«Գյամշ» մականունով տղամարդը ծեծելով սպանել է իր 18 տարվա ընկերոջը (տեսանյութ)
Իրավունք
Հոկտեմբերի 18-ին Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողներին մի քաղաքացի հայտնել էր Բագրատունյանց փողոցում չշահագործվող շինության մեջ տղամարդու դիակի առկայության մասին:
Մահացածը` մշտական բնակության վայր չունեցող, նախկինում մի քանի անգամ դատապարտված Վաղարշակ Ասլանյանն էր:
Ոստիկանությունը տեղեկություն է ստացել, որ Ասլանյանին ծեծելով սպանել է «Գյամշ» մականունով Նորայր Ավագյանը, ով եղել է սպանվածի 18 տարվա ընկերը:
Մանրամասները` ոստիկանության տեսանյութում


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին