Ես Եվրամիության անդամ երկրի անձնագիր ունեմ, Փաշինյանը չունի, Փաշինյանը միայն խոսում է Եվրամիության մասին. Կարապետյան
Քաղաքական
«Ես Եվրամիության անդամ երկրի անձնագիր ունեմ, Փաշինյանը չունի։ Փաշինյանը միայն խոսում է Եվրամիության մասին։ ԵՄ-ի որևէ սանկցիոն ցանկում չկամ»,-ասուլիսում ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ, գործարար, բարերար Սամվել Կարապետյանը։
Պատասխանելով ՀՀ Աժ կողմից ընդունված «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրինագծի մասին հարցին, նա ասաց. «Ես չէի ուզի այդ օրենքը կանգնեցնել, բայց վստահ եմ, որ այդ օրենքը մեզ հեռու չի տանելու, Եվրոպայում մեզ ոչ ոք չի սպասում։
Մենք տեսնում ենք՝ ինչ է կատարվում Ուկրաինայում, ինչ կատարվեց Վրաստանում։
Եթե դա բերելու է մեր երկրի գլխին փորձանք, մենք դա չենք անելու։ Եթե դա օգուտ է տալու մեր երկրին, մեր երկրի շահերից է բխելու, մեր ժողովուրդը դրանից օգտվելու է, վստահ եղեք՝ ինձ ոչ մի բան չի կաշկանդի՝ ոչ Ռուսաստանի հայտարարությունները, ոչ Ռուսաստանի հետ իմ ունեցած լավ կապերը։ Իմ գլխավոր նպատակը լինելու է Հայաստանի շահերը, հայ ժողովրդի բարեկեցությունն ապահովելը»։


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ