Գևորգ Պապոյանը COP17-ի վերջին օրն այցելել է էկոնոմիկայի նախարարության կանաչ տաղավար Միրզոյանը մասնակցել է Մանամայում անցկացվող միջազգային համաժողովի պաշտոնական բացմանը Հայտնի է COP18-ի հյուրընկալող երկիրը Սերժ Սարգսյան. «Վազգենը կոտրվող տեսակ չէր, նա պատրաստ էր անձնազոհության» Իրանը կարծում է, որ ԱՄՆ նոր արկածախնդրությունը կընդլայնի պատերազմի աշխարհագրությունը Կասեցվել է «ՆՈՐ ԶՈՎՔ» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը «Չայնիի» ոլորաններում 40-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներին ԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերին 8 հազար դոլար և 50 հազար ռուբլի․ գողություն՝ «Զվարթնոց» օդանավակայանում. Գերմանիայի 27-ամյա քաղաքացին կասկածվում է ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցը Խոշոր չափի գողություն՝ «Զվարթնոց»-ում․ ՌԴ քաղաքացուց հափշտակել են 8000 դոլար և 50000 ռուբլի Վանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը 

Լավ խաղացող Արմեն Ռուստամյանը

Քաղաքական

Արդյոք ովքե՞ր են…

Պատգամավորներ են, ովքեր նստած ԱԺ փափուկ աթոռներին, երևի թե հանուն ազգիս բարօրության կամ ի շահ իրենց օրենքներ են ընդունում, մերժում, ասում, խոսում, քննարկում ու քննարկվում…

Արդեն 4 տարի է՝ 131 պատգամավոր ապրում է մեր վճարած հարկերի շնորհիվ ու երևի թե սրտատրոփ սպասում 2017թ.-ին՝ մեկ էլ տեսար վերընտրվեց, մեկ էլ տեսար…

Քանի որ հաշված ամիսներ են մնացել մինչ ԱԺ ընտրությունները, մենք շարունակում ենք վերհիշել նրանց գործունեությունը՝ պատգամավոր առ պատգամավոր ներկայացնելով նրանց անցած ուղին:

Lurer.com-ի դիտակետում հայտնված հաջորդ պատգամավորը ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանն է:

……………

Ծնվել է 1960թ. մարտի 1-ին Արարատի մարզի Զանգակատուն գյուղում:

1983-1984թթ. ծառայել է Խորհրդային բանակում:

1983թ. ավարտել է Մոսկվայի Պ. Լումումբայի անվան ժողովուրդների բարեկամության համալսարանի ֆիզիկամաթեմատիկական եւ բնական գիտությունների ֆակուլտետը: Ֆիզիկոս:

1984-1991թթ. եղել է ԵՊՀ գիտաշխատող, 1991-1993թթ.՝ հայ-ֆրանսիական համատեղ ձեռնարկության գլխավոր մասնագետ, 1993-1994թթ.՝ Ֆրանսիայի Օրսե քաղաքի Տեսական եւ կիրառական օպտիկայի ինստիտուտի գիտաշխատող: 1990-1995թթ.՝ Երեւանի քաղաքային եւ Մյասնիկյանի շրջանային խորհուրդների պատգամավոր: 1995-1998թթ. բանտարկված է եղել քաղաքական դրդապատճառներով (հետագայում չհաստատված մեղադրանքներով):

1999-2003թթ.՝ Ազգային ժողովի պատգամավոր: ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ: ՀՅԴ խմբակցության անդամ: ՀՅԴ կուսակցության անդամ:

2003-2007թթ.՝ Ազգային ժողովի պատգամավոր: ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ: ՀՅԴ խմբակցության անդամ: ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ:

2007-2012թթ.՝ Ազգային ժողովի պատգամավոր: 07.06.2007-31.05.2012թթ.՝ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ: ՀՅԴ խմբակցության անդամ: ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ:

2012թ. մայիսի 6-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով ՀՅԴ կուսակցությունից:

……

Դաշնակցական այս պատգամավորն անխոս խորհրդարանի գերազանցիկ պատգամավորների շարքին կարելի էր դասել, եթե չունենար 220 բացակա:

Կիրթ, աշխատող, լրագրողների հարցերի համար՝ գրեթե բաց ու ազատ: Թեպետ այլ տարբերակ էլ չունի՝ խորհրդարանական ուժի խմբակցության ղեկավար է:

Շատերի համար դրական համարվող պատգամավորի վերաբերյալ պատկերացումը փոխվեց այս տարվա փետրվարին, երբ ԱԺ-ում՝ պատասխանելով լրագրողների հարցերին, նշեց, որ Հայաստանում քաղբանտարկյալներ չկան, և վերջինը եղել են 90-ականներին ճաղերի հետևում հայտնված դաշնակցականները, այդ թվում նաև՝ ինքը:

Իշխանական թևի տակ աշխատող սովորական պատգամավորի գնահատական. հանրապետականի հետ կոալիցիա կազմելուց հետո, բնականաբար, ինչպես բոլոր դաշնակցականների, այնպես էլ Ռուստամյանի մոտ քաղաքական գնահատականները փոխվել են: Մենք այլևս բնակվում ենք ազատ, անկախ, լավ երկրում, որտեղ ձգտում են կատարելության, և բոլոր օրինագծերն ու որոշումներն էլ ուղղված են դրան:

Այդ է պատճառը, որ նա այս տարի կողմ է քվերակել թե՛ կառավարության ծրագրին, թե՛ ընտրական օրենսգրքի փոփոխություններին, թե՛ հարկային օրենսգրքին:

Իսկ նախկինում Ռուստամյանը խիստ ընդդիմադիր պատգամավոր էր՝ նույն իշխանության ներկայացրած ծրագրերի քննադատն ու չընդունողը:

Ավելի վաղ կրկին իշխանամետ էր:

Դրանից առաջ…

Կարճ ասած՝ Ռուստամյանը հարմարվող տեսակ է՝ կարող է աշխատել թե՛ իշխանամետի, թե՛ ընդդիմադիրի կեցվածքով. կախված է նրանից, թե այդ պահին քաղաքական ինչ խաղ են խաղում:

Լավ խաղացող Ռուստամյանը, պաշտոնական հայտարարագրերի համաձայն, այնքան էլ լավ չի ապրում՝ խոսքն այս դեպքում իշխանավորին վայել ունեցվածքի մասին է:

03.03.2012 թ ԿԸՀ ներկայացրած հայտարարագրի համաձայն՝ Ռուստամյանը «Անշարժ գույք» բաժնում հայտարարագրել է 1 բնակարան` 98.52 քմ մակերեսով:

Հաշվետու տարվա եկամուտը` 3 մլն 451 հազ. 520 դրամ է (պատգամավորի աշխատավարձ):

Դրամական միջոցները հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ` 15 մլն ՀՀ դրամ, 9000 ԱՄՆ դոլար, 1500 եվրո, որոնք այս տարիների ընթացքում մի փոքր աճել են:

Շարժական և թանկարժեք գույք, արժեթուղթ կամ այլ ներդրում, ըստ հայտարարագրի, չունի:

Թերևս պատգամավորը խաղում է նաև այս կետով՝ տասնյակ տարիների պատգամավորներն իրականում այլ կարողության տեր են, որ կարողանում են ճիշտ ու ծածուկ պահել՝ ապացուցված է գրեթե բոլոր պատգամավորների օրինակով:


Անի Սահակյան

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Փարիզից թռչող ինքնաթիռը արտակարգ իրավիճակի ազդանշան է տվել և վերադարձել օդանավակայանԳևորգ Պապոյանը COP17-ի վերջին օրն այցելել է էկոնոմիկայի նախարարության կանաչ տաղավարՄիրզոյանը մասնակցել է Մանամայում անցկացվող միջազգային համաժողովի պաշտոնական բացմանըՀայտնի է COP18-ի հյուրընկալող երկիրըՍերժ Սարգսյան. «Վազգենը կոտրվող տեսակ չէր, նա պատրաստ էր անձնազոհության»Իրանը կարծում է, որ ԱՄՆ նոր արկածախնդրությունը կընդլայնի պատերազմի աշխարհագրությունըԿասեցվել է «ՆՈՐ ԶՈՎՔ» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը«Չայնիի» ոլորաններում 40-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներինԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերինԼեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ իրավիճակը կայունացել է8 հազար դոլար և 50 հազար ռուբլի․ գողություն՝ «Զվարթնոց» օդանավակայանում. Գերմանիայի 27-ամյա քաղաքացին կասկածվում էՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցըԹրամփը հայտարարել է, որ Ֆրանսիայում ցուցարարները փորձում են ոչնչացնել երկիրըԽոշոր չափի գողություն՝ «Զվարթնոց»-ում․ ՌԴ քաղաքացուց հափշտակել են 8000 դոլար և 50000 ռուբլիՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըԿենսաչափական անձնագրեր․ նոր համակարգ. ի՞նչ է փոխվելու քաղաքացիների համարՏարադրամի փոխարժեքները՝ այսօր Վարչապետը մասնակցել է «ՀայՓաս» ընկերության Երևան մոլի նոր գրասենյակի բացման արարողությանըԼեհաստանի նախկին նախագահը Սահմանադրական դատարանում աջակցել է Տուսկի կառավարության գործողություններինԹուրք-ադրբեջանական հարաբերությունների լարվածությունն արտահայտվել է նաև դիվանագիտական արարողություններումԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներինՉինաստանում և Ռումինիայում Լեհաստանի դեսպանները հրաժարական են տվել Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամի պատճառովԸմբշամարտի ԱԱ․ Հայաստանի վերջին երեք ըմբիշները պայքարի մեջ կմտնեն այսօր«Իշխանությունը գրեթե անթաքույց հայտարարում է, որ առաջնորդվելու է բռնությամբ»․ ԱբրահամյանՕդի ջերմաստիճանը կբարձրանա 2-7 աստիճանով․ եղանակը ՀայաստանումՕրվա խորհուրդ. Հոկտեմբերի 31Նավրոցկին շտապ խորհրդակցություններ է հրավիրել կուսակցությունների հետ՝ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառովG20-ի ԱԳ նախարարները հրաժարվել են համատեղ լուսանկարից՝ Լավրովի ներկայության պատճառովՀորդառատ անձրևների հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է 27 տոննա ջուրԽոշոր ավտովթար՝ Երևանում․ կա վիրավորՏուսկը հայտարարել է, որ Սահմանադրական դատարանի հետ կապված իրավիճակում ինքն այլ ընտրություն չուներԾանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչ. ArmsportՄահվան ելքով վրաերթ Իսակովի պողոտայում. հետիոտնը փողոցը հատելիս է եղել չթույլատրելի հատվածովԻնչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»ԱՄՆ դեսպանը Լեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը անվանել է պայթյունավտանգՈչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ»Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ» «Հրապարակ»․ Ռուբինյանին անվստահություն հայտնելու նախագիծ կներկայացվի՞ Փաշինյանի հրահանգով են Իրինա Յոլյանին դատի տալիս․ «Հրապարակ»Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցը․ իշխանությունը մտահոգված էր․ «Ժողովուրդ»Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»«Հրապարակ»․ Հայտնվել էի շրջափակման մեջ «Հրապարակ»․ Տարիներով մի թունել էլ չեն կարողանում կառուցել ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». ո՞վ է ընդդիմադիրների վրա հարձակվող Տիգրան Գալստյանը․ «Ժողովուրդ»Կալինինգրադում ստեղծել են ռեկորդային երկարության սաթե ականջօղNvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվելԼեհաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում. Սահմանադրական դատարանի նախագահը հեռացվել է պարտականությունների կատարումից
Ամենադիտված