Մոն Սեն-Միշել. ծովի մեջ կառուցված ամրոցը GOALS Girls Summit 2026-ին մասնակցել է Հայաստանի համայնքներից շուրջ 250 աղջիկ Ադրբեջանը շարունակում է պահանջներ ներկայացնել. Նա բռնապետ է․ թուրք պատգամավորը՝ Ալիևին Ըմբշամարտի ԱԱ. Նարեկ Հարությունյանն ու Հրայր Ալիխանյանը պարտվեցին մեկնարկում. Armsport.am Հայաստանի և Լիբանանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային իրավիճակի շուրջ Գևորգ Պապոյանը COP17-ի վերջին օրն այցելել է էկոնոմիկայի նախարարության կանաչ տաղավար Միրզոյանը մասնակցել է Մանամայում անցկացվող միջազգային համաժողովի պաշտոնական բացմանը Իրանի շուրջ լարվածությունը սրվում է․ հաղորդվում է նավի գնդակոծման և անօդաչուների որսման մասին Հայտնի է COP18-ի հյուրընկալող երկիրը Սերժ Սարգսյան. «Վազգենը կոտրվող տեսակ չէր, նա պատրաստ էր անձնազոհության» Իրանը կարծում է, որ ԱՄՆ նոր արկածախնդրությունը կընդլայնի պատերազմի աշխարհագրությունը Կասեցվել է «ՆՈՐ ԶՈՎՔ» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը 

Լևոն Տեր-Պետրոսյանի դեմարշը Սերժ Սարգսյանին

Վերլուծական

 ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հազվադեպ է հանդես գալիս հրապարակային հայտարարություններով: Դրա համար, սովորաբար լուրջ առիթներ կամ իրադարձություններ են պետք: Տեր-Պետրոսյանի գնահատականները գրեթե միշտ ուղեկցվել են իրավիճակային համապարփակ անալիզով, գնահատականներով, որոնք քաղաքական և հանրային դիսկուրսի օրակարգ են ձևավորել: 

Առաջին նախագահի երեկվա հայտարարությունը լակոնիկ էր, առանց խորքային գնահատականների, սակայն երկրին սպառնացող դեֆոլտի կոնկրետ կանխատեսումով: Ուշագրավ է, անշուշտ,  մեկ այլ հանգամանք. այս տարվա ընթացքում  Լևոն Տեր-Պետրոսյանը երկու անգամ է հանդես եկել հրապարակային հայտարարություններով՝ ապրիլյան պատերազմի և հուլիսյան հայտնի իրադարձությունների օրերին: Նախորդ երկու հայտարարություններում Տեր-Պետրոսյանը հանդես է եկել առաջին նախագահի բարձունքից՝ նվազագույնի հասցնելով ներքաղաքական համատեքստը: Շատերն, այդ թվում՝ Լևոն Տեր-Պետրոսյանի նախկին դաշնակիցներն, առաջին նախագահին անգամ մեղադրեցին Սերժ Սարգսյանի հետ համագործակցելու, նրա հետ դաշինք կազմելու մեջ: Երեկվա հայտարարությունն արդեն նման էր Սերժ Սարգսյանին հասցեագրված սպառնալիքի, որովհետև եթե առաջին նախագահը խոսում է դեֆոլտի անխուսափելիության մասին, ապա նախևառաջ մատնացույց է անում իշխանությունների ապաշնորհությունն  ու ոչ արդյունավետ կառավարումը: Տնտեսության անմխիթար վիճակի մասին Տեր-Պետրոսյանը գիտեր նաև ապրիլին, երբ կոչ էր անում համախմբվել իշխանության շուրջ:

Հուլիսին ևս տնտեսությունն անկում էր ապրում, սակայն հայտնի իրադարձությունների շուրջ գործող և առաջին նախագահների գնահատականները նման էին իրար՝ նույնիսկ մեկը մյուսին փոխլրացնող: 

Մի խոսքով՝  այնպես չէ, որ Տեր-Պետրոսյանը միայն երեկ իմացավ տնտեսության գահավիժման և դեֆոլտի անխուսափելիության մասին: Կարելի է ենթադրել, որ ՏԻՄ ընտրություններում կամ երկրում տեղի ունեցող ավելի գլոբալ գործընթացում որոշակի պայմանավորվածություններ են խախտվել: Գուցե Սերժ Սարգսյանն ինչ-որ խոստումներ, երաշխիքներ է տվել Լևոն Տեր-Պետրոսյանին ու հիմա վերջինս իրեն խաբված է զգում: Երեկվա կարճ հայտարարությունում Տեր-Պետրոսյանը ընտրական գործընթացի բարեփոխումը «թատերական արարողություն» է անվանել: Եվ սա այն դեպքում, երբ ԸՕ բարեփոխման հիմնական նախաձեռնողը հենց Տեր-Պետրոսյանի ՀԱԿ-ն էր, որի փոխնախագահ Լևոն Զուրաբյանը պատմական որակեց իրենց և իշխանությունների համաձայնությունը: Ենթադրում եմ, որ  հենց խորհրդարանական առաջին ընտրություններն են եղել Սարգսյան-Տեր-Պետրոսյան հնարավոր համաձայնությունների առարկան:

Մյուս կողմից՝ եթե ԸՕ բարեփոխումը «թատերական» է որակվում առաջին նախագահի կողմից, ապա հիմքեր կան ենթադրելու, որ Տեր-Պետրոսյանն ինչ-ինչ պատճառներով  այլևս չի հավատում Սարգսյանի տված երաշխիքներին: Տեր-Պետրոսյանի երեկվա հայտարարությունն իր մեջ հենց սպառնալիքի և անվստահության նոտա է պարունակում: Գուցե առաջին նախագահի մտավախության պատճառն այն է, որ Սերժ Սարգսյանի նախաձեռնած համակարգային «ռեստարտից» հետո, իր թիմն այլևս պահանջարկված չի լինի Բաղրամյան 26-ի համար:

Սարգիս Հակոբյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Մոն Սեն-Միշել. ծովի մեջ կառուցված ամրոցըGOALS Girls Summit 2026-ին մասնակցել է Հայաստանի համայնքներից շուրջ 250 աղջիկԱդրբեջանը շարունակում է պահանջներ ներկայացնել. Նա բռնապետ է․ թուրք պատգամավորը՝ ԱլիևինԸմբշամարտի ԱԱ. Նարեկ Հարությունյանն ու Հրայր Ալիխանյանը պարտվեցին մեկնարկում. Armsport.amՀայաստանի և Լիբանանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային իրավիճակի շուրջՓարիզից թռչող ինքնաթիռը արտակարգ իրավիճակի ազդանշան է տվել և վերադարձել օդանավակայանԳևորգ Պապոյանը COP17-ի վերջին օրն այցելել է էկոնոմիկայի նախարարության կանաչ տաղավարՄիրզոյանը մասնակցել է Մանամայում անցկացվող միջազգային համաժողովի պաշտոնական բացմանըԻրանի շուրջ լարվածությունը սրվում է․ հաղորդվում է նավի գնդակոծման և անօդաչուների որսման մասինՀայտնի է COP18-ի հյուրընկալող երկիրըՍերժ Սարգսյան. «Վազգենը կոտրվող տեսակ չէր, նա պատրաստ էր անձնազոհության»Իրանը կարծում է, որ ԱՄՆ նոր արկածախնդրությունը կընդլայնի պատերազմի աշխարհագրությունըԿասեցվել է «ՆՈՐ ԶՈՎՔ» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը«Չայնիի» ոլորաններում 40-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներինԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերինԼեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ իրավիճակը կայունացել է8 հազար դոլար և 50 հազար ռուբլի․ գողություն՝ «Զվարթնոց» օդանավակայանում. Գերմանիայի 27-ամյա քաղաքացին կասկածվում էՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցըԹրամփը հայտարարել է, որ Ֆրանսիայում ցուցարարները փորձում են ոչնչացնել երկիրըԽոշոր չափի գողություն՝ «Զվարթնոց»-ում․ ՌԴ քաղաքացուց հափշտակել են 8000 դոլար և 50000 ռուբլիՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըԿենսաչափական անձնագրեր․ նոր համակարգ. ի՞նչ է փոխվելու քաղաքացիների համարՏարադրամի փոխարժեքները՝ այսօր Վարչապետը մասնակցել է «ՀայՓաս» ընկերության Երևան մոլի նոր գրասենյակի բացման արարողությանըԼեհաստանի նախկին նախագահը Սահմանադրական դատարանում աջակցել է Տուսկի կառավարության գործողություններինԹուրք-ադրբեջանական հարաբերությունների լարվածությունն արտահայտվել է նաև դիվանագիտական արարողություններումԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներինՉինաստանում և Ռումինիայում Լեհաստանի դեսպանները հրաժարական են տվել Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամի պատճառովԸմբշամարտի ԱԱ․ Հայաստանի վերջին երեք ըմբիշները պայքարի մեջ կմտնեն այսօր«Իշխանությունը գրեթե անթաքույց հայտարարում է, որ առաջնորդվելու է բռնությամբ»․ ԱբրահամյանՕդի ջերմաստիճանը կբարձրանա 2-7 աստիճանով․ եղանակը ՀայաստանումՕրվա խորհուրդ. Հոկտեմբերի 31Նավրոցկին շտապ խորհրդակցություններ է հրավիրել կուսակցությունների հետ՝ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառովG20-ի ԱԳ նախարարները հրաժարվել են համատեղ լուսանկարից՝ Լավրովի ներկայության պատճառովՀորդառատ անձրևների հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է 27 տոննա ջուրԽոշոր ավտովթար՝ Երևանում․ կա վիրավորՏուսկը հայտարարել է, որ Սահմանադրական դատարանի հետ կապված իրավիճակում ինքն այլ ընտրություն չուներԾանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչ. ArmsportՄահվան ելքով վրաերթ Իսակովի պողոտայում. հետիոտնը փողոցը հատելիս է եղել չթույլատրելի հատվածովԻնչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»ԱՄՆ դեսպանը Լեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը անվանել է պայթյունավտանգՈչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ»Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ» «Հրապարակ»․ Ռուբինյանին անվստահություն հայտնելու նախագիծ կներկայացվի՞ Փաշինյանի հրահանգով են Իրինա Յոլյանին դատի տալիս․ «Հրապարակ»Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցը․ իշխանությունը մտահոգված էր․ «Ժողովուրդ»Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»«Հրապարակ»․ Հայտնվել էի շրջափակման մեջ
Ամենադիտված