«Քաղաքացիական պայմանագրի» հանրահավաքն ավարտվեց՝ Վանաձորում ու Գյումրիում շարունակելու նպատակով
Քաղաքական
Ազատության հրապարակում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջին համապետական հանրահավաքը սկսվեց 19.00-ին: Այն մեկնարկեց Հայաստանի օրհներգով:
Անդրադառնալով Հովիկ Աբրահամյանի հրաժարականին՝ Ալեն Սիմոնյանն ասաց. «Այդ բոլոր փոփոխություններն արվում են, որպեսզի որևէ բան չփոխվի: Իրենց իսկ նշանակման օրից մի շատ կարևոր գործոն պիտի իրականացնեն. նրանք պետք է եղած վայրում, պետք եղած ժամին պիտի պառկեն զոհասեղանին և փրկեն Սերժ Սարգսյանին: Այս մարդիկ նույնիսկ իրենց հրաժարականի մասին են իմանում ԶԼՄ-ներից»:
Արայիկ Հարությունյանն էլ իր խոսքում ասաց, որ ՔՊ ծրագրում նշված իրենց հիմնական նպատակներից են' երջանիկ անհատ, հոգատար հանրություն, հզոր պետություն:
«Երջանիկ անհատը պետք է որ կապ չունենա հզոր պետություն ունենալո տեսլականի հետ, սակայն մեր համոզմունքն է, որ միայն երջանիկ անհատ ունենալու դեպքում կարող ենք ունենալ ուժեղ, կայացած պետություն»,- նշեց Արայիկ Հարությունյանը:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը վարչապետի պաշտոնում առաջադրում է Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը։ ՔՊ վարչության անդամ Լենա Նազարյանն այս մասին հայտնեց հանրահավաքում։ Նրա խոսքով, Փաշինյանին առաջադրում են իշխանափոխության գործընթացն արագացնելու, Սերժ Սարգսյանին իշխանությունից հեռացնելու նպատակով:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հանրահավաքն ավարտվեց՝ Գյումրիում ու Վանաձորում շարունակելու նպատակով:
Ուղիղ միացումը՝ azatutyun.am-ի:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ