Գևորգ Պապոյանը COP17-ի վերջին օրն այցելել է էկոնոմիկայի նախարարության կանաչ տաղավար Միրզոյանը մասնակցել է Մանամայում անցկացվող միջազգային համաժողովի պաշտոնական բացմանը Հայտնի է COP18-ի հյուրընկալող երկիրը Սերժ Սարգսյան. «Վազգենը կոտրվող տեսակ չէր, նա պատրաստ էր անձնազոհության» Իրանը կարծում է, որ ԱՄՆ նոր արկածախնդրությունը կընդլայնի պատերազմի աշխարհագրությունը Կասեցվել է «ՆՈՐ ԶՈՎՔ» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը «Չայնիի» ոլորաններում 40-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներին ԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերին 8 հազար դոլար և 50 հազար ռուբլի․ գողություն՝ «Զվարթնոց» օդանավակայանում. Գերմանիայի 27-ամյա քաղաքացին կասկածվում է ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցը Խոշոր չափի գողություն՝ «Զվարթնոց»-ում․ ՌԴ քաղաքացուց հափշտակել են 8000 դոլար և 50000 ռուբլի Վանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը 

«Ֆեյքերն»՝ իշխանությունների միակ հենարան…

Քաղաքական

Որքան մոտենում են ընտրությունները, որքան հասարակական-քաղաքական դաշտն ակտիվանում է, այնքան իշխանություններն ավելի մեծ ջանասիրությամբ են սկսում գործի դնել իրենց կեղտոտ տեխնոլոգիաները՝ սևացնելու, փնովելու, ցեխ շպրտելու այն բոլոր պրոցեսների ուղղությամբ, որոնց հեղինակներն իրենք չեն, որոնց հիմքում իրենք չէ, որ կանգնած են: Չնայած ներկայում հասարակական-քաղաքական դաշտում ընթացող կամ նոր սկսված գործընթացների հիմնական հեղինակներն իշխանություններն են, որ միանգամայն արհեստական հողի վրա մասնատում ու ջլատում են դաշտն՝ այն լցնելով բացարձակ արհեստածին գործիչներով ու նորաթուխ դեմքերով, որ յուրատեսակ «ֆեյքերի» են վերածվել ներքաղաքական դաշտում, սակայն, բարեբախտաբար, ստացվել է այնպես, որ հասարակական-քաղաքական կյանքում տեղի ունեցող ոչ ամեն բան է, որ ենթակա է դարձել իշխողների կամքին, ոչ ամեն բան է, որ ի սկզբանե ղեկավարվում է նրանց կողմից: Անկասկած, հենց այդ հանգամանքն է, որ հանգիստ չի տալիս պարանոյիկի համառությամբ ամեն տեղ վտանգ փնտրող ու գտնող գերիշխողներին, որոնք, տարված սեփական իշխանությունը հավերժացնելու մտքով, ամեն ինչ անում են՝ ժողովրդի ծոցից ծնունդ առնող ու հենց հասարակության առողջ հատվածի կողմից սկիզբ տրվող շարժումները վարկաբեկելու, առանձին անհատների ուղղությամբ ցեխ շպրտելու համար:

Ինչ խոսք, ասել, թե նման վարքագիծը բնորոշ է իշխանություններին բացառապես վերջին շրջանում, անհույս լավատեսության դրսևորում կլիներ, քանի որ եթե հետևում ես նրանց վարքագծի յուրօրինակ քրոնիկոնին, պարզ է դառնում, որ նման դատապարտելի վարք համապատասխանները միշտ էլ դրսևորել են. դժվար է հիշել մի ժամանակաշրջան, երբ իշխանությունները բարյացակամորեն վերաբերված լինեն իրական այլընտրանք հանդիսացած գործիչներին, շարժումներին կամ կուսակցություններին:

Բայց այս դատապարտելի երևույթն, ինչպես կարելի է նկատել, սկսեց վերջին շրջանում հատկապես ակտիվորեն դրսևորվել, ի հայտ գալ կրկին՝ այն օրվանից սկսած, երբ հայտնի դարձավ, որ Գագիկ Ծառուկյանը կարող է մոտ ապագայում քաղաքականապես ակտիվանալ ու կրկին վերադառնալ ակտիվ քաղաքականություն: Իշխանությունները, որոնց մոտ միշտ էլ Ծառուկյանի անունը սարսափ է հարուցել, սկսեցին անմիջապես իրար խառնվել, բորբոքվել ու տվայտվել՝ չխորշելով դիմել այն նույն կեղտոտ տեխնոլոգիաներին, որոնք մշտապես բանեցվել են նմանօրինակ իրավիճակներում: Մանրադիտակ հարկավոր չէ՝ տեսնելու համար, որ Գագիկ Ծառուկյանի ակտիվացումը, փաստացի, շոկ է առաջացրել իշխանությունների ու նրանց կողմից սնուցվող տարրերի մոտ՝ որոնք, ոտուձեռ ընկած, Ծառուկյանի դեմ են քսի տվել իրենց մանկլավիկներին՝ իբր վարկաբեկելու նրա վերահաս ակտիվացումը. մարդիկ հասկանում են, որ եթե Ծառուկանի ակտիվացումն իրականություն դառնա ու համաժողովրդական շարժման ալիքի վրա նրա՝ ակտիվ քաղաքականություն մուտքը կայացած իրողության վերածվի, իրենց բոլոր միֆերը, բոլոր հեքիաթներն ու ստերը հօդս են ցնդելու ու ստիպված են լինելու առերեսվել այն խավար իրականության հետ, որի անխոնջ կերտողներն ու հեղինակները հենց իրենք են:

Ստացվում է, որ փոխարենն այս ողջ ընթացքում մարդիկ տնտեսություն կայացնեին, իրական բարեփոխումներ իրականացնեին զանազան ասպարեզներում, հիմք ստեղծեին երկրի կայուն ու անշեղ զարգացման համար, օդ են տատանել, դատարկ գործերով են զբաղվել, ու հիմա, երբ հասունացել է պահը՝ հաշիվ տալու արածի ու չարածի համար, սկսել են խույս տալ պատասխանատվությունից ու պախկվել լույսից, ինչ է թե չառերեսվեն ժողովրդի հետ, ինչ է թե չկրեն լիարժեք պատասխանատվություն…

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Փարիզից թռչող ինքնաթիռը արտակարգ իրավիճակի ազդանշան է տվել և վերադարձել օդանավակայանԳևորգ Պապոյանը COP17-ի վերջին օրն այցելել է էկոնոմիկայի նախարարության կանաչ տաղավարՄիրզոյանը մասնակցել է Մանամայում անցկացվող միջազգային համաժողովի պաշտոնական բացմանըՀայտնի է COP18-ի հյուրընկալող երկիրըՍերժ Սարգսյան. «Վազգենը կոտրվող տեսակ չէր, նա պատրաստ էր անձնազոհության»Իրանը կարծում է, որ ԱՄՆ նոր արկածախնդրությունը կընդլայնի պատերազմի աշխարհագրությունըԿասեցվել է «ՆՈՐ ԶՈՎՔ» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը«Չայնիի» ոլորաններում 40-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներինԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերինԼեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ իրավիճակը կայունացել է8 հազար դոլար և 50 հազար ռուբլի․ գողություն՝ «Զվարթնոց» օդանավակայանում. Գերմանիայի 27-ամյա քաղաքացին կասկածվում էՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցըԹրամփը հայտարարել է, որ Ֆրանսիայում ցուցարարները փորձում են ոչնչացնել երկիրըԽոշոր չափի գողություն՝ «Զվարթնոց»-ում․ ՌԴ քաղաքացուց հափշտակել են 8000 դոլար և 50000 ռուբլիՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըԿենսաչափական անձնագրեր․ նոր համակարգ. ի՞նչ է փոխվելու քաղաքացիների համարՏարադրամի փոխարժեքները՝ այսօր Վարչապետը մասնակցել է «ՀայՓաս» ընկերության Երևան մոլի նոր գրասենյակի բացման արարողությանըԼեհաստանի նախկին նախագահը Սահմանադրական դատարանում աջակցել է Տուսկի կառավարության գործողություններինԹուրք-ադրբեջանական հարաբերությունների լարվածությունն արտահայտվել է նաև դիվանագիտական արարողություններումԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներինՉինաստանում և Ռումինիայում Լեհաստանի դեսպանները հրաժարական են տվել Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամի պատճառովԸմբշամարտի ԱԱ․ Հայաստանի վերջին երեք ըմբիշները պայքարի մեջ կմտնեն այսօր«Իշխանությունը գրեթե անթաքույց հայտարարում է, որ առաջնորդվելու է բռնությամբ»․ ԱբրահամյանՕդի ջերմաստիճանը կբարձրանա 2-7 աստիճանով․ եղանակը ՀայաստանումՕրվա խորհուրդ. Հոկտեմբերի 31Նավրոցկին շտապ խորհրդակցություններ է հրավիրել կուսակցությունների հետ՝ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառովG20-ի ԱԳ նախարարները հրաժարվել են համատեղ լուսանկարից՝ Լավրովի ներկայության պատճառովՀորդառատ անձրևների հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է 27 տոննա ջուրԽոշոր ավտովթար՝ Երևանում․ կա վիրավորՏուսկը հայտարարել է, որ Սահմանադրական դատարանի հետ կապված իրավիճակում ինքն այլ ընտրություն չուներԾանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչ. ArmsportՄահվան ելքով վրաերթ Իսակովի պողոտայում. հետիոտնը փողոցը հատելիս է եղել չթույլատրելի հատվածովԻնչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»ԱՄՆ դեսպանը Լեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը անվանել է պայթյունավտանգՈչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ»Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ» «Հրապարակ»․ Ռուբինյանին անվստահություն հայտնելու նախագիծ կներկայացվի՞ Փաշինյանի հրահանգով են Իրինա Յոլյանին դատի տալիս․ «Հրապարակ»Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցը․ իշխանությունը մտահոգված էր․ «Ժողովուրդ»Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»«Հրապարակ»․ Հայտնվել էի շրջափակման մեջ «Հրապարակ»․ Տարիներով մի թունել էլ չեն կարողանում կառուցել ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». ո՞վ է ընդդիմադիրների վրա հարձակվող Տիգրան Գալստյանը․ «Ժողովուրդ»Կալինինգրադում ստեղծել են ռեկորդային երկարության սաթե ականջօղNvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվելԼեհաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում. Սահմանադրական դատարանի նախագահը հեռացվել է պարտականությունների կատարումից
Ամենադիտված