Հանրային տարբեր ոլորտների ներկայացուցիչներ հանդես են եկել՝ ի աջակցություն Գագիկ Ծառուկյանի ԱԺ ընդդիմադիր կին պատգամավորները հանդես են եկել Արեգնազ Մանուկյանի աջակցության հայտարարությամբ Հրաժարվել եմ պատգամավորի մանդատից. Վայոց ձորի մարզպետ ՀՀ-ում Դանիայի դեսպանը Սյունիքի մարզում ԵՄ առաքելության անդամների հետ պարեկության է մասնակցել Կեղծ աճուրդով տիրացել են 1.3 հեկտար հողատարածքի. Գագիկ Խաչատրյանի կինը՝ մեղադրյալի աթոռին Տավուշի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերք Ադրբեջանական ԶԼՄ-ները՝ Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին.«Ապտակ» գործողություն Հայաստանի ուժային եռամարտի ֆեդերացիան իր զորակցությունն է հայտնել Գագիկ Ծառուկյանին Գետահովիտ բնակավայրի Խաչաղբյուր գետից 19-ամյա պայմանագրային զինծառայողի մարմին է դուրս բերվել Ագաթանգեղոսի 7 հասցեում ապամոնտաժվել են ապօրինի տեղադրված կրպակները Ոստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներ Հպարտ եմ, որ իմ հոր անունը շատերի համար միայն անուն չէ, այլ ձեռք մեկնած օգնություն․ Էմմա Ծառուկյան 

Ադրբեջանը չի կարող ժխտել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը. ՀՀ ԱԳՆ պաշտոնյա

Քաղաքական

Եթե որևէ ազգ ունեցել է ինքնորոշվելու իրավունք, ապա հայերը ևս Լեռնային Ղարաբաղում ունեն նույնատիպ իրավունք, և ոչ մի ադրբեջանցի պաշտոնյա չի կարող ժխտել նրանց այս համընդհանուր իրավունքը: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 71-րդ նստաշրջանի շրջանակներում կայացած քննարկումների ժամանակ իր ելույթում նշել է ՀՀ ԱԳՆ միջազգային կազմակերպությունների վարչության պետ Վահրամ Կաժոյանը։ Նա անդրադարձել է նաև Խոջալուի դեպքերի վերաբերյալ Ադրբեջանի ապատեղեկատվությանը, Ազգերի լիգայի կողմից Հայաստանի և Վրաստանի՝ կազմակերպությանն անդամակցելու հայտերն ընդունելուն, իսկ Ադրբեջանինը՝ մերժելու, այդ երկրի կողմից ահաբեկչության փառաբանման և, ի տարբերություն Ադրբեջանի, Հայաստանում ազգային և կրոնական փոքրամասնությունների բարվոք վիճակի մասին։ Ներկայացնում ենք ելույթի՝ ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչության տեքստն ամբողջությամբ։

«Շնորհակալություն, տիկին նախագահող, և ներեցեք, խնդրում եմ, կրկին ելույթ ունենալու համար:

Երբ որևէ մեկն ասում է, որ սա հաստատված ճշմարտություն է, ես անշուշտ ցանկանում եմ լսել, թե ում կողմից է այն հաստատված, որտեղ և որոնք են հիմքերը: Հակառակ դեպքում, ոչինչ էլ հաստատված չէ, քանի դեռ այն ապացուցված և հիմնավորված չէ:

Անդրադառնալով Խոջալուին՝ տարօրինակ է, որ ադրբեջանական պատվիրակությունը խոսում է Խոջալուի մասին, որովհետև ես կրկին հիշատակել եմ կարճատև հիշողության մասին: Եթե որևէ մեկը կարողանար կարդալ Ադրբեջանի՝ այդ ժամանակվա թերթերը, կատարելապես պարզ կլիներ, թե ով է իրագործել Խոջալուի սպանդը: Պատասխանատուն Ադրբեջանի այդ ժամանակի ղեկավարությունն էր, ինչի մասին գրում էին ադրբեջանական թերթերը: Ես անշուշտ համաձայն եմ, որ ԻԼԻՊ-ի նախատիպը ստեղծվել է Խոջալուում, բայց այդ նախատիպը ստեղծվել է ադրբեջանական ջոկատների կողմից, որոնք սպանում էին իրենց սեփ ական քաղաքացիական բնակչությանը: Հայկական ջոկատները, ընդհակառակը, բացել են ազատ, խաղաղասիրական միջանցք քաղաքացիական բնակչության համար, որպեսզի վերջինս տարհանվի կռվի թատերաբեմից:

Վերադառնալով ինքնորոշման հարցին՝ ինչպես ճիշտ նշվեց, Մինսկի խմբի համանախագահությամբ տարվող ընթացիկ բանակցությունները իրականացվում են 3 հիմնարար սկզբունքների հիման վրա. ազգերի ինքնորոշում, տարածքային ամբողջականություն, ուժի և ուժի սպառնալիքի չկիրառում: Այսպիսով, ինչպե՞ս կարելի է չխոսել ինքնորոշման մասին: Ինքնորոշման արդյունքը ներկայիս ՄԱԿ-ի 193 անդամ-պետություններն են: Եթե որևէ ազգ ունեցել է ինքնորոշվելու իրավունք, ապա հայերը ևս Լեռնային Ղարաբաղում ունեն նույնատիպ իրավունք, և ոչ մի ադրբեջանցի պաշտոնյա չի կարող ժխտել նրանց այս համըն դհանուր իրավունքը:

Հետաքրքիր է նաև խոսել 1918-1920թթ.. իրադրության վերաբերյալ: Հետաքրքիր է այն հանգամանքը, որ Ազգերի լիգան ընդունել է Հայաստանի և Վրաստանի' կազմակերպությանն անդամակցելու հայտը: Ազգերի լիգան մերժել է կազմակերպությանն անդամակցելու ադրբեջանական հայտը հարևանների հետ ունեցած տարածքային խնդիրների և չկարգավորված հարցերի պատճառով:

Անդրադառնալով ահաբեկչության փառաբանմանը՝ նշենք, որ Ադրբեջանն առաջին երկիրն է, որ ապաստան է տրամադրում հանցագործներին, ահաբեկիչներին՝ շնորհելով նրանց հերոսի կարգավիճակ: Բոլորն են հիշում այն պատմությունը, երբ Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ՆԱՏՕ-ի դասընթացների ժամանակ ադրբեջանցի սպան կացնով սպանեց քնած հայ սպային: Հունգարական դատարանը ցմահ ազատազրկման դատապարտեց քնած մարդուն կացնահարած ոճրագործին, բայց հետո նա արտահանձնվեց Ադրբեջան՝ շարունակելու կրել իր պատիժը Ադրբեջանում: Այն պահին, երբ նրա ինքնաթիռը վայրէջք կատարեց Ադրբեջ անում, Ադրբեջանի նախագահը ներում շնորհեց նրան, ով նաև հնարավորինս հերոսացվեց, փառաբանվեց և դարձավ Ադրբեջանի ազգային հերոս: Եթե մի երկրի ազգային հերոսը Սաֆարովի նման մեկն է, ինչ-որ մեկը, ով հերոս է պարզապես այն փաստի համար, որ նա հայի է սպանել, ո՞րն է այդ երկրի ապագան:

Հայաստանը 12 ազգային և կրոնական փոքրամասնությունների հայրենիք է, որոնց մի մասը՝ եզդիները, ասորիները չունեն իրենց պետությունը, և նրանք շատ երջանիկ են, որ ապրում են Հայաստանում, որտեղ իրենց բոլոր իրավունքները երաշխավորված են: Ադրբեջանցիները ևս ապրել են Հայաստանում, որտեղ իրենց իրավունքները երաշխավորված են եղել: Բայց Ադրբեջանում հայկական կոտորածների բռնկման հետևանքով, որոնց զոհ գնաց Ադրբեջանի հայությունը՝ շուրջ կես միլիոն հայ բնակչությունը, այսօր ոչ մի հայ չի մնացել Ադրբեջանում՝ չնայած այն հանգամանքին, որ ադրբեջանական իշխանությունները կրկին մեջբերում են որոշ կեղծված թվեր դրա վերաբերյալ: Այսպիսով, ո՞վ է ավելի հանդուրժող, և ո՞վ' ոչ: Դատեք ինքներդ:

Շնորհակալություն»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Սուրբ Ղազարում սկսվել է Մխիթարյան միաբանության ձեռագրերի մշտադիտարկման առաքելությունըՀանրային տարբեր ոլորտների ներկայացուցիչներ հանդես են եկել՝ ի աջակցություն Գագիկ ԾառուկյանիԱԺ ընդդիմադիր կին պատգամավորները հանդես են եկել Արեգնազ Մանուկյանի աջակցության հայտարարությամբNASA-ն հայտնել է Roman տիեզերական աստղադիտարանի մեկնարկի ժամկետը120 մլն եվրոյի TRIP ծրագիր․ քննարկվել են Հայաստանի զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման քայլերըՀրաժարվել եմ պատգամավորի մանդատից. Վայոց ձորի մարզպետՓարիզում քննարկվել է Հայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի համագործակցության ընդլայնումըՌուսական «Դրոնլոկը» FPV դրոնները կհայտնաբերի մինչև 2 կմ հեռավորությունիցՀՀ-ում Դանիայի դեսպանը Սյունիքի մարզում ԵՄ առաքելության անդամների հետ պարեկության է մասնակցելՌոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումըԿեղծ աճուրդով տիրացել են 1.3 հեկտար հողատարածքի. Գագիկ Խաչատրյանի կինը՝ մեղադրյալի աթոռինՊԵԿ նախագահը շրջայց է կատարել ժամանակավոր պահպանման և մաքսային պահեստներումՏավուշի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքՊուշկինի փողոցում հրդեհ է բռնկվելԱնապատ հիշեցնող տեսարաններ Ֆրանսիայում․ Լուարը ցամաքում է Ադրբեջանական ԶԼՄ-ները՝ Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին.«Ապտակ» գործողությունՀայաստանի ուժային եռամարտի ֆեդերացիան իր զորակցությունն է հայտնել Գագիկ Ծառուկյանին«Татнефть»-ը մեկնաբանել է բենզալցակայաններում գների բարձրացման մասին տեղեկություններըԳետահովիտ բնակավայրի Խաչաղբյուր գետից 19-ամյա պայմանագրային զինծառայողի մարմին է դուրս բերվելՀՀ նախկին վարչապետը Հայաստանի դերը Ռուսաստանի համար համեմատել է Հորմուզի նեղուցի հետԱգաթանգեղոսի 7 հասցեում ապամոնտաժվել են ապօրինի տեղադրված կրպակներըՈստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներՀպարտ եմ, որ իմ հոր անունը շատերի համար միայն անուն չէ, այլ ձեռք մեկնած օգնություն․ Էմմա ԾառուկյանԱՄՆ-ը պետք է վերադառնա Իրանի հետ ստորագրված հուշագրի կատարմանըԿատարի միջնորդները խորհրդակցությունների համար ժամանել են Թեհրան. ReutersԲուդանովը հայտարարել է, որ ուկրաինացիները «Աստծո ընտրյալ ժողովուրդն» ենՍասուն Միքայելյանը վերցնելու է պատգամավորի մանդատը․ ով կզբաղեցնի ԵԿՄ նախագահի պաշտոնըՍաակաշվիլի. Պուտինը կարող է օկուպացնել Վրաստանն ու Հայաստանը Ուկրաինայում պարտություն կրելու դեպքումՓալմ Բիչի միջազգային օդանավակայանը կվերանվանվի Թրամփի պատվինԳիտնականները բացահայտել են ամենօրյա նախաճաշի անսպասելի օգտակար ազդեցությունըBloomberg. ԵՄ-ն թույլ կտա Ուկրաինային բրիտանական զենք գնել եվրոպական փողերովԽնամքի հաստատությունների նկատմամբ վերահսկողությունը կուժեղանա․ ներկայացվել է նոր կարգավորման նախագիծՎանդալիզմ Ստամբուլի հայկական Սուրբ Կարապետ եկեղեցու գերեզմանատան տարածքումԿինը մղձավանջային երազից հետո ստուգվել է և իմացել, որ քաղցկեղ ունիԵՄ-ն ցանկանում է թույլատրել Ուկրաինային բրիտանական զենք գնել վարկային միջոցներովԱրարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը․ ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունԱՄՆ Կոնգրեսում կկայանա Արևմտյան ադրբեջանցիների վերադարձի իրավունքի վերաբերյալ կոնֆերանսCNN Türk. Էրդողանը կարող է հայտարարել Թուրքիայի կողմից S-400-ների վերավաճառքի մասինԿիրկորովը պատմել է Պուգաչովայի հետ կապված «մարգարեական» երազների մասինՀրաժարվել եմ ՀՀ Ազգային ժողովի պատգամավորի մանդատից. Դավիթ ԱռուշանյանՔաղաքապետի խոսնակն արձագանքել է Գագիկ Ծառուկյանի կենդանիների տեղափոխման շուրջ քննադատություններին12 հազար տարվա գտածոն կարող է փոխել Հեռավոր Արևելքի պատմությունըԿրասնոդարի օդանավակայանում վերացվել են թռիչքների սահմանափակումներըՁերբակալվել է Ստամբուլի հայկական գերեզմանատան վրա հարձակվողը Նոր կալանավորում եվ ռեպրեսիաներ.Թուրքիան S-400 համակարգերը վաճառել է Պարսից ծոցի երկրներից մեկին (տեսանյութ) Բալթյան երկրները և Լեհաստանը կգերազանցեն ԱՄՆ-ին ՀՆԱ-ի մեջ ռազմական ծախսերի առումովԱդրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան պրոպան գազ և պարարտանյութ կմատակարարվենԿադրեր Գորիս մտած գայլերի ոհմակից (տեսանյութ) Վլադիվոստոկում հղի կինը ողջ է մնացել յոթերորդ հարկից ընկնելուց հետո Էնթոնի Հոփքինսը թողարկել է իր դեբյուտային սինգլը 88 տարեկանում
Ամենադիտված