Խուլիգանություն՝ Երևանում․ Փարիզ-Երևան չվերթի ուղևորը ալկոհոլի պատճառով խուլիգանություն է արել․ միջադեպը հասել է ոստիկանություն Ռուսաստանի ահազանգը՝ պետականության կորստի մասին․ Բաքվի դեմ մեղադրանքներն ու Իրանի տագնապը Արամ Սարգսյանն առաջարկում է արգելել նախընտրական դաշինքներն ու ընդլայնել ԿԸՀ լիազորությունները Մոն Սեն-Միշել. ծովի մեջ կառուցված ամրոցը GOALS Girls Summit 2026-ին մասնակցել է Հայաստանի համայնքներից շուրջ 250 աղջիկ Ադրբեջանը շարունակում է պահանջներ ներկայացնել. Նա բռնապետ է․ թուրք պատգամավորը՝ Ալիևին Ըմբշամարտի ԱԱ. Նարեկ Հարությունյանն ու Հրայր Ալիխանյանը պարտվեցին մեկնարկում. Armsport.am Հայաստանի և Լիբանանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային իրավիճակի շուրջ Գևորգ Պապոյանը COP17-ի վերջին օրն այցելել է էկոնոմիկայի նախարարության կանաչ տաղավար Միրզոյանը մասնակցել է Մանամայում անցկացվող միջազգային համաժողովի պաշտոնական բացմանը Իրանի շուրջ լարվածությունը սրվում է․ հաղորդվում է նավի գնդակոծման և անօդաչուների որսման մասին Հայտնի է COP18-ի հյուրընկալող երկիրը 

Կարապետյանի կառավարության խոցելի կողմը...

Վերլուծական

Չնայած կառավարության լիարժեք կազմն արդեն հայտնի է, ու Կարեն Կարապետյանն արդեն իսկ հասցրել է մոտավոր պատկերացում տալ այն սկզբունքների մասին, որոնցով պատրաստվում է առաջնորդվել՝ երկրի տնտեսությունը, իր բնութագրմամբ, ծայրահեղ ծանր վիճակից դուրս բերելու համար, բայց հարցերը՝ կապված Կարապետյանի կառավարության ունեցած իրական պոտենցյալի հետ՝ աշխատող լուծումներ առաջարկելու ու դրանք հստակորեն իրականացնելու, շարունակում են հնչել նաև հիմա, քանի որ որքան էլ փորձ արվի՝ որոշակի տեխնոլոգիաների բանեցման միջոցով հասարակության շրջանում ստեղծելու դրական սպասումների մթնոլորտ, պարզ է, որ ուշ թե շուտ գալու է իրական գործերի ու ժողովրդի սպասելիքները պրակտիկորեն արդարացնելու ժամանակն, ու PR տեխնոլոգիաներն այլևս գործուն չեն լինելու:

Թեպետ կարող է տպավորություն ստեղծվել, թե Կարապետյանի տեխնոկրատական կառավարության ամեն մի անդամ արդեն իսկ սեփական գրպանում ունի իր ոլորտին վերաբերող խնդիրների լուծումներն ու հստակ պատկերցնում է իր կոնկրետ անելիքը՝ տնտեսությունը վատթար վիճակից դուրս բերելու համար, փաստ է, սակայն, որ Կարապետյանի կադրերը, գոնե պետական կառավարման տեսանկյունից, այնքան էլ իդեալական կամ անխոցելի չեն, որքան կարող է թվալ առաջին հայացքից: Փաստը, որ տնտեսության առաջընթացի համար պատասխանատու նախարարությունների ղեկավարները հիմնականում լավ մասնագետի համարում ունեն, ցավոք, գոնե մեզ ծանոթ հայաստանյան իրականության պայմաններում, դեռևս չի նշանակում, որ նրանք կկարողանան արդյունավետորեն աշխատել պետական կառավարման այն օղակներում, որոնք վստահվել են իրենց բարձրագույն ղեկավարության կողմից. տեխնոկրատների համբավ ունեցող նախարարները բացառապես մասնավոր, սպասարկման ոլորտից բերված կադրեր են, որոնք պետական աշխատանքի որևիցե փորձ փաստացի չունեն: Ասվածի մեջ համոզվելու համար բավական է ուսումնասիրել նրանց աշխատանքային կենսագրությունը, որպեսզի պարզ դառնա, որ 100%-անոց վստահություն տածել անձանց նկատմամբ, որոնք ընդամենը բիզնես ոլորտի հետ են առնչվել, ռեալ չէ. էներգետիկայի և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը մինչև իր նոր պաշտոնին անցնելը, 2015-ից «Էներգո Ինվեստ Հոլդինգ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենն էր, գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը 2015 թվականից զբաղեցնում էր Երևանի կոնյակի գործարանի գործադիր տնօրենի պաշտոնն, իսկ ահա Վահան Մարտիրոսյանը 2012-ից ի վեր՝ մինչև նոր նշանակումը, «GNC-ալֆա» ՓԲԸ-ի տնօրենների խորհրդի նախագահն է եղել: Իսկ առողջապահության նախարար Ալթունյանն էլ, որն, ինչպես հայտնի է, վարչապետի մանկության ընկերն է, թեպետ մասնագիտությամբ բժիշկ է, բայց առավելապես ասոցացվում է ապահովագրական բիզնեսի հետ. ասել կուզի՝ մարդն ընդամենը հաջողված բիզնեսմեն է:

Գաղտնիք չէ, որ Հայաստանը պատկանում է այն երկրների շարքին, ուր զարգացած երկրներին բորոշ ղեկավարման գործիքակազմերն այնքան էլ էֆեկտիվ չեն կարող աշխատել: Այս իրողությունն, իհարկե, ունի իր՝ ինչպես օբյեկտիվ, այնպես էլ սուբյեկտիվ պատճառները, որոնք հաշվի չառնել, պարզապես, չի կարելի: Հետևաբար՝ հարց է ծագում՝ արդյոք տեխնոկրատների այս թիմը համապատասխանո՞ւմ է այն ռեալներին,որոնց պայմաններում ստիպված է լինելու գործել: Գուցե նրանք հրաշալի մենեջերներ են, գուցե՝փայլուն գիտակներ, բայց, վստահաբար, նրանց պակասում է մի բան, առանց որի առավելագույն արդյունավետությամբ աշխատել չեն կարողանալու. մեր պետական կառավարման համակարգում իշխող իրականության հետ ծանոթ չլինելու փաստն է,այն ներսից չտիրապետելը, որ իրական խոչընդոտ է դառնալու նրանց համար: Գուցեև սկզբնական շրջանում նկատելի չլինեն դժվարությունները,բայց ակնհայտ է,որ դրանցից խուսափել ոչ մի տեխնոկրատ չի կարողանալու. պետական մենեջմենթի սպեցիֆիկան Հայաստանում միանգամայն այլ է, չենթակրվող դասական կանոններին, ուստի՝ դրանցից գլուխ հանելու համար միայն բարձր էրուդիցիան ու տնտեսագիտության օրենքներին քաջատեղյակ լինելը բավարար չէ. սա՝ վստահաբար...

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Խուլիգանություն՝ Երևանում․ Փարիզ-Երևան չվերթի ուղևորը ալկոհոլի պատճառով խուլիգանություն է արել․ միջադեպը հասել է ոստիկանություն Ռուսաստանի ահազանգը՝ պետականության կորստի մասին․ Բաքվի դեմ մեղադրանքներն ու Իրանի տագնապըՄերկելը հայտնել է, թե ով պետք է դառնա Գերմանիայի հաջորդ նախագահըԱրամ Սարգսյանն առաջարկում է արգելել նախընտրական դաշինքներն ու ընդլայնել ԿԸՀ լիազորություններըԼեհաստանում գումարվել է Խորհրդարանականների խորհրդի արտահերթ նիստՄոն Սեն-Միշել. ծովի մեջ կառուցված ամրոցըGOALS Girls Summit 2026-ին մասնակցել է Հայաստանի համայնքներից շուրջ 250 աղջիկԱդրբեջանը շարունակում է պահանջներ ներկայացնել. Նա բռնապետ է․ թուրք պատգամավորը՝ ԱլիևինԸմբշամարտի ԱԱ. Նարեկ Հարությունյանն ու Հրայր Ալիխանյանը պարտվեցին մեկնարկում. Armsport.amՀայաստանի և Լիբանանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային իրավիճակի շուրջՓարիզից թռչող ինքնաթիռը արտակարգ իրավիճակի ազդանշան է տվել և վերադարձել օդանավակայանԳևորգ Պապոյանը COP17-ի վերջին օրն այցելել է էկոնոմիկայի նախարարության կանաչ տաղավարՄիրզոյանը մասնակցել է Մանամայում անցկացվող միջազգային համաժողովի պաշտոնական բացմանըԻրանի շուրջ լարվածությունը սրվում է․ հաղորդվում է նավի գնդակոծման և անօդաչուների որսման մասինՀայտնի է COP18-ի հյուրընկալող երկիրըՍերժ Սարգսյան. «Վազգենը կոտրվող տեսակ չէր, նա պատրաստ էր անձնազոհության»Իրանը կարծում է, որ ԱՄՆ նոր արկածախնդրությունը կընդլայնի պատերազմի աշխարհագրությունըԿասեցվել է «ՆՈՐ ԶՈՎՔ» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը«Չայնիի» ոլորաններում 40-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներինԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերինԼեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ իրավիճակը կայունացել է8 հազար դոլար և 50 հազար ռուբլի․ գողություն՝ «Զվարթնոց» օդանավակայանում. Գերմանիայի 27-ամյա քաղաքացին կասկածվում էՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցըԹրամփը հայտարարել է, որ Ֆրանսիայում ցուցարարները փորձում են ոչնչացնել երկիրըԽոշոր չափի գողություն՝ «Զվարթնոց»-ում․ ՌԴ քաղաքացուց հափշտակել են 8000 դոլար և 50000 ռուբլիՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըԿենսաչափական անձնագրեր․ նոր համակարգ. ի՞նչ է փոխվելու քաղաքացիների համարՏարադրամի փոխարժեքները՝ այսօր Վարչապետը մասնակցել է «ՀայՓաս» ընկերության Երևան մոլի նոր գրասենյակի բացման արարողությանըԼեհաստանի նախկին նախագահը Սահմանադրական դատարանում աջակցել է Տուսկի կառավարության գործողություններինԹուրք-ադրբեջանական հարաբերությունների լարվածությունն արտահայտվել է նաև դիվանագիտական արարողություններումԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներինՉինաստանում և Ռումինիայում Լեհաստանի դեսպանները հրաժարական են տվել Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամի պատճառովԸմբշամարտի ԱԱ․ Հայաստանի վերջին երեք ըմբիշները պայքարի մեջ կմտնեն այսօր«Իշխանությունը գրեթե անթաքույց հայտարարում է, որ առաջնորդվելու է բռնությամբ»․ ԱբրահամյանՕդի ջերմաստիճանը կբարձրանա 2-7 աստիճանով․ եղանակը ՀայաստանումՕրվա խորհուրդ. Հոկտեմբերի 31Նավրոցկին շտապ խորհրդակցություններ է հրավիրել կուսակցությունների հետ՝ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառովG20-ի ԱԳ նախարարները հրաժարվել են համատեղ լուսանկարից՝ Լավրովի ներկայության պատճառովՀորդառատ անձրևների հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է 27 տոննա ջուրԽոշոր ավտովթար՝ Երևանում․ կա վիրավորՏուսկը հայտարարել է, որ Սահմանադրական դատարանի հետ կապված իրավիճակում ինքն այլ ընտրություն չուներԾանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչ. ArmsportՄահվան ելքով վրաերթ Իսակովի պողոտայում. հետիոտնը փողոցը հատելիս է եղել չթույլատրելի հատվածովԻնչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»ԱՄՆ դեսպանը Լեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը անվանել է պայթյունավտանգՈչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ»Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ» «Հրապարակ»․ Ռուբինյանին անվստահություն հայտնելու նախագիծ կներկայացվի՞ Փաշինյանի հրահանգով են Իրինա Յոլյանին դատի տալիս․ «Հրապարակ»
Ամենադիտված