Մոն Սեն-Միշել. ծովի մեջ կառուցված ամրոցը GOALS Girls Summit 2026-ին մասնակցել է Հայաստանի համայնքներից շուրջ 250 աղջիկ Ադրբեջանը շարունակում է պահանջներ ներկայացնել. Նա բռնապետ է․ թուրք պատգամավորը՝ Ալիևին Ըմբշամարտի ԱԱ. Նարեկ Հարությունյանն ու Հրայր Ալիխանյանը պարտվեցին մեկնարկում. Armsport.am Հայաստանի և Լիբանանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային իրավիճակի շուրջ Գևորգ Պապոյանը COP17-ի վերջին օրն այցելել է էկոնոմիկայի նախարարության կանաչ տաղավար Միրզոյանը մասնակցել է Մանամայում անցկացվող միջազգային համաժողովի պաշտոնական բացմանը Իրանի շուրջ լարվածությունը սրվում է․ հաղորդվում է նավի գնդակոծման և անօդաչուների որսման մասին Հայտնի է COP18-ի հյուրընկալող երկիրը Սերժ Սարգսյան. «Վազգենը կոտրվող տեսակ չէր, նա պատրաստ էր անձնազոհության» Իրանը կարծում է, որ ԱՄՆ նոր արկածախնդրությունը կընդլայնի պատերազմի աշխարհագրությունը Կասեցվել է «ՆՈՐ ԶՈՎՔ» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը 

Շաբաթվա անցուդարձը` մեկ շնչով

Վերլուծական

Անցած շաբաթն, անշո՛ւշտ, լի էր նշանակալից իրադարձություններով՝ վերաբերող երկրի թե՛ ներքաղաքական, թե՛ արտաքին քաղաքական կյանքին: Նախ՝ վերջապես իրենց հանգուցալուծմանը հասան ՏԻՄ ընտրություններն, ու հանրությանը պարզ դարձավ, որ բոլոր նրանք, ովքեր կարծում էին, թե 2016-ի այս ընտրություններն իրենց արդյունքներով կարող էին ցնցող լինել ու խորհրդարանական ընտրություններին ընդառաջ նախադեպ ձևավորել Հայաստանում ընդդիմության հաղթանակի՝ասենք Վանաձորում կամ Գյումրիում ընդդիմադիր քաղաքապետ ունենալու տեսքով, ստիպված եղան գլուխները կախել ու մեկընդմիշտ համակերպվել այն մտքի հետ, որ Հայաստանում չկա գեթ մեկ ընդդիմադիր քաղաքական ուժ, որ ունակ կարող է լինել՝ ոտք մեկնելու իշխող «Հանրապետականի» հետ. «ընդդիմություն» հայտարարվածները ո՛չ համապատասխան ռեսուրս ունեն, ո՛չ էլ անգամ ցանկություն՝ իրական մրցակցություն առաջացնելու դաշտում. ինչո՞ւ ավելորդ քաշքշուկի մեջ ընկնել, եթե կարելի է ասենք ձայնավաճառությամբ ինչ-ինչ անձնական բնույթի հարցեր կարգավորել ու խուսափել ավելորդ հայ-բուդուրներից: Ասել կուզի՝ ՏԻՄ ընտրությունները ևս մեկ ավելորդ անգամ փաստեցին, որ իշխանություններն ընդդիմադիրներին հենց նրանց կամքով ու խնդրանքով են օգտագործում ի շահ իրենց քաղաքական շահերի՝ ոչնչացնելու ժողովրդի մեջ դեռ ապրող այն հույսի թույլ շողը, թե մի օր այս երկրում իրապես կարող է բան փոխվել:

Այն, որ մեր երկրում քաղաքականությունը, որպես երևույթ, հասարակության մեջ վաղուց արդարացիորեն ասոցացվում է իսկական կրկեսի հետ, ապացուցվեց այս շաբաթ Վիկտոր Դալլաքյանի՝ հայաստանյան ընդդիմադիր քաղաքական դաշտ մուտք գործելու վերաբերյալ հայտ ներկայացնելու մարազմատիկ իրողությամբ, երբ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ ու Սերժ Սարգսյանի՝ ՀՀ ԱԺ-ում հատուկ ներկայացուցիչ աշխատող մարդն ի լուր աշխարհի հայտարարաեց՝ եթե իր հետ բան պատահի, ուրեմն՝ Սերժ Սարգսյանն է մեղավոր լինելու՝ այսկերպ ակնարկելով իբր իր կատաղի ընդդիմադիր լինելը. նախագահականից ընդդիմադիր դաշտ ուղղորդվեց, թերևս, ամենահանրապետական պաշտոնյաներից մեկը՝ ստեղծելու հերթական անհասկանալի քաղաքական նորագոյացությունը դաշտում: Թե հատկապես ինչին կարող է ուղղված լինել Դալլաքյանի «կամիկաձեական» զեղումը, կարծում ենք, այնքան էլ դժվար չէ կռահել, քանի որ նույնիսկ քաղաքականությունից կիլոմետրերով հեռու մարդուն էլ անզեն աչքով տեսանելի է՝ իշխանություններն, առաջիկա խորհրդարանական ընտրություններին ընդառաջ, փորձում են ներքաղաքական դաշտում կյանքի կոչել «կառավարելի քաոսի» տեսության՝ իրենց կողմից վերամշակած ու հայաստանյան պայմաններին հատուկ խնամքով հարմարեցված տարբերակը՝ արհեստականորեն ստեղծելով մանր ընդդիմադիր կուսակցություններ՝ հետագայում դրանց ստացած քվեները փոշիացնելու մարմանջով: Իսկ այն, որ Դալլաքյանի կուսակցությունը դառնալու է հենց վերոհիշյալ մանրերից մանրագույնը, կասկած չի հարուցում,քանի որ պարզից էլ պարզ է՝ Դալլաքյանն այն մարդը չէ,ով կարող է ասենք 2,5-4 հոգուց ավել համակիր ունենալ երկրում…

Դե իսկ ինչ վերաբերում է արտաքին քաղաքականությանն, ապա, պետք է ասել, որ այս առումով չափազանց ուշագրավ էր Երևանում անցկացված ՀԱՊԿ երկրների նախագահների գագաթնաժողովը, որն, անկասկած, կարևորագույն նշանակություն ունեցավ մեր երկրի անվտանգության ամրապնդման առումով: Միայն այն, որ այս գագաթնաժողովին ևս մեկ անգամ ընդգծվեց հակամարտող կողմերի միջև նախօորոք ձեռք բերված համաձայնությունների ու համապատասխան պայմանավորվածությունների իրագործման կարևորությունն ու շեշտադրվեց ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորմանն այլընտրանքի բացակայությունը, հույս է ներշնչում, որ տեղի ունեցածը հետ կպահի ագրեսոր Ալիևին հետագա արկածախնդրություններից՝ բարենպաստ մթնոլորտ ստեղծելով արցախյան խնդրում բացառապես դիվանագիտական գործիքակազմերի կիրառման միջոցով դրական տեղաշարժի հասնելու համար: Իհարկե, բացի այս ամենից գագաթնաժողովը կարևոր էր նաև մի շարք գործնական առումներով ևս, քանի որ պետք չէ մոռանալ, որ հենց գագաթնաժողովի շրջանակներում կայացած հայ-ռուսական համապատասխան բանակցությունների շրջանակներում էր, որ հնարավոր եղավ ձեռք բերել հստակ պայմանավորվածություններ՝ Հայաստանում ռազմական ադյունաբերությունը ռուսական կողմի աջակցությամբ զարգացնելու վերաբերյալ: Ի դեպ՝ ավելրդ չէ նշել, որ այս ամենին հայակական կողմին հնարավոր եղավ հասնել բացառապես հասարակական ներքին համախմբվածության արդյունքում, որ դրսորվել էր նախորդ մի քանի ամիսներին, երբ շնորհիվ ժողովրդի միակամության ու համախմբվածության շատերին պարզ դարձավ՝ սխալ ուղիով ընթանալու դեպքում ստիպված են լինելու հաշվի նստել մի ողջ ժողովրդի հետ ու տալ համապատասխան բացատրություններ՝ անկանխատեսելի վարքագիծ դրսևորելու հետ կապված:

Իսկ այն, որ համաժողովրդական միասնության անհրաժեշտության գիտակցումն իրոք հասունացել է մեզանում ու վերածվել հասարակական պահանջի, հատկապես ցույց է տալիս հասարակության խորքերում հետզհետե ձևավորվող այն շարժումը, որ այլևս հավակնում է վերածվել մասսայական, համընդհանուր շարժման: Օրերս հետզհետե թափ հավաքող շարժմանն անդրադարձել էին որոշ լրատվամիջոցներ՝ ընդգծելով այն հանգամանքը, որ շարժման կորիզը կազմում են հատկապես երիտասարդները, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններին ընդառաջ որոշել են քաղաքական հայտ ներկայացնել: Այս առումով այս իրադարձությունն,  իրոք, պետք է կարևոր համարել, քանի որ փաստացի ականատես ենք դառնում ժողովրդի ծոցից դուրս եկած ու հենց ժողովրդի ամենաակտիվ շերտի կողմից ղեկավարվող շարժման, որ հայտ է ներկայացնում հանդես գալ որպես առանձին քաղաքական միավոր, ինչն, անխոս, մի նոր երևույթ է հայաստանյան քաղաքական իրականության մեջ. ինչ-որ իմաստով հենց սա կարելի է շաբաթվա կարևորագույն իրադարձություն համարել, քանի որ այն հսկայական ազդեցությունը, որ, ինչպես ակնկալվում է, ժամանակի ընթացքում ձեռք է բերելու մի խումբ հայրենասեր երիտասարդների կողմից ստեղծվելիք շարժումն, ունակ է լինելու փոխել այն իրականությունը, որում մենք ապրում ենք. հենց շնորհիվ այս շարժման է, որ, չի բացառվում, մենք առաջիկայում ականատես կդառնանք ներքաղաքական դաշտի լիարժեք վերաձևման ու վերբեռնման…


Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Մոն Սեն-Միշել. ծովի մեջ կառուցված ամրոցըGOALS Girls Summit 2026-ին մասնակցել է Հայաստանի համայնքներից շուրջ 250 աղջիկԱդրբեջանը շարունակում է պահանջներ ներկայացնել. Նա բռնապետ է․ թուրք պատգամավորը՝ ԱլիևինԸմբշամարտի ԱԱ. Նարեկ Հարությունյանն ու Հրայր Ալիխանյանը պարտվեցին մեկնարկում. Armsport.amՀայաստանի և Լիբանանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային իրավիճակի շուրջՓարիզից թռչող ինքնաթիռը արտակարգ իրավիճակի ազդանշան է տվել և վերադարձել օդանավակայանԳևորգ Պապոյանը COP17-ի վերջին օրն այցելել է էկոնոմիկայի նախարարության կանաչ տաղավարՄիրզոյանը մասնակցել է Մանամայում անցկացվող միջազգային համաժողովի պաշտոնական բացմանըԻրանի շուրջ լարվածությունը սրվում է․ հաղորդվում է նավի գնդակոծման և անօդաչուների որսման մասինՀայտնի է COP18-ի հյուրընկալող երկիրըՍերժ Սարգսյան. «Վազգենը կոտրվող տեսակ չէր, նա պատրաստ էր անձնազոհության»Իրանը կարծում է, որ ԱՄՆ նոր արկածախնդրությունը կընդլայնի պատերազմի աշխարհագրությունըԿասեցվել է «ՆՈՐ ԶՈՎՔ» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը«Չայնիի» ոլորաններում 40-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներինԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերինԼեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ իրավիճակը կայունացել է8 հազար դոլար և 50 հազար ռուբլի․ գողություն՝ «Զվարթնոց» օդանավակայանում. Գերմանիայի 27-ամյա քաղաքացին կասկածվում էՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցըԹրամփը հայտարարել է, որ Ֆրանսիայում ցուցարարները փորձում են ոչնչացնել երկիրըԽոշոր չափի գողություն՝ «Զվարթնոց»-ում․ ՌԴ քաղաքացուց հափշտակել են 8000 դոլար և 50000 ռուբլիՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըԿենսաչափական անձնագրեր․ նոր համակարգ. ի՞նչ է փոխվելու քաղաքացիների համարՏարադրամի փոխարժեքները՝ այսօր Վարչապետը մասնակցել է «ՀայՓաս» ընկերության Երևան մոլի նոր գրասենյակի բացման արարողությանըԼեհաստանի նախկին նախագահը Սահմանադրական դատարանում աջակցել է Տուսկի կառավարության գործողություններինԹուրք-ադրբեջանական հարաբերությունների լարվածությունն արտահայտվել է նաև դիվանագիտական արարողություններումԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներինՉինաստանում և Ռումինիայում Լեհաստանի դեսպանները հրաժարական են տվել Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամի պատճառովԸմբշամարտի ԱԱ․ Հայաստանի վերջին երեք ըմբիշները պայքարի մեջ կմտնեն այսօր«Իշխանությունը գրեթե անթաքույց հայտարարում է, որ առաջնորդվելու է բռնությամբ»․ ԱբրահամյանՕդի ջերմաստիճանը կբարձրանա 2-7 աստիճանով․ եղանակը ՀայաստանումՕրվա խորհուրդ. Հոկտեմբերի 31Նավրոցկին շտապ խորհրդակցություններ է հրավիրել կուսակցությունների հետ՝ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառովG20-ի ԱԳ նախարարները հրաժարվել են համատեղ լուսանկարից՝ Լավրովի ներկայության պատճառովՀորդառատ անձրևների հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է 27 տոննա ջուրԽոշոր ավտովթար՝ Երևանում․ կա վիրավորՏուսկը հայտարարել է, որ Սահմանադրական դատարանի հետ կապված իրավիճակում ինքն այլ ընտրություն չուներԾանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչ. ArmsportՄահվան ելքով վրաերթ Իսակովի պողոտայում. հետիոտնը փողոցը հատելիս է եղել չթույլատրելի հատվածովԻնչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»ԱՄՆ դեսպանը Լեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը անվանել է պայթյունավտանգՈչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ»Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ» «Հրապարակ»․ Ռուբինյանին անվստահություն հայտնելու նախագիծ կներկայացվի՞ Փաշինյանի հրահանգով են Իրինա Յոլյանին դատի տալիս․ «Հրապարակ»Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցը․ իշխանությունը մտահոգված էր․ «Ժողովուրդ»Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»«Հրապարակ»․ Հայտնվել էի շրջափակման մեջ
Ամենադիտված