Մոն Սեն-Միշել. ծովի մեջ կառուցված ամրոցը GOALS Girls Summit 2026-ին մասնակցել է Հայաստանի համայնքներից շուրջ 250 աղջիկ Ադրբեջանը շարունակում է պահանջներ ներկայացնել. Նա բռնապետ է․ թուրք պատգամավորը՝ Ալիևին Ըմբշամարտի ԱԱ. Նարեկ Հարությունյանն ու Հրայր Ալիխանյանը պարտվեցին մեկնարկում. Armsport.am Հայաստանի և Լիբանանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային իրավիճակի շուրջ Գևորգ Պապոյանը COP17-ի վերջին օրն այցելել է էկոնոմիկայի նախարարության կանաչ տաղավար Միրզոյանը մասնակցել է Մանամայում անցկացվող միջազգային համաժողովի պաշտոնական բացմանը Իրանի շուրջ լարվածությունը սրվում է․ հաղորդվում է նավի գնդակոծման և անօդաչուների որսման մասին Հայտնի է COP18-ի հյուրընկալող երկիրը Սերժ Սարգսյան. «Վազգենը կոտրվող տեսակ չէր, նա պատրաստ էր անձնազոհության» Իրանը կարծում է, որ ԱՄՆ նոր արկածախնդրությունը կընդլայնի պատերազմի աշխարհագրությունը Կասեցվել է «ՆՈՐ ԶՈՎՔ» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը 

Էլիտաների ծագումնաբանությունը՝ սկզբից մինչև վերջ…

Վերլուծական

Գաղտնիք չէ, որ ցանկացած երկրի կյանքում քաղաքական էլիտաների ունեցած դերը բոլոր ժամանակներում էլ վճռորոշ է եղել. հենց դրանց ընդհանուր որակից, դավանած արժեհամակարգերից ու ունեցած ձգտումներից է կախված եղել այն հարցը, թե հատկապես որ ուղղությամբ է զարգանալու պետությունը կամ որքանով է դրան հաջողվելու հաղթահարել այն բոլոր մարտահրավերները, որ միանգամայն օրինաչափորեն կամ արհեստականորեն կարող էին ծառանալ այս կամ այն հասարակության առաջ: Այլ կերպ ասած՝ հենց էլիտաներն են բոլոր ժամակներում վճռել այս կամ այն երկրի ու ժողովրդի ճակատագրի հարցը, սահմանել զարգացման առաջնահերթությունները:

Անկախ Հայաստանի քաղաքական էլիտան, որի՝ երկրի կյանքում խաղացած դերը միշտ էլ ոչ միանշանակ գնահատականների է արժանացել՝ լի զանազան հակասություններով, զարգացման մի քանի փուլ է անցել: 1-ին փուլն, անկասկած, անշեղորեն կապված է արցախյան պայքարի հետ: Պետք չէ մոռանալ, որ հենց այս պայքարն է ամենամեծ ազդեցությունը գործել մեր երկրի ժամանակակից պատմության վրա, ինչն աներկբայորեն նշանակում է նաև, որ քաղաքական էլիտայի սկզբնական ձևավորումը չէր կարող անջատ լինել կամ դիտարկվել ազգային ազատագրական այդ շարժումից: Հայաստանյան քաղաքական էլիտաների ձևավորման 1-ին փուլը, որ, անշուշտ, բավական կարճ է տևել, աչքի է ընկել որոշակի ռոմանտիզմով: 90-ականների սկզբները, որ կարևորագույն շրջան են համարվում Հայաստանի Հանրապետության՝ որպես անկախ քաղաքական միավորի կայացման գործընթացում, անկասկած, կարելի է համարել նաև յուրատեսակ իդեալիզմի ժամանակահատված, երբ մտավորականությունն ու ժողովրդական լայն զանգվածները, հիասթափված խորհրդային կարգերից ու դրանց բնորոշ գաղափարախոսական կլիշեներից, միանգամայն տարերայնորեն նետվեցին նոր գաղափարախոսության գիրկը, որը, ինչ-որ իմաստով պայմանավորված նաև արցախյան գոյամարտով, որպես կենտրոնական գաղափար դիտարկում էր հայրենասիրությունն՝ որպես մարդկային գոյության հիմնական իմաստ ու նպատակ հռչակելով ինքնազոհողությունը:

Ինչ վերաբերում է էլիտաների ձևավորման 2-րդ փուլին, ապա պետք է ասել, որ այստեղ արդեն ստիպված ենք արձանագրել՝ դրան ի սկզբանե բնորոշ է եղել գաղափարական ու քաղաքական էգոցենտրիզմն, երբ որպես ամեն բանի ելակետ իշխանական էլիտաները դիտարկում էին այլոց կողմից սեփական քաղաքական շահերի սպասարկումն, ու ցանկացած մեկն, ով փորձում էր կյանքում հասնել որևիցե ձեռքբերման կամ ուղղակի հաջողակ մարդ համարվել, ստիպված էր լինում կա՛մ բացահայտորեն կուսակցականացվել, կա՛մ համալրել իշխող կուսակցության ծպտյալ կողմնակիցների շարքերը՝ ուզած-չուզած նպաստելով այն խայտառակ կարգերի հարատևմանը, որ հաստատվել էր երկրում արդեն 90-ականների կեսերից սկսած:

Կարճ ասած՝ ներկայիս այն ցավալի իրողությունները, որոնց պայմաններում մենք ապրում ենք, ու որոնց բոլոր նրբերանգներով քաջածանոթ է մեր հասարակությունը, սկիզբ են առնում հենց 90-ականներից ու գալիս-հասնում մեր օրերը՝ հանդիսանալով այն բոլոր դժբախտությունների ու բացասական երևույթների պատճառը, որ պատուհասել է Հայաստանը ներսից:

Ինչ վերաբերում է 3-րդ փուլին, ապա պետք է ասել, որ այն չնայած դեռևս իր սկզբնական փուլում է, բայց այլևս հաստատ իրողություն է, որը ոչ ոք չի կարող ժխտել: Ըստ էության 3-րդ փուլն իր շատ կողմերով նման է 1-ին փուլին, երբ իշխող արժեհամակարգերը, դրանք կրողների վարկաբեկվածության պատճառով, հետզհետե անկում են ապրում՝ հասարակությանը մղելով նոր իդեալների ու իդեաների փնտրտուքին՝ պատասխանելու այն բոլոր օրհասական հարցերին, որ առաջադրում է հայաստանյան դաժան իրականությունը: Ասել կուզի՝ այլևս հասունացել է պահն, երբ ժողովուրդը պոռթկալու է, ապստամբելու է իշխող կարգերի ու բարքերի դեմ՝ փորձելով անձամբ կերտել այն իրականությունը, որում ապրելու ենք բոլորս՝ մեր սերունդների հետ միասին. հասունացել է համաժողովրդական կոնսոլիդացիայի, հասարակական առողջ ուժերի համախմբման ժամանակը: Իսկ սպասվող փոփոխությունները խոստանում են լինել աննախադեպ ծավալների՝ իրենց մեջ ներառելով հասարակական բոլոր շերտերին ու ամեն մեկին, որ կոչված են լինելու պայծառակերպել այն իրականությունը, վերափոխել այն միջավայրը, որ ապականված է իսպառ ու որից փրկություն, ըստ էության, մեկն է լինելու՝ համընդհանուր համախմբումը. Հայաստանը կանգնած է աներևակայելի փոփոխությունների շեմին, որ խոստանում են դարակազմիկ լինել մեր նորանկախ հանրապետության վերջին տասնամյակների պատմության մեջ:

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Մոն Սեն-Միշել. ծովի մեջ կառուցված ամրոցըGOALS Girls Summit 2026-ին մասնակցել է Հայաստանի համայնքներից շուրջ 250 աղջիկԱդրբեջանը շարունակում է պահանջներ ներկայացնել. Նա բռնապետ է․ թուրք պատգամավորը՝ ԱլիևինԸմբշամարտի ԱԱ. Նարեկ Հարությունյանն ու Հրայր Ալիխանյանը պարտվեցին մեկնարկում. Armsport.amՀայաստանի և Լիբանանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային իրավիճակի շուրջՓարիզից թռչող ինքնաթիռը արտակարգ իրավիճակի ազդանշան է տվել և վերադարձել օդանավակայանԳևորգ Պապոյանը COP17-ի վերջին օրն այցելել է էկոնոմիկայի նախարարության կանաչ տաղավարՄիրզոյանը մասնակցել է Մանամայում անցկացվող միջազգային համաժողովի պաշտոնական բացմանըԻրանի շուրջ լարվածությունը սրվում է․ հաղորդվում է նավի գնդակոծման և անօդաչուների որսման մասինՀայտնի է COP18-ի հյուրընկալող երկիրըՍերժ Սարգսյան. «Վազգենը կոտրվող տեսակ չէր, նա պատրաստ էր անձնազոհության»Իրանը կարծում է, որ ԱՄՆ նոր արկածախնդրությունը կընդլայնի պատերազմի աշխարհագրությունըԿասեցվել է «ՆՈՐ ԶՈՎՔ» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը«Չայնիի» ոլորաններում 40-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներինԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերինԼեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ իրավիճակը կայունացել է8 հազար դոլար և 50 հազար ռուբլի․ գողություն՝ «Զվարթնոց» օդանավակայանում. Գերմանիայի 27-ամյա քաղաքացին կասկածվում էՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցըԹրամփը հայտարարել է, որ Ֆրանսիայում ցուցարարները փորձում են ոչնչացնել երկիրըԽոշոր չափի գողություն՝ «Զվարթնոց»-ում․ ՌԴ քաղաքացուց հափշտակել են 8000 դոլար և 50000 ռուբլիՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըԿենսաչափական անձնագրեր․ նոր համակարգ. ի՞նչ է փոխվելու քաղաքացիների համարՏարադրամի փոխարժեքները՝ այսօր Վարչապետը մասնակցել է «ՀայՓաս» ընկերության Երևան մոլի նոր գրասենյակի բացման արարողությանըԼեհաստանի նախկին նախագահը Սահմանադրական դատարանում աջակցել է Տուսկի կառավարության գործողություններինԹուրք-ադրբեջանական հարաբերությունների լարվածությունն արտահայտվել է նաև դիվանագիտական արարողություններումԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներինՉինաստանում և Ռումինիայում Լեհաստանի դեսպանները հրաժարական են տվել Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամի պատճառովԸմբշամարտի ԱԱ․ Հայաստանի վերջին երեք ըմբիշները պայքարի մեջ կմտնեն այսօր«Իշխանությունը գրեթե անթաքույց հայտարարում է, որ առաջնորդվելու է բռնությամբ»․ ԱբրահամյանՕդի ջերմաստիճանը կբարձրանա 2-7 աստիճանով․ եղանակը ՀայաստանումՕրվա խորհուրդ. Հոկտեմբերի 31Նավրոցկին շտապ խորհրդակցություններ է հրավիրել կուսակցությունների հետ՝ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառովG20-ի ԱԳ նախարարները հրաժարվել են համատեղ լուսանկարից՝ Լավրովի ներկայության պատճառովՀորդառատ անձրևների հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է 27 տոննա ջուրԽոշոր ավտովթար՝ Երևանում․ կա վիրավորՏուսկը հայտարարել է, որ Սահմանադրական դատարանի հետ կապված իրավիճակում ինքն այլ ընտրություն չուներԾանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչ. ArmsportՄահվան ելքով վրաերթ Իսակովի պողոտայում. հետիոտնը փողոցը հատելիս է եղել չթույլատրելի հատվածովԻնչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»ԱՄՆ դեսպանը Լեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը անվանել է պայթյունավտանգՈչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ»Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ» «Հրապարակ»․ Ռուբինյանին անվստահություն հայտնելու նախագիծ կներկայացվի՞ Փաշինյանի հրահանգով են Իրինա Յոլյանին դատի տալիս․ «Հրապարակ»Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցը․ իշխանությունը մտահոգված էր․ «Ժողովուրդ»Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»«Հրապարակ»․ Հայտնվել էի շրջափակման մեջ
Ամենադիտված