Թրամփ–Պուտին–Սի․ Իրանի շուրջ հնարավոր գործարքը վեճ է առաջացրել Թեհրանում 21 լեզու, ընդհանուր օրինաչափություն․ ինչ է բացահայտվել մարդու ուղեղում 19 տարվա դադարից հետո․ Ակրոպոլիսի հին թանգարանը կրկին բաց է Ավտովթար՝ Իսակովի պողոտայում. «Nissan»-ը բшխվել է բենզալցակայանի վահանակին, գլխիվայր շրջվել. կան վիրшվորներ Ալեքսանդրիայում հսկայական կառույց է հայտնաբերվել․ արքայական դամբարանների վարկած կա U2-ը վերադառնում է մարզադաշտեր․ հայտարարվել է 15 համերգ Հայաստանին անհրաժեշտ է սահմանադրական կարգ, ոչ թե նոր սահմանադրություն. Արմեն Այվազյան Tidal-ը կարգելի ամբողջությամբ արհեստական բանականությամբ ստեղծված երգերը Eurostar-ի աշխատակիցների անսպասելի գործադուլը հանգեցրել է Լոնդոնի և Փարիզի միջև գնացքների չվերթների չեղարկմանը Երեք տոննա բեռ՝ տիեզերակայան․ «Պրոգրես-97»-ն արդեն ուղեծրում է 101 տարեկանում մահացել է Firestone կայսրության ժառանգորդուհի և NFL-ի ակումբի նախկին սեփականատեր Մարթա Ֆորդը Փաշինյանը թող ոչ ոքի բան չառաջարկի, ուղղակի հրաժարական տա. իր առաջարկածը գործարք է. Միրզոյան 

ԴԱՀԿ պետի փաստաբան-խորհրդականի ուշագրավ հայտարարությունը՝ աղմկահարույց թեմայի վերաբերյալ

Իրավունք

ԼՈՒՐԵՐ.com-ի զրուցակիցն է ՀՀ Փաստաբանների պալատի անդամ, ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության պետի խորհրդական Արամ Կարախանյանը, ում հետ զրուցել ենք վերջերս աղմուկ հանած թեմայի մասին: Հիշեցնենք, որ ԴԱՀԿ պետի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն  Հարությունյանը կառույցը համալրում է իր ծանոթ-բարեկամներով, որոնց թվում են իր երկու խորհրդականները՝ Դալլաքյան Վահագնը և Կարախանյան Արամը: Հաշվի առնելով ԴԱՀԿ-փաստաբանների գործնական հարաբերությունները՝ դժվար չէ ենթադրել, թե փաստաբանների միջոցով ինչ գործառույթներ են հնարավոր իրականացնել: Արդյո՞ք այս ամենը համակարգում սկիզբ առնող կոռուպցիայի դրսևորումներ չէ: Այս պահին դժվար է ասել: 

-Պարոն Կարախանյան, վերջերս մեծ աղմուկ է բարձրացրել այն փաստը, որ Դուք, լինելով Փաստաբանների պալատի անդամ-փաստաբան, զբաղեցնում եք ԴԱՀԿ ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատարի խորհրդականի պաշտոնը: Հասարակական հիմունքներո՞վ եք այն զբաղեցնում:

-ԴԱՀԿ ծառայությունը հասարակական հիմունքներով որևէ ծառայություն չունի, այդ թվում՝ ես բացառություն չեմ: Հետաքրքիր է՝ Ձեզ մոտ այդ հարցն ինչի՞ց է առաջացել: Որտեղի՞ց եք ենթադրել, որ անվճար հիմունքներով եմ աշխատում:

-Դուք, լինելով Փաստաբանների պալատի անդամ, գործող փաստաբան, պետական կառույցում պաշտոն եք զբաղեցնում: Հենց դրանից էլ առաջացել են վերը տրված հարցը և մի շարք այլ հարցեր:

-Օրենքի խախտում չկա, որովհետև ես այստեղ պայմանագրային հիմունքներով եմ աշխատում: Ես ոչ թե ԴԱՀԿ ծառայության հիմնական անձնակազմից եմ՝ կոչումով, առաջխաղացումով, այլ՝ պայմանագրային աշխատող եմ: Փաստաբանը՝ ցանկացած ժամանակ, ցանկացած կառույցում իրավունք ունի պայմանագրային հարաբերություններով աշխատանքի հաստատվել: Այսինքն՝ իմ աշխատանքը հենց այդ տրամաբանությունով է: Եթե ուսումնասիրեք, կտեսնեք, որ դաշտում բազմաթիվ փաստաբաններ կան, որոնք պայմանագրային հիմունքներով այս կամ այն պետական կամ ոչ պետական կառույցում աշխատում են: Դա աշխատանքային հարաբերությունների շրջանակներում է, ոչ թե ծառայողական: 

-Ո՞ր օրենքով է դա սահմանվում:

-Աշխատանքային օրենսգրքով:

-Այսինքն՝ աշխատանքային օրենսգրքում նշված է, որ լինելով փաստաբան, Փաստաբանների պալատի անդամ, կարելի՞ է զբաղեցնել պետական կառույցում որևէ պաշտոն:

-Իմ պաշտոնը հայեցողական է, որի հիմունքները պայմանագրային են: Գլխավոր հարկադիր կատարողը ինձ հետ պայմանագրային հարաբերություն է հաստատել և կնքել ենք աշխատանքային պայմանագիր, ու դրա հիման վրա՝ ես այստեղ եմ աշխատում: Փաստաբանության մասին օրենքը փաստաբանին չի արգելում պայմանագրային հիմունքներով այս կամ այն կառույցում աշխատել: 

-Հիմա որ օրենքը բացենք, կգտնե՞նք այդ կետը, որը չի արգելում փաստաբանին՝ պայմանագրային հիմունքներով աշխատել այլ տեղ: 

-Կգտնեք թե չեք գտնի, չեմ կարող ասել, բայց՝ կա: Ամեն դեպքում՝ ես Պալատին գրել եմ, որ այստեղ եմ աշխատում: Ի՞նչ եք կարծում՝ եթե ես իրավունք չունենայի, իմ լիցենզիան չէի՞ն սառեցնի: Բայց դրա հիմքը չկա, որովհետև ես այստեղ պայմանագրային հիմունքներով եմ աշխատում: Սա հանրային ծառայություն չի համարվում: 

-Պարոն Կարախանյան, լինելով փաստաբան և ԴԱՀԿ ծառայության պետի ժ/պ-ի խորհրդական, շահերի բախում չի՞ առաջանում: Օրինակ՝ եթե այնպիսի գործում ներգրավվեք, որը ԴԱՀԿ-ի դեմ է: Ինչպե՞ս կվարվեք այդ դեպքում: 

-Հասկացա հարցը: Այդքանը հարցրել եք, մնացածն էլ կարող եք հարցնել Պալատից: Ես առնվազն 4 տարի գտնվել եմ ՀՀ-ից դուրս և մասնավոր պրակտիկայով Հայաստանում չեմ զբաղվում: Ճիշտ է՝ ժամանակին նույնիսկ եղել եմ գրասենյակի հիմնադիր, գործող փաստաբան, բայց դա եղել է մինչև 2011 թվականի ավարտը: Այդ ժամանակահատվածից սկսած՝ աշխատել եմ դրսում, աշխատել եմ Եգիպտոսում՝ ՀՀ դեսպանի օգնական: Մասնավոր պրակտիկա՝ որպես այդպիսին, վերջին տարիներին  չեմ ունեցել, հիմա էլ չունեմ: 

-Չեք էլ պատրաստվո՞ւմ ունենալ:

-Ամեն դեպքում՝ այս աշխատանքը բավական ծանրաբեռնված է, նույնիսկ չեմ էլ կարողանալու, այո՛: 

-Այդ դեպում՝ ինչո՞ւ եք մնում Պալատի անդամ, ինչո՞ւ դուրս չեք գալիս Պալատից: Դա Ձեզ ի՞նչ է տալիս: 

-Դա ավելի շատ համոզմունքի խնդիր է: Ես ինձ հոգով համարում եմ այդ կառույցի հետևորդ: Ես իմ աշխատանքային պրակտիկան սկսել եմ փաստաբանությունով, երկար տարիներ աշխատել եմ որպես փաստաբան: Եթե կանգնած չլինեմ փաստաբանությունս դադարեցնելու՝ օրենքի պահանջի առաջ, չեմ դադարեցնելու այն պարզ պատճառով, որ ինձ կոչումով փաստաբան եմ համարում:

Քրիստինա Աղալարյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Թրամփ–Պուտին–Սի․ Իրանի շուրջ հնարավոր գործարքը վեճ է առաջացրել Թեհրանում21 լեզու, ընդհանուր օրինաչափություն․ ինչ է բացահայտվել մարդու ուղեղում19 տարվա դադարից հետո․ Ակրոպոլիսի հին թանգարանը կրկին բաց էԱվտովթար՝ Իսակովի պողոտայում. «Nissan»-ը բшխվել է բենզալցակայանի վահանակին, գլխիվայր շրջվել. կան վիրшվորներ Ալեքսանդրիայում հսկայական կառույց է հայտնաբերվել․ արքայական դամբարանների վարկած կաԹրամփը Ռուդի Ջուլիանիին պարգևատրել է Ազատության նախագահական մեդալով U2-ը վերադառնում է մարզադաշտեր․ հայտարարվել է 15 համերգՀայաստանին անհրաժեշտ է սահմանադրական կարգ, ոչ թե նոր սահմանադրություն. Արմեն Այվազյան Tidal-ը կարգելի ամբողջությամբ արհեստական բանականությամբ ստեղծված երգերըEurostar-ի աշխատակիցների անսպասելի գործադուլը հանգեցրել է Լոնդոնի և Փարիզի միջև գնացքների չվերթների չեղարկմանըԵրեք տոննա բեռ՝ տիեզերակայան․ «Պրոգրես-97»-ն արդեն ուղեծրում է101 տարեկանում մահացել է Firestone կայսրության ժառանգորդուհի և NFL-ի ակումբի նախկին սեփականատեր Մարթա Ֆորդը Փաշինյանը թող ոչ ոքի բան չառաջարկի, ուղղակի հրաժարական տա. իր առաջարկածը գործարք է. ՄիրզոյանՈւղեղի բջիջների «ընդհանուր լեզուն»․ ներկայացվել է Bloom մոդելըՊատմության մեջ առաջին անգամ գլոբալ ջերմաստիճանը վեց օր անընդմեջ գերազանցել է 2°C շեմըՄոսկվա-Երևան տոմսերը թանկացել են. ի՞նչ արժեն այս պահին Էստոնիան հայտարարել է, որ կարող է փակել Ռուսաստանի հետ երկաթուղային սահմանային անցակետը Տիեզերական նոր ռեկորդ․ «Էվկլիդը» գտել է ամենահեռավոր քվազարըԱվտովթար՝ Երևանում.«Հյուսիս-հարավ» ավտոճանապարհին «BYD»-ն բախվել է հողաթմբերին և հայտնվել քարերի վրաSpaceX-ը հրաժարվում է սուբսիդիաներից․ Starlink-ի նոր պայմաններըՌեժիմը Սահմանադրության նախագծում ներառել է ձևակերպումներ, որոնք իսպառ բացառում են Հայաստանի ԵՄ անդամակցության գործընթացը. Արմեն Աշոտյան Բուլղարիայի մաքսավորները 6 մլն եվրոյի կոկաին տեղափոխող բեռնատար են հայտնաբերել Nvidia-ն նոր ճնշման տակ է․ Հուանգի վերադարձը չի մարել վեճըԼուկաշենկոն կասկածի տակ է դրել Ուկրաինայի նկատմամբ Ռուսաստանի պատմական հավակնություններըԴավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է կնոջ մարմինՈրևէ քրեական գործով որպես մեղադրյալ չեմ անցնում. ՔՊ նախկին պատգամավոր Հայկ Սարգսյան ԱԺ-ում կքննարկվեն քաղաքականության մեջ կանանց հավասար ներկայացվածության և թվային բռնության դեմ պայքարի հարցերըՄեքսիկայում հայտնաբերված կմախքը կարող է լինել Ամերիկայի հնագույններից մեկը Շվեյցարիայում սառեցված ռուսական ակտիվները գերազանցել են 10 միլիարդ դոլարըՄեծ Բրիտանիայում կարտադրվեն Ուկրաինայի նախագծած հարվածային անօդաչու թռչող սարքերըԵրկար ժամանակ ջուր չի լինելու Շախմատի աշխարհի չեմպիոնի մրցախաղի երկրորդ պարտիան ավարտվել է ոչ-ոքիՀաքերները ներթափանցել են Կենտրոնական հետախուզական վարչության համակարգերԻրանը սպառնում է կոտրել ամերիկյան շրջափակումը․ Ռեզային ծաղրել է Թրամփի ծրագիրըԼեհաստանը նախատեսում է փակել Ուկրաինայի հետ օդային տարածքը Անցած 10 ամիսներին տնտեսական ակտիվության ցուցանիշը 6,4%-ով աճել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ. ՊապոյանՊուտինը զգուշացրել է Եվրոպային՝ ռուսական վառելիքի սահմանափակումները հետևանքներ կունենանՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունըՊեսկովը կասկածի տակ է դրել եվրոպացիների մասնակցության անհրաժեշտությունը բանակցություններինԹրամփը ծիծաղել է Զելենսկու հայտարարության վրա․ ԱՄՆ-ն խաղաղություն է ուզում մինչև հունվարԵվրոպայում դեկտեմբերը կարող է լինել վերջին 15 տարվա ամենացուրտը․ Լևոն Ազիզյան Նոր Սահմանադրության մեջ «հայ» բառը մեկ անգամ է նշված. այստեղ մեծ խայծ կա. Նահապետյան (տեսանյութ)Ուկրաինական հարվածը Լիբիայում երկու զինծառայողի կյանք է խլելԲաթումում ձերբակալել են Ինտերպոլի կարմիր ծանուցմամբ Թուրքիայի կողմից հետախուզվող օտարերկրացու Հրապարակվել է ՀՀ 2026 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսների պետական բյուջեի կատարման մասին տեղեկատվությունըՄերցը զգուշացնում է․ Ռուսաստանը սպառնալիք է ոչ միայն Ուկրաինայի, այլև ամբողջ Եվրոպայի համարՀորդանանում տղամարդը մահապատժի է դատապարտվել Շրի Լանկայի դեսպանատան մոտ ոստիկանի սպանության համար Ռուսաստանը համբերատար կշարունակի աշխատանքային շփումները ԵՄ-ի հետ. Պեսկով Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին և ԼարսումՄիսիսիպիի ափերի մոտ ինքնաթիռ է կործանվել․ զոհվել են չորս մեծահասակ և երկու երեխա
Ամենադիտված