Ամերիկյան կոնսորցիումը 10 միլիարդ դոլարով ձեռք կբերի «Լուկօյլի» միջազգային ակտիվները Հնարավոր է՝ Դավիթին ընտրություններից չեզոքացնեն․ Վճռաբեկը տարօրինակ արագ վճիռ է կայացրել. փաստաբան ԱՄՆ դեսպանությունը երկու օր փակ կլինի Բաղդադը պատրաստվում է վերահսկողություն հաստատել Քրդստանի նավթային հանքավայրերի նկատմամբ Չինաստանը պատմական քայլ է կատարել տիեզերական մրցավազքում Սաուդյան Արաբիայի և հութիների հակամարտությունը նոր թափ է հավաքում Սենսացիա են սարքել․ քաղաքացիությունից զրկելու դրույթ կա ժողովրդավարական սահմանադրություններում Տիգրան Արզաքանցյանը ստանձնել է «Մերգելյան ինստիտուտ»-ի տնօրենի պաշտոնը Ռուսական հարվածներից հետո Ուկրաինայի հինգ մարզում հոսանքազրկումներ են Նոյեմբերի 26-27-ին ՀՀ-ում կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչները Երկխոսություն, փորձի փոխանակում և նոր կապեր՝ մեկ հարթակում․ միջազգային ֆորում՝ Քիշնևում ՀՀ-ն և Վրաստանը տարեկան տասնյակ կալանավորների են փոխանակում 

Էս մարդն այսպիսին է, ի՞նչ կարող ես անել

Վերլուծական

Ինչպես հայտնի է, Հայաստանում օրըստօրե է՛լ ավելի մեծ թափով բուսնող կուսակցությունների թվի պակաս առանձնապես չի զգացվում: Ու թեև Հայաստանը միշտ էլ աչքի է ընկել կուսակցությունների բազմազանությամբ ու թվաքանակի մեծությամբ, բայց փաստ է, որ դրանից գաղափարախոսական վակուումը, որ բնորոշ է մեր քաղաքական դաշտին բավական տևական ժամանակ, այդպես էլ չի վերանում: Իսկ չի վերանում գեթ մեկ պատճառով. մորթապաշտներ են ոչ միայն դաշտի «գայլերն», այլև ամեն կերպ նրանց ուղին կրկնել փորձող ջահելները, որոնցից ոչ մեկից, ցավոք, որևիցե ակնկալիք ունենալը կատարյալ հիմարություն կլիներ: Այդ ջահելների թվում նաև բոլորին հայտնի Վահան Բաբայանն է, ով, ինչպես հայտնի է, 2016-ի մայիսին է հիմնադրել իր Ռեֆորմիստների կուսակցությունը' ի սկզբանե հայտարարելով, որ իրենք, բա չեք ասի, պետականամետ, հայրենասիրական ուժ են, որ նպատակ ունեն հզորացնել Հայաստանը: 

Ընդհանրապես, երբ փորձում ես հասկանալ այս երիտասարդի անցած կյանքի ուղղու հիմնական տրամաբանությունն ու ուսումնասիրել թողած հետագիծը, կամա-ակամա նկատում ես, որ այս հանգրվանին' իր խոսքով ասած' պետականամետ կուսակցություն ստեղծելուն հասնելու համար Բաբայանը ստիպված է եղել բազմիցս կաշի փոխել, հարել այս կամ այն գաղափարախոսական հոսանքներին պատկանող կուսակցություններին, լքել դրանք և այլն' սկսած դեռևս 2001-ից, երբ տակավին երիտասարդ Վահանը որոշեց յուր կյանքը կապել քաղաքականության հետ. մինչ օրս սույն սուբյեկտը հասցրել է 4 կուսակացություն փոխել: Մի խոսքով' մարդը երկար ու քարքարոտ ճանապարհ է անցել, մինչև որ վերջապես արժանացել է Բաղրամյան 26-ի ուշադրությանն, իր համար մի «քիփլիկ» տեղ գտել ու հիմա փորձում է ողջ թափով վայելել կյանքը:

Իսկ հիմա Ռեֆորմիստների կուսակցության էության մասին. թե հատկապես որ տիպին է պատկանում սույն կուսակցությունը, որքան էլ փորձում ես հականալ, չես կարողանում: Բաց է մնում այն հարցը, թե սա ցենտրիստական, ձախերին, թե աջերին հարող քաղաքական ուժ է, քանի որ երբ փորձում ես խորամուխ լինել սրա հռչակած գաղափարախոսության մեջ ու հասկանալ' ինչ են ուզում այս կյանքից, հասկանում ես, որ այդ գաղափարներն այնքան խառն են,  հաճախ'միմյանց հակասող, որ այդպես էլ չես կարողանում ըմբռնել' կոնկրետ ինչ նպատակ են հետապնդում ու ինչպես են պատրաստվում կյանքի կոչել իրենց գաղափարները: Ասել կուզի' սա մի կուսակցություն է, որ խիստ նման է իր տիրոջն ու մոլորված կյանքի խաչմերուկներում' գեթ մի բան է տենչում' լինել վերևների սիրելին:

Բայց հանուն արդարության պետք է նշել' որքան էլ կարող է տարօրինակ հնչել, Բաբայանն, ի տարբերություն իրենց ընդդիմադիր հռչակած շատերի, շատ ավելի անկեղծ է իր մղումներում, քան նրանք, ովքեր իրենց կատաղիի տեղ են դնում, իսկ հետո կուլիսներում անմիջապես իշխանություններից կամ դրանց թողտվությամբ դրա դիմաց փող ստանում. մարդը բացեիբաց հայտարարել է' ես սիրում եմ իշխանություններին ու հանուն նրանց պատրաստ եմ չխնայել կյանքս, ու այդպես էլ անում է…

Ցավոք, սա է մերօրյա իրականությունը, որը, դատելով դաշտում տեղի ունեցող պրոցեսներից, դեռ երկար է շարունակվելու:

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ամերիկյան կոնսորցիումը 10 միլիարդ դոլարով ձեռք կբերի «Լուկօյլի» միջազգային ակտիվները Հնարավոր է՝ Դավիթին ընտրություններից չեզոքացնեն․ Վճռաբեկը տարօրինակ արագ վճիռ է կայացրել. փաստաբանԱՄՆ դեսպանությունը երկու օր փակ կլինիԲաղդադը պատրաստվում է վերահսկողություն հաստատել Քրդստանի նավթային հանքավայրերի նկատմամբՉինաստանը պատմական քայլ է կատարել տիեզերական մրցավազքումՍաուդյան Արաբիայի և հութիների հակամարտությունը նոր թափ է հավաքում Սենսացիա են սարքել․ քաղաքացիությունից զրկելու դրույթ կա ժողովրդավարական սահմանադրություններումՏիգրան Արզաքանցյանը ստանձնել է «Մերգելյան ինստիտուտ»-ի տնօրենի պաշտոնըՌուսական հարվածներից հետո Ուկրաինայի հինգ մարզում հոսանքազրկումներ ենՆոյեմբերի 26-27-ին ՀՀ-ում կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչներըԵրկխոսություն, փորձի փոխանակում և նոր կապեր՝ մեկ հարթակում․ միջազգային ֆորում՝ ՔիշնևումԵգիպտոսում վառելիք տեղափոխող բեռնատարի վթարից հետո բռնկված հրդեհի հետևանքով 31 մարդ է զոհվել ՀՀ-ն և Վրաստանը տարեկան տասնյակ կալանավորների են փոխանակումԿիևը հայտարարել է ռուսական հինգ ռազմական ինքնաթիռի խոցման մասինՈւկրաինան ԱԹՍ–ներով հարձակվել է Ստավրոպոլի երկրամասում Հյուսիսային Կովկասը սնուցող էլեկտրակայանի վրա Ռուսաստանն ու Ուկրաինան կարող են իրականացնել գերիների խոշոր փոխանակումՈՒՂԻՂ․ Կառավարության նիստՀորմուզի նեղուցում իրավիճակը սրվում է. Իրանը զգուշացնում է նավերինՆերդիրներն ապահովում են զինծառայողի կենսական կարևոր օրգանների պաշտպանությունը․ հայտարարությունԹրամփը նոր մաքսատուրքեր է պատրաստում Չինաստանի և Եվրոպայի դեմՏոնոյանին առաջադրված նոր մեղադրանքը կապված է 18 հազար անորակ կոշտ բալիստիկ ներդիր ձեռք բերելու հետԵվրոպայում ֆինանսական նոր պայքար է սկսվում՝ Ուկրաինայի հարցովՔուշները հայտարարել է Ռուսաստանի և Եվրոպայի միջև կապի ուղիներ հաստատելու ԱՄՆ-ի մտադրության մասին Թրամփն ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը զգուշացրել են ՌուսաստանինԳեղաշենցինե՛ր ջան, շնորհակալ ենք ձեր ջերմության, վստահության և աջակցության համար. Միասին՝ վստահ առաջ. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)Պաշտոնյաները փորձում են մեկը մյուսին գերազանցել՝ գոհացնելու Փաշինյանին ու Ալիևին․ ԱբրահամյանԼույս չի լինի. հասցեներՀաջորդ կանգառը՝ խորհրդարանական ընտրություննե՞րՏարիներ առաջ ՔՊ-ն ընդվզել է հռչակագիրը հանելու առաջարկի դեմ Հեղինակն իրավաբան չէ եւ հայ չէԿալանավորում է բոլորին, ովքեր խոչընդոտում են Ալիևի ծրագրինՉեն տրվել Փաշինյանի շանտաժինԱրտաշատի համայնքապետարանից շուրջ 28 մլն դրամ է վճարվել խորհրդատվական ծառայությունների անվան տակԻնչո՞ւ է միասնական ընդդիմության մերժումը դառնում քաղաքական նոր մշակույթի սկիզբԻնչու են Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով մեղադրյալները ցուցմունք փոխումՎերջնագրից առաջ՝ շրջագայություն ՊՆ-ն ինքնավնասման դեպքե՞ր է կոծկում Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին նպատակ կա քննիչ հանձնաժողով հրավիրել․ իշխանությունները պատրաստվում են եկեղեցու հարցով բաց նիստի․Հայաստանը չունի Երդվյալ ատենակալների դահլիճ. ի՞նչ լրացուցիչ ծախսեր է պահանջում նախագիծըՆավթի 2027-ի քվոտաները դեռ բաց են․ Նովակը նշել է գնահատման վերջնաժամկետըՉիպերի շուրջ վեճը հասել է Պեկին․ Չինաստանը Նիդերլանդներից հստակ կանոններ է պահանջումՄերցը Բունդեսթագում պաշտպանել է Կիևին օգնությունը․ նրա խոսքով՝ Ռուսաստանն ավելին է ուզումԱբու Դաբիից Էր Ռիադ և Դամամ թռիչքները Etihad-ը չեղարկել է մինչև նոյեմբերի 30-ըԱՄՆ տնտեսության աճի գնահատականը բարձրացել է 4,3 տոկոսի․ հոկտեմբերին արագացել է նաև գնաճըՌաս Թանուրայի նավթավերամշակման գործարանի շուրջը սև ծուխ է երևում տիեզերքիցԻրանը հայտարարում է, որ խստացրել է Հորմուզի նեղուցի վերահսկողությունըՌուսական հարվածներից հետո Ուկրաինայում կանգնել են ջերմակայան և գազի արդյունահանման օբյեկտԹրամփն առաջարկում է նոր մաքսատուրքեր. Չինաստանի համար՝ 20 տոկոսՄեծ Բրիտանիան ռազմական ինքնաթիռները տեղափոխում է պաշտպանված անգարներ՝ անօդաչուների սպառնալիքի պատճառովՊեսկովը կտրուկ մերժել է Ջոնսոնի առաջարկը․ օտարերկրյա զորքերը Ուկրաինայում անընդունելի են Մոսկվայի համար
Ամենադիտված