Արեւային ակտիվությունը կտրուկ աճել է․ նախազգուշացնում են գիտնականները ՀՀ գաղութացման ու թուրքացման սողացող գործընթացն աստիճանաբար թափ է հավաքում. Արմեն Այվազյան Մուսուլմանական երկրները պետք է դաշինք ձևավորեն անվտանգության ապահովման համար․ Փեզեշքիան Կենդանակերպի երեք նշանների համար սեպտեմբերը տարվա ճակատագրական ամիսն է լինելու Մահացել է քանթրի երաժշտության լեգենդ Դոլլի Փարթոնը Բրազիլիան TikTok-ի սեփականատիրոջը տուգանել է մոտ 30 միլիոն դոլարով. Պատճառը հայտնի է «Արհեստական բանականությունը չի փոխարինելու մարդկանց, այն կփոխարինի մարդկանց, ովքեր չեն զարգանում». Տիգրան Հարությունյանը՝ առաջնորդության, AI-ի և ապագայի մասնագիտությունների մասին Ռուսաստանը կարող է մինչև 2026 թվականի վերջ երկարաձգել դիզելի արտահանման արգելքը․ Reuters Հալիձորում «Opel»-ը բախվել քարերին, հողաթմբերին և գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտուց դուրս․ 3 վիրավորներից մեկը պայմանագրային զինծառայող է ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել ԹՐԻՓՓ-ի «ճակատագիրն»՝ ԱՄՆ-Իրան պատերազմի ֆոնին․ իրանագետի դիտարկումները (տեսանյութ) «Լիդսի» և «Ռեյնջերսի» համասեփականատերը ձերբակալությունից հետո դատապարտվել է ԱՄՆ-ում 

Պետությանն առանձնապես խոշոր չափի վնաս պատճառելու գործով 9 անձի մեղադրանք է առաջադրվել

Իրավունք

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը պարբերաբար հաղորդագրություններ է տարածել՝ խմբի կազմում, նախնական համաձայնությամբ, պետությանն առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված և քննվող քրեական գործի մասին: Այս մասին տեղեկացրին ՀՔԾ լրատվական ծառայությունից:

Քրեական գործով իրականացված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում հիմնավորվել է, որ մի շարք քաղաքացիներ, գիտակցելով, որ իրենց անվամբ որևէ գույք հաշվառված չէ և չունեն մշտական եկամուտներ ու պարտադիր վճարման ենթակա գումարները իրենցից չեն կարող բռնագանձվել, գույքային օգուտ ստանալու անձնական շահագրգռվածությունից, իսկ որոշ դեպքերում նաև աշխատանքային առավելություններ ձեռք բերելու անձնական դրդումներից ելնելով, գույքի տիրապետողին խաբեությամբ խոշոր և առանձնապես չափի գույքային վնաս պատճառելու միասնական դիտավորությամբ, նախնա կան համաձայնության են եկել թանկարժեք ավտոմեքենաների, ինչպես նաև տաքսի ծառայության սեփականատերերի հետ՝ որոշակի ժամանակահատվածի համար նրանց կողմից թույլ տրվելիք ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար նշանակված վճարման ենթակա տուգանքները վերագրել իրենց և այդ կերպ՝ հնարավորություն տալ իրականում այդ խախտումները կատարած անձանց խուսափել վարչական տուգանքները վճարելու պարտականությունից:

Այդ նպատակով անվճարունակ անձինք ՀՀ ճանապարհային ոստիկանությունում խաբեությամբ ներկայացրել են իրենց և ավտոմեքենաների սեփականատերերի անուններով լրացված կեղծ տեղեկատվություն պարունակող դիմումներ այն մասին, թե, իբր, թանկարժեք ավտոմեքենաները կամ տաքսի ծառայության բոլոր մեքենաները այսուհետ վարելու են կամ արդեն իսկ վարել են իրենք և խնդրել են ճանապարհային երթևեկության կանոնների հետագայում հնարավոր կատարվելիք և արդեն իսկ կատարված խախտումների համար նախատեսված վարչական տույժերը նշանակել իրենց անուններով: Ներկայացված դիմումների հիմքո վ ՀՀ ճանապարհային ոստիկանության էլեկտրոնային ռեգիստրում կատարվել են համապատասխան փոփոխություններ և այդ ավտոմեքենաներով ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ կազմված վարչական տույժ նշանակելու մասին թվով 1345 որոշումները կայացվել են անվճարունակ քաղաքացիների անվամբ և ուղարկվել նրանց հասցեներով: Որոշումներով վարչական տույժերը չեն գանձվել և արդեն իսկ նշված պատճառներով չէին կարող գանձվել, որի հետևանքով գույքի տիրապետող ՀՀ ճանապարհային ոստիկանությանը խաբեությամբ պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ 20 մլն 500 հազ ՀՀ դրամ գույքային վնաս: Պատճառված վնասից շուրջ 19 մլն ՀՀ դրամ գումարը վերականգնվել է:

Վերը նշված հանցավոր արարքները կատարելու համար 9 անձանց՝ Արտակ Մանուշակյանին, Մեխակ Թադևոսյանին, Սահակ Աբրահամյանին, Շահում Հայրապետյանին, Թևան Հայրապետյանին, Ստեփան Բաբախանյանին, Բախշիկ Սեդրակյանին, Հայկ Սուքիասյանին և Հարություն Ավետիսյանին մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 184-րդ հոդվածի տարբեր մասերի հատկանիշներով: Մինչդատական վարույթում մեղադրյալների նկատմամբ կիրառվել են տարբեր խափանման միջոցներ, այդ թվում՝ կալանավորում:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է հիշյալ քրեական գործից անջատված մասի՝ 9 մեղադրյալների վերաբերյալ գործի նախաքննությունը: Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:

Քրեական գործով շարունակվում են կատարվել քննչական և դատավարական գործողությունները: Նշենք, որ քրեական գործի նախաքննության ընթացքում հիշյալ հանցագործության կատարմանը մասնակցել են նաև այլ անձինք: Վերջիններիս մեղադրանքներ են առաջադրվել և քննությունից խուսափելու պատճառով նրանց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը ու հայտարարվել հետախուզում:

Նախաքննությունը շարունակվում է, ընթացքի վերաբերյալ պարբերաբար կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով' դատարանի' օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Արեւային ակտիվությունը կտրուկ աճել է․ նախազգուշացնում են գիտնականները ՀՀ գաղութացման ու թուրքացման սողացող գործընթացն աստիճանաբար թափ է հավաքում. Արմեն Այվազյան Մուսուլմանական երկրները պետք է դաշինք ձևավորեն անվտանգության ապահովման համար․ Փեզեշքիան Կենդանակերպի երեք նշանների համար սեպտեմբերը տարվա ճակատագրական ամիսն է լինելու Մահացել է քանթրի երաժշտության լեգենդ Դոլլի Փարթոնը Լատվիայի վարչապետ Կուլբերգսը կոչ է արել ԵՄ-ի՝ Կիևին օգնության փոխարեն բռնագրավել ռուսական ակտիվներըԲրազիլիան TikTok-ի սեփականատիրոջը տուգանել է մոտ 30 միլիոն դոլարով. Պատճառը հայտնի է«Արհեստական բանականությունը չի փոխարինելու մարդկանց, այն կփոխարինի մարդկանց, ովքեր չեն զարգանում». Տիգրան Հարությունյանը՝ առաջնորդության, AI-ի և ապագայի մասնագիտությունների մասին Կրեմլը արձագանքել է ՆԱՏՕ-ի երկրների՝ Ուկրաինա ռազմական կոնտինգենտ ուղարկելու ծրագրերինՖինլանդիայի նախագահը «աջակցել է» Wildberries-ի պահեստների վրա հարվածներինՌուսաստանը կարող է մինչև 2026 թվականի վերջ երկարաձգել դիզելի արտահանման արգելքը․ Reuters Շոլցին գինու օգնությամբ են համոզել համաձայնել Ուկրաինայի՝ ԵՄ-ին անդամակցությանըԻնչով կզբաղվի Բերբոքը ՄԱԿ-ից հեռանալուց հետո․ ԶԼՄԳերմանիան կրկնապատկում է իր զորակազմը Կորեական թերակղզում՝ հասցնելով այն երկու զինվորի․ BildՄիացյալ Նահանգները չի միացել ՄԱԿ-ում Ուկրաինայի վերաբերյալ հակառուսական հայտարարությանըՀալիձորում «Opel»-ը բախվել քարերին, հողաթմբերին և գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտուց դուրս․ 3 վիրավորներից մեկը պայմանագրային զինծառայող է Սմարթֆոնի հիշողությունն ազատելու անսպասելի միջոց է նշվելԹրամփը երկարաձգել է Կուբայի դեմ առևտրային էմբարգոնՄեքսիկան հույս ունի առևտրային համաձայնագիր կնքել Միացյալ Նահանգների հետՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածելԹՐԻՓՓ-ի «ճակատագիրն»՝ ԱՄՆ-Իրան պատերազմի ֆոնին․ իրանագետի դիտարկումները (տեսանյութ) «Լիդսի» և «Ռեյնջերսի» համասեփականատերը ձերբակալությունից հետո դատապարտվել է ԱՄՆ-ումԿանադան «պատասխան միջոցներ» է պատրաստել ԱՄՆ-ի դեմՁերբակալված Սեդրակ Քոչարյանի և մյուսների նկատմամբ կալանքի միջնորդություններ են ներկայացվել․ ՀԿԿ Unilever-ը հրաժարվում է սննդի բիզնեսից և կենտրոնանում գեղեցկության ու խնամքի միջոցների վրաԼեհաստանին կասկածում են ուկրաինական տեխնոլոգիաներին հասանելիություն ստանալու փորձի մեջՈւղղակի մեղադրանք է բերվել մեղադրանք բերելու համար. որևէ ողջամիտ մարդ այդտեղ խնդիր չի կարող տեսնել․ Ամրամ Մակինյան 3 պատճառ, թե ինչու «Չելսին» կարող է պայքարել Պրեմիեր լիգայի չեմպիոնության համար, և մեկը՝ չի կարողՈվ խափանեց Կանադայի հետ առևտրային համաձայնագիրը․ BloombergԵթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) Ռուսաստանը սպառնում է Հայաստանին.Պետք է կանգնեցնել անմիջապես․ Թրամփը Իրանին (տեսանյութ) Միացյալ Նահանգները ՄԱԿ-ի ամբիոնից դիմել է Ռուսաստանին և Ուկրաինային200 հազար մարդ մնացել է առանց էլեկտրամատակարարման ՆԱՏՕ-ն մնում է Ռուսաստանի համար թշնամական դաշինք․ ՄեդվեդևԶինծառայողն ինքնասպան է եղել. Նոր մանրամասներԲժիշկը նշել է օրգանիզմում երկաթի պակասի անսովոր ախտանշաններըՊետդումայում «Ցանկացողների կոալիցիան» անվանել են Ուկրաինայի «գերեզմանափորներ»Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված երկու գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմից Զելենսկին նշել է ռուսական անօդաչուների հնարավոր թիրախներըՀայտնի է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ քրեական գործի քննող դատավորի անունը Իրանը Պակիստանին է փոխանցել Հորմուզի նեղուցի վերաբերյալ իր պայմանները․ Tasnim Զելենսկիի գրասենյակը կտրուկ է արձագանքել Քելլոգի՝ կանանց մոբիլիզացնելու կոչինՄասնագետը նշել է ժամային գոտու փոփոխությունից հետո քնի հետ կապվածԵս պնդում եմ՝ հակագազով են եղել զինվորները, դրա համար էլ մեքենան չեն տեսել. վրաերթից մահացած զինվորի մայր Լուկաշենկոն խոսել է ռուս-բելառուսական «Օսվեյ» ինքնաթիռի նախագծի շուրջ տարաձայնությունների մասինՔոչարյանների գործը հասավ Սերժ Սարգսյանին. Մեդվեդևը սպառնում է Զելենսկուն (տեսանյութ) Նյութափոխանակությունը բարելավող բնական մթերք է հայտնաբերվելՄակրոնը հայտարարել է «կամավորների կոալիցիայի» զորավարժությունների մասինՊայմանագրային զինծառայող է մահացել. ArmLur.amԿրեմլը պատասխանել է Ռուսաստանում զորահավաքի վերաբերյալ հարցին
Ամենադիտված