում են մեր ազգին, մենք հիասթափվելու որևիցե միտք չունենք, մենք սիրում ենք մեր երկիրը ու մեր կյանքը մեր երկրում ենք շարունակելու, չենք հեռանալու Հայաստանից»,-իր խոսքում նշեց նա:
Ուղիղ միացումը՝ Ազատություն ռ/կ-ի


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ