Ամերիկյան կոնսորցիումը 10 միլիարդ դոլարով ձեռք կբերի «Լուկօյլի» միջազգային ակտիվները Հնարավոր է՝ Դավիթին ընտրություններից չեզոքացնեն․ Վճռաբեկը տարօրինակ արագ վճիռ է կայացրել. փաստաբան ԱՄՆ դեսպանությունը երկու օր փակ կլինի Բաղդադը պատրաստվում է վերահսկողություն հաստատել Քրդստանի նավթային հանքավայրերի նկատմամբ Չինաստանը պատմական քայլ է կատարել տիեզերական մրցավազքում Սաուդյան Արաբիայի և հութիների հակամարտությունը նոր թափ է հավաքում Սենսացիա են սարքել․ քաղաքացիությունից զրկելու դրույթ կա ժողովրդավարական սահմանադրություններում Տիգրան Արզաքանցյանը ստանձնել է «Մերգելյան ինստիտուտ»-ի տնօրենի պաշտոնը Ռուսական հարվածներից հետո Ուկրաինայի հինգ մարզում հոսանքազրկումներ են Նոյեմբերի 26-27-ին ՀՀ-ում կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչները Երկխոսություն, փորձի փոխանակում և նոր կապեր՝ մեկ հարթակում․ միջազգային ֆորում՝ Քիշնևում ՀՀ-ն և Վրաստանը տարեկան տասնյակ կալանավորների են փոխանակում 

ՀՀ առողջապահությունը՝ 25 տարեկան. պարգևատրվեցին անվանի բժիշկներ

Հասարակություն

Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում սեպտեմբերի 10-ին տեղի ունեցավ «Հայաստանի Հանրապետության առողջապահությունը՝ 25 տարեկան» խորագրով տոնական միջոցառումը։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայությունից:

Հանդիսավոր արարողությանը ներկա էր ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը:

ՀՀ նախագահի օգնական Ավետիս Բերբերյանը հնչեցրեց ՀՀ նախագահի ուղերձը, որում մասնավորապես ասված է. «Քառորդ դար առաջ մենք իրականացրինք մեր դարավոր երազանքը'ընտրելով անկախության ուղին: Այդ դժվարին ուղին առողջապահության համակարգի աշխատողները պատվով անցան: Երկրաշարժ, պատերազմ նրանց հաջորդող տարիները լուրջ փորձություն էին բոլորիս համար, առանձնահատուկ մարտահրավերներ հատկապես մեր բժիշկների և առողջապահության ողջ համակարգի համար»:

Արարողությանը ներկա էին առողջապահական համակարգի ղեկավարներ, բուժաշխատողներ։ Ֆիլմի միջոցով ներկայացվեց անկախ Հայաստանի առողջապահական համակարգի զարգացումը, ձեռքբերումները։

Նշենք, որ միջոցառման կազմակերպիչներն են Հայաստանի հանրապետական կուսակցությունը, «Առողջապահության կազմակերպիչների միավորում» հասարակական կազմակերպությունը, ՀՀ առողջապահության նախարարությունը, ԼՂՀ առողջապահության նախարարությունը, Հայաստանի երիտասարդական հիմնադրամը:

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող, ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը նշեց. «Մենք ուզում ենք մեծարել մեր անվանի բժիկներին, մեր պարտքն ենք համարում ուժերի ներածի չափով նպաստել առողջապահական համակարգի զարգացմանը։ Հենց այդ կարևորությունը գիտակցելով՝ համագործակցություն են սահմանել Հայաստանի հանրապետական կուսակցության Երիտասարդական կազմակերպությունը և «Առողջապահության կազմակերպիչների միավորում» հասարակական կազմակերպությունը։ Մեր երկու կառույցների որդեգրած քաղաքականությունն է՝ նոր սերնդի բժիշկներին ներգրավել առողջապահական գործընթացներում՝ թե՜ մասնագիտական, թե՜ կազակերպչական առումներով։ Այս միջոցառումն էլ այդ համագործակցության պտուղներից է։ 25 տարիների ընթացքում շատ բան է արվել առողջապահության համակարգում։ Հանրապետական կուսակցությունը բոլոր ժամանակներում էլ իր ծանրակշիռ ներդրումն է ունեցել բոլոր այդ ծրագրերում»:

«Առողջապահության կազմակերպիչների միավորում» ՀԿ համանախագահ Դերենիկ Դումանյանը, շնորհավորելով ՀՀ անկախության 25-ամյակի կապակցությամբ, նշեց. «Այս 25 տարիների ընթացքում մեծ բան է կատարվել, բայց դեռ շատ անելիքներ կան, այդ թվում նաև այնպիսիք, որ մեր ազգաբնակչությունը միանշանակ բավարարված լինի բժշկական օգնության որակից, մատչելիությունից և հասանելությունից»:

«Առողջապահության կազմակերպիչների միավորում» ՀԿ համանախագահ Արա Մինասյանը ոլորտում դրական առաջընթաց է տեսնում. «Անշուշտ, դրական առաջընթաց կա վերջին տարիներին: Մենք նաև կադրերի վերապատրաստում ենք իրականացրել, ինչի շնորհիվ ունենք լավ վերապատրաստված կադրեր տարբեր ոլորտներում»:

«Առողջապահության կազմակերպիչների միավորում» ՀԿ համանախագահ Արա Բաբլոյանի հավաստմամբ՝ ՀՀ առողջապահության համակարգը լուրջ ճանապարհ է անցել, հաղթահարել մի շարք դժվարություններ, սակայն հայ մարդուն տրված հատուկ ներուժի և հմտության շնորհիվ կարողացել է դիմակայել և ուղղելով մեջքը՝ առաջ շարժվել:

Համակարգի մի շարք նվիրյալներ արժանացան պարգևների՝ ՀՀ ԱԺ-ի, վարչապետի հուշամեդալներ և շնորհակալագրեր:

Պարգևների արժանացան բժիշկ, սրտաբան,պրոֆեսոր (ԱՄՆ) Արամ Չոբանյանը, գրող, հրապարակախոս, հասարակական և քաղաքական գործիչ Զորի Բալայանը, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, հասարակական գործիչ (Ռուսաստան) Լեոնիդ Ռոշալը, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, վիրաբույժ Հովհանես Սարուխանյանը, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, մանկական վիրաբույժ, ՀՀ Աժ առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը և այլ անվանի բժիշկներ: ՀՀ առողջապահության համակարգում ներդրման համար պար գևատրվեցին նաև «Կարմիր խաչի միջազգային կոմիտեն», ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը, «Հայաստան Արցախ հիմնադրամը, Հայկական բարեգործական ընդհանուր միությունը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ամերիկյան կոնսորցիումը 10 միլիարդ դոլարով ձեռք կբերի «Լուկօյլի» միջազգային ակտիվները Հնարավոր է՝ Դավիթին ընտրություններից չեզոքացնեն․ Վճռաբեկը տարօրինակ արագ վճիռ է կայացրել. փաստաբանԱՄՆ դեսպանությունը երկու օր փակ կլինիԲաղդադը պատրաստվում է վերահսկողություն հաստատել Քրդստանի նավթային հանքավայրերի նկատմամբՉինաստանը պատմական քայլ է կատարել տիեզերական մրցավազքումՍաուդյան Արաբիայի և հութիների հակամարտությունը նոր թափ է հավաքում Սենսացիա են սարքել․ քաղաքացիությունից զրկելու դրույթ կա ժողովրդավարական սահմանադրություններումՏիգրան Արզաքանցյանը ստանձնել է «Մերգելյան ինստիտուտ»-ի տնօրենի պաշտոնըՌուսական հարվածներից հետո Ուկրաինայի հինգ մարզում հոսանքազրկումներ ենՆոյեմբերի 26-27-ին ՀՀ-ում կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչներըԵրկխոսություն, փորձի փոխանակում և նոր կապեր՝ մեկ հարթակում․ միջազգային ֆորում՝ ՔիշնևումԵգիպտոսում վառելիք տեղափոխող բեռնատարի վթարից հետո բռնկված հրդեհի հետևանքով 31 մարդ է զոհվել ՀՀ-ն և Վրաստանը տարեկան տասնյակ կալանավորների են փոխանակումԿիևը հայտարարել է ռուսական հինգ ռազմական ինքնաթիռի խոցման մասինՈւկրաինան ԱԹՍ–ներով հարձակվել է Ստավրոպոլի երկրամասում Հյուսիսային Կովկասը սնուցող էլեկտրակայանի վրա Ռուսաստանն ու Ուկրաինան կարող են իրականացնել գերիների խոշոր փոխանակումՈՒՂԻՂ․ Կառավարության նիստՀորմուզի նեղուցում իրավիճակը սրվում է. Իրանը զգուշացնում է նավերինՆերդիրներն ապահովում են զինծառայողի կենսական կարևոր օրգանների պաշտպանությունը․ հայտարարությունԹրամփը նոր մաքսատուրքեր է պատրաստում Չինաստանի և Եվրոպայի դեմՏոնոյանին առաջադրված նոր մեղադրանքը կապված է 18 հազար անորակ կոշտ բալիստիկ ներդիր ձեռք բերելու հետԵվրոպայում ֆինանսական նոր պայքար է սկսվում՝ Ուկրաինայի հարցովՔուշները հայտարարել է Ռուսաստանի և Եվրոպայի միջև կապի ուղիներ հաստատելու ԱՄՆ-ի մտադրության մասին Թրամփն ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը զգուշացրել են ՌուսաստանինԳեղաշենցինե՛ր ջան, շնորհակալ ենք ձեր ջերմության, վստահության և աջակցության համար. Միասին՝ վստահ առաջ. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)Պաշտոնյաները փորձում են մեկը մյուսին գերազանցել՝ գոհացնելու Փաշինյանին ու Ալիևին․ ԱբրահամյանԼույս չի լինի. հասցեներՀաջորդ կանգառը՝ խորհրդարանական ընտրություննե՞րՏարիներ առաջ ՔՊ-ն ընդվզել է հռչակագիրը հանելու առաջարկի դեմ Հեղինակն իրավաբան չէ եւ հայ չէԿալանավորում է բոլորին, ովքեր խոչընդոտում են Ալիևի ծրագրինՉեն տրվել Փաշինյանի շանտաժինԱրտաշատի համայնքապետարանից շուրջ 28 մլն դրամ է վճարվել խորհրդատվական ծառայությունների անվան տակԻնչո՞ւ է միասնական ընդդիմության մերժումը դառնում քաղաքական նոր մշակույթի սկիզբԻնչու են Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով մեղադրյալները ցուցմունք փոխումՎերջնագրից առաջ՝ շրջագայություն ՊՆ-ն ինքնավնասման դեպքե՞ր է կոծկում Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին նպատակ կա քննիչ հանձնաժողով հրավիրել․ իշխանությունները պատրաստվում են եկեղեցու հարցով բաց նիստի․Հայաստանը չունի Երդվյալ ատենակալների դահլիճ. ի՞նչ լրացուցիչ ծախսեր է պահանջում նախագիծըՆավթի 2027-ի քվոտաները դեռ բաց են․ Նովակը նշել է գնահատման վերջնաժամկետըՉիպերի շուրջ վեճը հասել է Պեկին․ Չինաստանը Նիդերլանդներից հստակ կանոններ է պահանջումՄերցը Բունդեսթագում պաշտպանել է Կիևին օգնությունը․ նրա խոսքով՝ Ռուսաստանն ավելին է ուզումԱբու Դաբիից Էր Ռիադ և Դամամ թռիչքները Etihad-ը չեղարկել է մինչև նոյեմբերի 30-ըԱՄՆ տնտեսության աճի գնահատականը բարձրացել է 4,3 տոկոսի․ հոկտեմբերին արագացել է նաև գնաճըՌաս Թանուրայի նավթավերամշակման գործարանի շուրջը սև ծուխ է երևում տիեզերքիցԻրանը հայտարարում է, որ խստացրել է Հորմուզի նեղուցի վերահսկողությունըՌուսական հարվածներից հետո Ուկրաինայում կանգնել են ջերմակայան և գազի արդյունահանման օբյեկտԹրամփն առաջարկում է նոր մաքսատուրքեր. Չինաստանի համար՝ 20 տոկոսՄեծ Բրիտանիան ռազմական ինքնաթիռները տեղափոխում է պաշտպանված անգարներ՝ անօդաչուների սպառնալիքի պատճառովՊեսկովը կտրուկ մերժել է Ջոնսոնի առաջարկը․ օտարերկրյա զորքերը Ուկրաինայում անընդունելի են Մոսկվայի համար
Ամենադիտված