ԱԳ նախարարի տեղակալը և Մեաս Կիմ Հենգը քննարկել են համագործակցության խորացումն ու տարածաշրջանային խաղաղության հարցերը
Քաղաքական
Մայիսի 6-ին «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի շրջանակներում կայացել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանի հանդիպումը Կամբոջայի Թագավորության ԱԳ և միջազգային համագործակցության նախարարության պետքարտուղար Մեաս Կիմ Հենգի հետ։
Զրուցակիցները քննարկել են երկկողմ օրակարգի մի շարք հարցեր՝ իրենց պատրաստակամությունը հայտնելով խորացնել համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում։
Քննարկել են նաև վերականգնվող և կանաչ էներգետիկայի զարգացման ուղղությամբ երկու երկրներում իրականացվող քաղաքականությունը:
ԱԳ նախարարի տեղակալը զրուցակցին ներկայացրել է Հարավային Կովկասում խաղաղության ինստիտուցիոնալացմանն ուղղված քայլերը։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն