Էդգարս Ռինկևիչսը Վահագն Խաչատուրյանին հրավիրել է Լատվիա
Քաղաքական
Լատվիայի նախագահ Էդգարս Ռինկևիչսը Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին հրավիրել է այցելել Լատվիա։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Լատվիայի նախագահն ասել է Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ համատեղ հայտարարությունների ժամանակ։
«Այս քաղաքական երկխոսությունը ընթացքում ես հասկացա, որ, պարոն նախագահ Դուք Լատվիա չեք այցելել, հետևաբար ինձ համար մեծ պատիվ է պաշտոնապես Ձեզ և Ձեր պատվիրակությանը հրավիրել այցելել Լատվիա՝ շարունակելու այս գերազանց երկխոսությունը»,- նշել է Լատվիայի նախագահը։Լատվիայի նախագահը պաշտոնական այցով Հայատան է ժամանել մայիսի 7-ին։
Նա այցի շրջանակներում հանդիպել է Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ։ Նախատեսված է նաև նրա հանդիպումը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ