Երեւան-Սեւան ճանապարհին վթարված ավտոբուսի վարորդին մեղադրանք է առաջադրվել
Իրավունք
Երեւան-Սեւան ավտոճանապարհին հոկտեմբերի 18-ին վթարված բարեգործական ավտոբուսի վարորդ Գագիկ Ստեփանյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով: Այս մասին ասել է ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը: Վարորդի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը ՝ հաշվի առնելով վթարի հետեւանքով նրա առողջական վիճակը:
Հոկտեմբերի 18-ին Երեւան-Սեւան ավտոճանապարհի 44-րդ կմ հատվածում բախվել էին «Օպել» մակնիշի եւ Mercedes Benz Sprinter մակնիշի ավտոմեքենաները։ Վթարի հետեւանքով մահացել էր Վարսեր գյուղի 18-ամյա բնակչուհի Հռիփսիմե Գասպարյանը:


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին