Կալուգայում գնդակահարել են հայտնի չեմպիոն մարզիկի
Սպորտ
Ռուսաստանի ֆունկցիոնալ բազմամարտի չեմպիոն Դմիտրի Իսաևը սպանվել է Կալուգայում։ Դեպքի մասին հայտնել է «112» Telegram ալիքը։
Նախնական տվյալներով՝ հանցագործությունը տեղի է ունեցել մայիսի 7-ի գիշերը։ Տեղեկությունը հաստատել են նաև այն մարզական ակումբում, որտեղ Իսաևը վերջին շրջանում աշխատում էր։ Դեպքի հանգամանքները ներկայումս պարզվում են։
«Mash на спорте»-ի տեղեկություններով՝ կրակոցները կարող էր արձակել Իսաևի ընկերուհու նախկին սիրեցյալը։ Ըստ աղբյուրի՝ նա օգտագործել է որսորդական հրացան։ Իրավապահ մարմինները դեռ պաշտոնապես չեն հայտնել կասկածյալի մասին։


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ