Ոստիկանությունը Մրգաշատ գյուղի դաշտերում թմրանյութի պատրաստման պահին մի խումբ անձանց է գտել ու բերման ենթարկել
Իրավունք
Նոյեմբերի 7-ին ոստիկանության Մեծամորի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ մի խումբ անձինք Մրգաշատ գյուղի դաշտերում թմրանյութ են պատրաստում:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ՝ նույն օրը, ժամը 21.15-ին, նշված գյուղի դաշտերում գտնվող քարե շինությունում բենզինի, յոդի և «Պերալգին» դեղատեսակից թմրանյութ պատրաստելու ժամանակ հայտնաբերվել և բերման են ենթարկվել 1981 թ. ծնված Գուրգեն Օ.-ն, 1985 թ. ծնված Հակոբ Թ.-ն և 1978 թ. ծնված Աշոտ Ա.-ն:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նրանք հայտնել են, որ թմրանյութը պատրաստել են՝ իրենց օգտագործման համար:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին