Գևորգ Պապոյանը COP17-ի վերջին օրն այցելել է էկոնոմիկայի նախարարության կանաչ տաղավար Միրզոյանը մասնակցել է Մանամայում անցկացվող միջազգային համաժողովի պաշտոնական բացմանը Հայտնի է COP18-ի հյուրընկալող երկիրը Սերժ Սարգսյան. «Վազգենը կոտրվող տեսակ չէր, նա պատրաստ էր անձնազոհության» Իրանը կարծում է, որ ԱՄՆ նոր արկածախնդրությունը կընդլայնի պատերազմի աշխարհագրությունը Կասեցվել է «ՆՈՐ ԶՈՎՔ» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը «Չայնիի» ոլորաններում 40-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներին ԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերին 8 հազար դոլար և 50 հազար ռուբլի․ գողություն՝ «Զվարթնոց» օդանավակայանում. Գերմանիայի 27-ամյա քաղաքացին կասկածվում է ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցը Խոշոր չափի գողություն՝ «Զվարթնոց»-ում․ ՌԴ քաղաքացուց հափշտակել են 8000 դոլար և 50000 ռուբլի Վանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը 

Ո՞վ է այդքան հույս տվել Նաիրա Զոհրաբյանին

Վերլուծական

Որքան էլ ցավալի լինի խոստովանելը, փաստ է, սակայն, որ արդեն վաղուց հայաստանյան ներքաղաքական իրականության անքակտելի մասնիկ է դարձել պրիմիտիվ պնակալիզությունն, երբ այս կամ այն քաղաքական գործիչը կամ ինքն իրեն հանրությանն այդ ֆորմատի մեջ մատուցել փորձող անձը, քաղաքական դաշտում իր տեղը չկորցնելու ու, ըստ էության, հանրության նյարդերի հաշվին սեփական անձնական ամբիցիաները բավարարելու համար, հաճախ ցուցաբերում է քստմնելի վարքագիծ՝ հաճոյանալու բոլոր նրանց, որոնց բարի կամքից է կախված այն հարցը, թե ինչ անակնկալներ կարող է մատուցել ժամանակը նրան: Կասկած լինել չի կարող, որ, օրինակ, հասարակությանն ինքն իրեն ամեն գնով որպես կատաղի ընդդիմադիր մատուցել փորձող Նաիրա Զոհրաբյանի ներկայիս գործողությունները կարելի է և պետք է համարել վերոհիշյալ տրամաբանությունից բխող քայլեր, որոնց նպատակն ընդամենը մեկն է՝ ապացուցել ոմանց, որ դեռևս պետքական է, իշխանությանը կամ գոնե դրա առանձին հատվածին համապատասխան ծառայություններ մատուցելու ընդունակ. «Արմենիա» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Ռեվոլյուցիա» հաղորդաշարին տված վերջին հարցազրույցում Զոհրաբյանի հնչեցրած մտքերի հավաքական իմաստը հենց սա կարելի է համարել:

Անկեղծ ասած՝ թե հատկապես որն էր հաղորդմանը հյուրընկալվելու՝ Նաիրա Զոհրաբյանի բուն նպատակն, այդպես էլ մինչև վերջ պարզ չդարձավ: Եթե ասենք նպատակ կար՝ Հովիկ Աբրահամյանի գովքն անելու, նախկին կառավարությանն էլ սեր խոստովանելու, ապա նա կարող էր դա անել ասենք շատ ավելի նեղ  միջավայրում, հետևաբար՝ սեփական զգացմունքները հանրության սեփականություն դարձնելու կարիք ի սկզբանե պետք է որ չլիներ: Լա՛վ, մի՞թե Զոհրաբյանն անկեղծորեն կարծում է, թե այսքանից հետո Հայաստանում ինչ-որ մեկը ԲՀԿ-ին որպես ընդդիմադիր կուսակցություն կարող է ընկալել, մի ուժ, որ կարող է իրական այլընտրանք դառնալ ՀՀԿ-ին… Իհարկե, միգուցե ոմանք կարող են Զոհրաբյանի՝ Կարապետյանի կառավարության նկատմամբ տածած ատելության պատճառ համարել առաջինի բուռն ցանկությունը՝ ընդդիմադիր կերպարի մեջ հանդես գալու ու Կարապետյանի հաշվին ինքնահաստատվելու, բայց այն հարցը, թե հատկապես ինչով կարող է պայմանավորված լինել ի ծնե «ընդդիմադիր» Զոհրաբյանի՝ «ընդդիմադիր» ԲՀԿ-ի փաստացի ղեկավարի սերը այն կառավարության հանդեպ, որի մեղքով է, ըստ էության, որ Հայաստանն այսօր այս վիճակում է հայտնվել, այդպես էլ բաց է մնում: Կարծում ենք՝ չտեսնել, թե հատկապես ում շահերն է սեփական կրծքով փորձում պաշտպանել Նաիրա Զոհրաբյանը, պարզապես անհնար է, քանի որ առնվազն խուլուհամր պետք է լինել՝ չհամոզվելու համար, որ Զոհրաբյանի իմացած բոլոր յոթ երգերից յոթն էլ Հովիկ Աբրահամյանի մասին են…

Այնպես որ՝ հարցը, թե ինչպես կարող էր ԲՀԿ-ն խիստ կարճ ժամանակահատվածում վերածվել ինչ-որ անհասկանալի գոյացության ու սկսել սպասարկել բացառապես ՀՀԿ-ի շահերը, կարելի է պարզաբանված համարել. իրեն բոլոր առումներով սպառած Զոհրաբյանի աննկուն ջանքերի պատճառով է, որ ԲՀԿ-ն այսօր հասարակության կողմից ոչ մի կերպ չընկալվող, ասելիք չունեցող ուժի է վերածվել՝ անվերադարձ հիմունքներով կորցնելով սեփական համակիրներին, քամուն տալով քաղաքական կապիտալը:

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Փարիզից թռչող ինքնաթիռը արտակարգ իրավիճակի ազդանշան է տվել և վերադարձել օդանավակայանԳևորգ Պապոյանը COP17-ի վերջին օրն այցելել է էկոնոմիկայի նախարարության կանաչ տաղավարՄիրզոյանը մասնակցել է Մանամայում անցկացվող միջազգային համաժողովի պաշտոնական բացմանըՀայտնի է COP18-ի հյուրընկալող երկիրըՍերժ Սարգսյան. «Վազգենը կոտրվող տեսակ չէր, նա պատրաստ էր անձնազոհության»Իրանը կարծում է, որ ԱՄՆ նոր արկածախնդրությունը կընդլայնի պատերազմի աշխարհագրությունըԿասեցվել է «ՆՈՐ ԶՈՎՔ» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը«Չայնիի» ոլորաններում 40-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներինԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերինԼեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ իրավիճակը կայունացել է8 հազար դոլար և 50 հազար ռուբլի․ գողություն՝ «Զվարթնոց» օդանավակայանում. Գերմանիայի 27-ամյա քաղաքացին կասկածվում էՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցըԹրամփը հայտարարել է, որ Ֆրանսիայում ցուցարարները փորձում են ոչնչացնել երկիրըԽոշոր չափի գողություն՝ «Զվարթնոց»-ում․ ՌԴ քաղաքացուց հափշտակել են 8000 դոլար և 50000 ռուբլիՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըԿենսաչափական անձնագրեր․ նոր համակարգ. ի՞նչ է փոխվելու քաղաքացիների համարՏարադրամի փոխարժեքները՝ այսօր Վարչապետը մասնակցել է «ՀայՓաս» ընկերության Երևան մոլի նոր գրասենյակի բացման արարողությանըԼեհաստանի նախկին նախագահը Սահմանադրական դատարանում աջակցել է Տուսկի կառավարության գործողություններինԹուրք-ադրբեջանական հարաբերությունների լարվածությունն արտահայտվել է նաև դիվանագիտական արարողություններումԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներինՉինաստանում և Ռումինիայում Լեհաստանի դեսպանները հրաժարական են տվել Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամի պատճառովԸմբշամարտի ԱԱ․ Հայաստանի վերջին երեք ըմբիշները պայքարի մեջ կմտնեն այսօր«Իշխանությունը գրեթե անթաքույց հայտարարում է, որ առաջնորդվելու է բռնությամբ»․ ԱբրահամյանՕդի ջերմաստիճանը կբարձրանա 2-7 աստիճանով․ եղանակը ՀայաստանումՕրվա խորհուրդ. Հոկտեմբերի 31Նավրոցկին շտապ խորհրդակցություններ է հրավիրել կուսակցությունների հետ՝ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառովG20-ի ԱԳ նախարարները հրաժարվել են համատեղ լուսանկարից՝ Լավրովի ներկայության պատճառովՀորդառատ անձրևների հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է 27 տոննա ջուրԽոշոր ավտովթար՝ Երևանում․ կա վիրավորՏուսկը հայտարարել է, որ Սահմանադրական դատարանի հետ կապված իրավիճակում ինքն այլ ընտրություն չուներԾանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչ. ArmsportՄահվան ելքով վրաերթ Իսակովի պողոտայում. հետիոտնը փողոցը հատելիս է եղել չթույլատրելի հատվածովԻնչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»ԱՄՆ դեսպանը Լեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը անվանել է պայթյունավտանգՈչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ»Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ» «Հրապարակ»․ Ռուբինյանին անվստահություն հայտնելու նախագիծ կներկայացվի՞ Փաշինյանի հրահանգով են Իրինա Յոլյանին դատի տալիս․ «Հրապարակ»Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցը․ իշխանությունը մտահոգված էր․ «Ժողովուրդ»Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»«Հրապարակ»․ Հայտնվել էի շրջափակման մեջ «Հրապարակ»․ Տարիներով մի թունել էլ չեն կարողանում կառուցել ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». ո՞վ է ընդդիմադիրների վրա հարձակվող Տիգրան Գալստյանը․ «Ժողովուրդ»Կալինինգրադում ստեղծել են ռեկորդային երկարության սաթե ականջօղNvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվելԼեհաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում. Սահմանադրական դատարանի նախագահը հեռացվել է պարտականությունների կատարումից
Ամենադիտված