Սոնա Մնացականյանի վրաերթի գործով դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ. Վճռաբեկը մերժել է բողոքները Խուլիգանություն՝ Երևանում․ Փարիզ-Երևան չվերթի ուղևորը ալկոհոլի պատճառով խուլիգանություն է արել․ միջադեպը հասել է ոստիկանություն Ռուսաստանի ահազանգը՝ պետականության կորստի մասին․ Բաքվի դեմ մեղադրանքներն ու Իրանի տագնապը Արամ Սարգսյանն առաջարկում է արգելել նախընտրական դաշինքներն ու ընդլայնել ԿԸՀ լիազորությունները Մոն Սեն-Միշել. ծովի մեջ կառուցված ամրոցը GOALS Girls Summit 2026-ին մասնակցել է Հայաստանի համայնքներից շուրջ 250 աղջիկ Ադրբեջանը շարունակում է պահանջներ ներկայացնել. Նա բռնապետ է․ թուրք պատգամավորը՝ Ալիևին Ըմբշամարտի ԱԱ. Նարեկ Հարությունյանն ու Հրայր Ալիխանյանը պարտվեցին մեկնարկում. Armsport.am Հայաստանի և Լիբանանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային իրավիճակի շուրջ Գևորգ Պապոյանը COP17-ի վերջին օրն այցելել է էկոնոմիկայի նախարարության կանաչ տաղավար Միրզոյանը մասնակցել է Մանամայում անցկացվող միջազգային համաժողովի պաշտոնական բացմանը Իրանի շուրջ լարվածությունը սրվում է․ հաղորդվում է նավի գնդակոծման և անօդաչուների որսման մասին 

Քանի դեռ ուշ չէ…

Վերլուծական

Երբ ամիսներ առաջ Հայաստանի Ազգային ժողովում բուռն քննարկումներ էին ծավալվում նոր Ընտրական օրենսգրքի շուրջ, շատերի մոտ կարող էր թյուր տպավորություն ստեղծվել, թե հարցն այս այն աստիճան կարևորության էր, որ այդուհետ հենց դրանից էր կախված լինելու Հայաստանում անցկացվելիք բոլոր տեսակի ընտրությունների որակն, ու վերջապես Հայաստանում օրենսդրական մակարդակով երաշխավորվելու էր եվրոպական ստանդարտներին համապատասխան ընտրությունների անցկացումը, ընտրություններ, որ տեսականորեն դառնալու էին ոչ թե հասարակության շրջանում պառակտման պատճառ, այլ նույնիսկ ինչ-որ իմաստով համախմբող գործոն. պարզ հայաստանցին վերջապես հնարավորություն էր ստանալու ազատ կամարտահայտման միջոցով երկրում ձևավորել իշխանություն, որը կհանդիսանար ոչ թե ներքին կամ արտաքին թաքնված գործընթացների արգասիք, այլ՝ պարզ ժողովրդավարական ընտրությունների միջոցով ձևավորված ու բոլորի համար ընկալելի քաղաքկան ուժ՝ պատրաստ Հայաստանն առաջնորդել այն ուղիով, որ դեպի համընդհանուր զարգացում ու բարօրություն պետք է տաներ երկիրը:

Բայց ինչպես հաճախ է մեզանում պատահում, այս պարագայում ևս նույնիսկ նոր Ընտրական օրենսգիրքն ի զորու չեղավ փոխել այն չգրված օրենքները, որ կային մեզանում դեռևս նախքան համապատասխան օրենսգրքի ընդունումն, ու հիմա արդեն պարզ է, որ բոլոր ակնկալիքները՝ կապված ամիսներ առաջ հայրենի խորհրդարանականների կողմից ընդունված նոր Ընտրական օրենսգրքի հետ, հօդս են ցնդել՝ անվերադարձ:

Այն, ինչ տեղի ունեցավ 2016-ի ՏԻՄ ընտրություններին, այլ կերպ, քան կատարյալ քաոս կամ «կատավասյա» անվանել չես կարող: Առանց չափազանցության՝ ՏԻՄ ընտրությունները դարձան Հայաստանի պատմության մեջ անցկացված ամենավատթար ընտրություններից, որի ընթացքում ջրի երես դուրս եկան այն բոլոր թերություններն ու բացթողումները, խոցելի կողմերն ու անկատար մնացած դրույթները, որ պարունակում էր իր մեջ այդ չարաբաստիկ նոր Ընտրական օրենսգիրքը: Պրակտիկորեն ապացուցվեց այն թեզը, որ օրենսգիրքն այս ոչ միայն առաջընթաց չապահովեց, այլև դարձավ քաղաքական դաշտի ինքնադեգրադացման լրջագույն պատճառ. այլևս աներկբա է, որ եթե առաջիկա խորհրդարանական ընտրություններն անցկացվեն նույն Ընտրական օրենսգրքով, ինչ որ ՏԻՄ ընտրություններն, ապա ոչ մի հույս կարող ենք չունենալ, որ դրանք որակական տարբերություն են տալու՝ համեմատած օրերս ավարտված ընտրությունների հետ: Փաստ է, որ  գունավոր քվեաթերթիկները, ռեյտինգային քվեարկությունները, ընտրատարածքների թվաքանակի նվազեցումը, պատգամավորների թվակազմը 101-ով սահմանափակելը, տոկոսային խաղերն ընդամենը լավ քողարկված թակարդ են հանրության ու քաղաքական դաշտում առկա ընդդիմադիր ուժերի համար,որոնց միակ նպատակն օրենքներն է՛լ ավելի խճճելն է, դրանք անհասկանալի ու անտրամաբանական դարձնելը: Փոխարենը գործընթացը պարզեցնելու, «պղտոր ջրում ձուկ որսալու» հնարավորությունը բացառելու, տարբեր սուբյեկտիվ գործոններով պայմանավորված կասկածելի գործընթացները կանխելու՝ ներկայիս Ընտրական օրենսգիրքը շատ ավելի պարարտ հող է ստեղծում մեզ հայտնի կեղծարարությունների ու խլրտումների համար, քան՝ նախկինը. պարզից էլ պարզ է, թե ի սկզբանե ինչին է միտված եղել դրա ընդունումը. իշխող քաղաքական ուժի ազդեցության ու ունեցած իշխանության հավերժացումն է եղել դրա բուն նպատակը:

Ասվածից հետևում է մեկ բան՝ քանի դեռ ժամանակ կա, քանի դեռ ուշ չէ, հարկավոր է չեղարկել ներկայիս ԸՕ-ն ու դրա փոխարեն ընդունել նորը, ընդունել այնպիսի մի օրենսգիրք, որով հնարավոր կլինի ներդնել ընտրությունների վերահսկման շատ ավելի ճկուն ու միևնույն ժամանակ պարզ մեխանիզմներ՝ հասկանալի բոլորին, որ կերաշխավորի ՏԻՄ ընտրությունների սցենարի կրկնության բացառումն ու կստեղծի համապատասխան մթնոլորտ՝ ընտրությունների սահուն ընթացք ապահովելու համար. ժամանակն է չեղյալ հայտարարել այն ԸՕ-ն, որի դրույթներով տեղի ունեցած ընտրությունները իսկական պատուհասի վերածվեցին շատերի գլխին, ու պարզ դարձավ՝ ևս մի անզգույշ քայլ, ու երկիրը կհայտնվի քաղաքական խորխորատում…

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Սոնա Մնացականյանի վրաերթի գործով դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ. Վճռաբեկը մերժել է բողոքներըԽուլիգանություն՝ Երևանում․ Փարիզ-Երևան չվերթի ուղևորը ալկոհոլի պատճառով խուլիգանություն է արել․ միջադեպը հասել է ոստիկանություն Ռուսաստանի ահազանգը՝ պետականության կորստի մասին․ Բաքվի դեմ մեղադրանքներն ու Իրանի տագնապըՄերկելը հայտնել է, թե ով պետք է դառնա Գերմանիայի հաջորդ նախագահըԱրամ Սարգսյանն առաջարկում է արգելել նախընտրական դաշինքներն ու ընդլայնել ԿԸՀ լիազորություններըԼեհաստանում գումարվել է Խորհրդարանականների խորհրդի արտահերթ նիստՄոն Սեն-Միշել. ծովի մեջ կառուցված ամրոցըGOALS Girls Summit 2026-ին մասնակցել է Հայաստանի համայնքներից շուրջ 250 աղջիկԱդրբեջանը շարունակում է պահանջներ ներկայացնել. Նա բռնապետ է․ թուրք պատգամավորը՝ ԱլիևինԸմբշամարտի ԱԱ. Նարեկ Հարությունյանն ու Հրայր Ալիխանյանը պարտվեցին մեկնարկում. Armsport.amՀայաստանի և Լիբանանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային իրավիճակի շուրջՓարիզից թռչող ինքնաթիռը արտակարգ իրավիճակի ազդանշան է տվել և վերադարձել օդանավակայանԳևորգ Պապոյանը COP17-ի վերջին օրն այցելել է էկոնոմիկայի նախարարության կանաչ տաղավարՄիրզոյանը մասնակցել է Մանամայում անցկացվող միջազգային համաժողովի պաշտոնական բացմանըԻրանի շուրջ լարվածությունը սրվում է․ հաղորդվում է նավի գնդակոծման և անօդաչուների որսման մասինՀայտնի է COP18-ի հյուրընկալող երկիրըՍերժ Սարգսյան. «Վազգենը կոտրվող տեսակ չէր, նա պատրաստ էր անձնազոհության»Իրանը կարծում է, որ ԱՄՆ նոր արկածախնդրությունը կընդլայնի պատերազմի աշխարհագրությունըԿասեցվել է «ՆՈՐ ԶՈՎՔ» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը«Չայնիի» ոլորաններում 40-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներինԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերինԼեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ իրավիճակը կայունացել է8 հազար դոլար և 50 հազար ռուբլի․ գողություն՝ «Զվարթնոց» օդանավակայանում. Գերմանիայի 27-ամյա քաղաքացին կասկածվում էՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցըԹրամփը հայտարարել է, որ Ֆրանսիայում ցուցարարները փորձում են ոչնչացնել երկիրըԽոշոր չափի գողություն՝ «Զվարթնոց»-ում․ ՌԴ քաղաքացուց հափշտակել են 8000 դոլար և 50000 ռուբլիՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըԿենսաչափական անձնագրեր․ նոր համակարգ. ի՞նչ է փոխվելու քաղաքացիների համարՏարադրամի փոխարժեքները՝ այսօր Վարչապետը մասնակցել է «ՀայՓաս» ընկերության Երևան մոլի նոր գրասենյակի բացման արարողությանըԼեհաստանի նախկին նախագահը Սահմանադրական դատարանում աջակցել է Տուսկի կառավարության գործողություններինԹուրք-ադրբեջանական հարաբերությունների լարվածությունն արտահայտվել է նաև դիվանագիտական արարողություններումԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներինՉինաստանում և Ռումինիայում Լեհաստանի դեսպանները հրաժարական են տվել Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամի պատճառովԸմբշամարտի ԱԱ․ Հայաստանի վերջին երեք ըմբիշները պայքարի մեջ կմտնեն այսօր«Իշխանությունը գրեթե անթաքույց հայտարարում է, որ առաջնորդվելու է բռնությամբ»․ ԱբրահամյանՕդի ջերմաստիճանը կբարձրանա 2-7 աստիճանով․ եղանակը ՀայաստանումՕրվա խորհուրդ. Հոկտեմբերի 31Նավրոցկին շտապ խորհրդակցություններ է հրավիրել կուսակցությունների հետ՝ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառովG20-ի ԱԳ նախարարները հրաժարվել են համատեղ լուսանկարից՝ Լավրովի ներկայության պատճառովՀորդառատ անձրևների հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է 27 տոննա ջուրԽոշոր ավտովթար՝ Երևանում․ կա վիրավորՏուսկը հայտարարել է, որ Սահմանադրական դատարանի հետ կապված իրավիճակում ինքն այլ ընտրություն չուներԾանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչ. ArmsportՄահվան ելքով վրաերթ Իսակովի պողոտայում. հետիոտնը փողոցը հատելիս է եղել չթույլատրելի հատվածովԻնչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»ԱՄՆ դեսպանը Լեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը անվանել է պայթյունավտանգՈչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ»Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ» «Հրապարակ»․ Ռուբինյանին անվստահություն հայտնելու նախագիծ կներկայացվի՞
Ամենադիտված