Խուլիգանություն՝ Երևանում․ Փարիզ-Երևան չվերթի օդանավում ուղևորը ալկոհոլային խմիչք չստանալու և իր խմիչքը վերցնելու համար սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել ուղեկցորդուհու հասցեին ու ձեռքով դիպել նրա ոտքին Ռուսաստանի ահազանգը՝ պետականության կորստի մասին․ Բաքվի դեմ մեղադրանքներն ու Իրանի տագնապը Արամ Սարգսյանն առաջարկում է արգելել նախընտրական դաշինքներն ու ընդլայնել ԿԸՀ լիազորությունները Մոն Սեն-Միշել. ծովի մեջ կառուցված ամրոցը GOALS Girls Summit 2026-ին մասնակցել է Հայաստանի համայնքներից շուրջ 250 աղջիկ Ադրբեջանը շարունակում է պահանջներ ներկայացնել. Նա բռնապետ է․ թուրք պատգամավորը՝ Ալիևին Ըմբշամարտի ԱԱ. Նարեկ Հարությունյանն ու Հրայր Ալիխանյանը պարտվեցին մեկնարկում. Armsport.am Հայաստանի և Լիբանանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային իրավիճակի շուրջ Գևորգ Պապոյանը COP17-ի վերջին օրն այցելել է էկոնոմիկայի նախարարության կանաչ տաղավար Միրզոյանը մասնակցել է Մանամայում անցկացվող միջազգային համաժողովի պաշտոնական բացմանը Իրանի շուրջ լարվածությունը սրվում է․ հաղորդվում է նավի գնդակոծման և անօդաչուների որսման մասին Հայտնի է COP18-ի հյուրընկալող երկիրը 

Սերժ Սարգսյանի ակնարկը՝ Պուտինին…

Վերլուծական

Մինչ Կարեն Կարապետյանը զբաղված է Հայաստանում ռուսական դիրքերի ամրապնդմամբ՝ դրա համար անելով հնարավորն ու անհնարինը, պարզվում է՝ Արևմուտքը ևս աստիճանաբար սկսում է մտնել խաղի մեջ՝ փորձելով յուրատեսակ հակակշիռ ստեղծել Հայաստանում թափ ստացած գործընթացներին, որոնք, ինչպես հայտնի է, մեծամասամբ կառավարվում են Հյուսիսից:

Րաֆֆի Հովհաննիսյանը, որն, ինչպես հայտնի է, համարվում է ամենաարևմտամետ գործիչը Հայաստանում, երկար ընդմիջումից հետո կրկին փորձում է ակտիվություն դրսևորել. հանդես է եկել հայտարարությամբ, ուր նշել է, թե ինքը միանում է «Արդարություն Հայաստանում» արշավին՝ նպատակ ունենալով իր նպաստը բերել «ազատ ու արդար, ժողովրդավար ու ինքնիշխան, աշխարհի բոլոր հայերի միասնական ներգրավմամբ՝ իրավունքով ղեկավարվող ծաղկուն հայրենիքի» ստեղծմանը: Իհարկե, միգուցե ոմանք կարող են կարծել, թե որևիցե ընդհանուր բան լինել չի կարող ասենք Կարեն Կարապետյանի կողմից բավական ագրեսիվ կադրային քաղաքականության, կառավարությունում իրականացվող կառուցվածքային փոփոխությունների ու նույն Րաֆֆիի՝ երկար ընդմիջումից հետո հրապարակային խոսք հնչեցնելու միջև, բայց, ինչպես հայտնի է, քաղաքականությունում երբեք պատահական ոչինչ չի լինում, ու շատ խելք պետք չէ՝ հասկանալու համար, որ Րաֆֆիի ակտիվացումը Վաշինգտոնի պատասխանն է Մոսկվայի աննախադեպ քայլերին Հայաստանում: Ըստ էության՝ փորձ կարվի այստեղ ստեղծել ռեալ արևմտամետ ընդդիմություն, որ գործիք կդառնա Արևմուտքի ձեռքին՝ դատափետելու ու խարազանելու այլևս լիովին մոսկվայահպատակ կառավարության գործունեությունը՝ այդ միջոցով յուրատեսակ հակակշիռ ստեղծելով ռուսամետ ուժերին Հայաստանում:

Տեղի ունեցածը, սակայն, ևս մեկ հարց է առաջ բերում՝ ո՞րն է այս ամենում Սերժ Սարգսյանի քաղաքական շահը (չպետք է մոռանալ, որ առանց նախապես Սարգսյանի հետ համաձայնեցնելու, Արևմուտքը չէր գնա Րաֆֆի Հովհաննիսյանի ակտիվացմանը): Իսկ Սարգսյանի շահերն այստեղ առավել քան ակնհայտ են. փաստացի ձեռք է բերում հավելյալ լծակ՝ ընդդեմ Կարապետյանի, ինչը, բնականաբար, բխում է Սարգսյանի կենսական շահերից, քանի որ վարչապետի անսահման հզորացումը կարող է հավելյալ վտանգ ստեղծել՝ Քոչարյանի՝ մեծ քաղաքականություն վերադառնալու, ինչը, բնական է, Սերժ Սարգսյանը ոչ մի կերպ չի կարող թույլ տալ. Քոչարյանին կասեցնելու համար Սարգսյանը կօգտագործի ձեռքի տակ եղած բոլոր գործիքակազմերը, այդ թվում և արևմտյան խաղաքարտը:

Իսկ թե ինչպիսին կարող է լինել Ռուսաստանի արձագանքը Սերժ Սարգսյանի՝ Րաֆֆի Հովհաննսիյանի նկատմամբ դրսևորելիք հավանական լոյալությանը, ցույց կտա ժամանակը, բայց որ արևմտյան գործոնի ակտիվացումը չի կարող բխել Մոսկվայի շահերից, անկասկած է: Ուստի՝ չի բացառվում նաև, որ Սարգսյանը օգտագործի արևմտյան գործոնը Ռուսաստանի հետ իր սակարկություններում՝ ընդմիշտ փակելու Քոչարյանի հավանական վերադարձի թեման. խաղը միայն նոր է սկսվում…

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Խուլիգանություն՝ Երևանում․ Փարիզ-Երևան չվերթի օդանավում ուղևորը ալկոհոլային խմիչք չստանալու և իր խմիչքը վերցնելու համար սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել ուղեկցորդուհու հասցեին ու ձեռքով դիպել նրա ոտքին Ռուսաստանի ահազանգը՝ պետականության կորստի մասին․ Բաքվի դեմ մեղադրանքներն ու Իրանի տագնապըՄերկելը հայտնել է, թե ով պետք է դառնա Գերմանիայի հաջորդ նախագահըԱրամ Սարգսյանն առաջարկում է արգելել նախընտրական դաշինքներն ու ընդլայնել ԿԸՀ լիազորություններըԼեհաստանում գումարվել է Խորհրդարանականների խորհրդի արտահերթ նիստՄոն Սեն-Միշել. ծովի մեջ կառուցված ամրոցըGOALS Girls Summit 2026-ին մասնակցել է Հայաստանի համայնքներից շուրջ 250 աղջիկԱդրբեջանը շարունակում է պահանջներ ներկայացնել. Նա բռնապետ է․ թուրք պատգամավորը՝ ԱլիևինԸմբշամարտի ԱԱ. Նարեկ Հարությունյանն ու Հրայր Ալիխանյանը պարտվեցին մեկնարկում. Armsport.amՀայաստանի և Լիբանանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային իրավիճակի շուրջՓարիզից թռչող ինքնաթիռը արտակարգ իրավիճակի ազդանշան է տվել և վերադարձել օդանավակայանԳևորգ Պապոյանը COP17-ի վերջին օրն այցելել է էկոնոմիկայի նախարարության կանաչ տաղավարՄիրզոյանը մասնակցել է Մանամայում անցկացվող միջազգային համաժողովի պաշտոնական բացմանըԻրանի շուրջ լարվածությունը սրվում է․ հաղորդվում է նավի գնդակոծման և անօդաչուների որսման մասինՀայտնի է COP18-ի հյուրընկալող երկիրըՍերժ Սարգսյան. «Վազգենը կոտրվող տեսակ չէր, նա պատրաստ էր անձնազոհության»Իրանը կարծում է, որ ԱՄՆ նոր արկածախնդրությունը կընդլայնի պատերազմի աշխարհագրությունըԿասեցվել է «ՆՈՐ ԶՈՎՔ» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը«Չայնիի» ոլորաններում 40-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներինԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերինԼեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ իրավիճակը կայունացել է8 հազար դոլար և 50 հազար ռուբլի․ գողություն՝ «Զվարթնոց» օդանավակայանում. Գերմանիայի 27-ամյա քաղաքացին կասկածվում էՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցըԹրամփը հայտարարել է, որ Ֆրանսիայում ցուցարարները փորձում են ոչնչացնել երկիրըԽոշոր չափի գողություն՝ «Զվարթնոց»-ում․ ՌԴ քաղաքացուց հափշտակել են 8000 դոլար և 50000 ռուբլիՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըԿենսաչափական անձնագրեր․ նոր համակարգ. ի՞նչ է փոխվելու քաղաքացիների համարՏարադրամի փոխարժեքները՝ այսօր Վարչապետը մասնակցել է «ՀայՓաս» ընկերության Երևան մոլի նոր գրասենյակի բացման արարողությանըԼեհաստանի նախկին նախագահը Սահմանադրական դատարանում աջակցել է Տուսկի կառավարության գործողություններինԹուրք-ադրբեջանական հարաբերությունների լարվածությունն արտահայտվել է նաև դիվանագիտական արարողություններումԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներինՉինաստանում և Ռումինիայում Լեհաստանի դեսպանները հրաժարական են տվել Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամի պատճառովԸմբշամարտի ԱԱ․ Հայաստանի վերջին երեք ըմբիշները պայքարի մեջ կմտնեն այսօր«Իշխանությունը գրեթե անթաքույց հայտարարում է, որ առաջնորդվելու է բռնությամբ»․ ԱբրահամյանՕդի ջերմաստիճանը կբարձրանա 2-7 աստիճանով․ եղանակը ՀայաստանումՕրվա խորհուրդ. Հոկտեմբերի 31Նավրոցկին շտապ խորհրդակցություններ է հրավիրել կուսակցությունների հետ՝ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառովG20-ի ԱԳ նախարարները հրաժարվել են համատեղ լուսանկարից՝ Լավրովի ներկայության պատճառովՀորդառատ անձրևների հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է 27 տոննա ջուրԽոշոր ավտովթար՝ Երևանում․ կա վիրավորՏուսկը հայտարարել է, որ Սահմանադրական դատարանի հետ կապված իրավիճակում ինքն այլ ընտրություն չուներԾանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչ. ArmsportՄահվան ելքով վրաերթ Իսակովի պողոտայում. հետիոտնը փողոցը հատելիս է եղել չթույլատրելի հատվածովԻնչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»ԱՄՆ դեսպանը Լեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը անվանել է պայթյունավտանգՈչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ»Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ» «Հրապարակ»․ Ռուբինյանին անվստահություն հայտնելու նախագիծ կներկայացվի՞ Փաշինյանի հրահանգով են Իրինա Յոլյանին դատի տալիս․ «Հրապարակ»
Ամենադիտված