Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը Ֆրանսիան և ՄԱԿ-ը փոխում են աշխարհի քարտեզը․ Լևոն Ազիզյան Ժիրինովսկու իրավահաջորդը հայտարարել է, որ Փաշինյանը «ուկրաինական փոցխի վրա է կանգնում» Կենդանակերպի այս նշանների կյանքը շուտով կտրուկ կփոխվի. ի՞նչ սպասել Բարձր ենք գնահատում ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսությանը Լատվիայի շարունակական աջակցությունը. Միրզոյան Մասիսի հիվանդանոցում 69-ամյա կինը ընդհանուր անզգայացման պայմաններում մահացել է․ 5 անձ ձերբակալվել է Հայ կաթոլիկ բարձրաստիճան եկեղեցական է մահացել ՀՀ պետական պարտքը մեկ ամսում աճել է ավելի քան 47 մլրդ դրամով. վիճակագրություն Զելենսկի. ԱՄՆ-ն ցանկանում է մինչև ձմեռ հասնել պատերազմի դեէսկալացիայի Այս կենդանակերպի նշանները սեպտեմբերի գլխավոր հաջողակները կլինեն Փորձել են վրեժ լուծել և սպանել 30-ամյա տղամարդուն․ հնչել են կրակոցներ. ՆԳՆ (տեսանյութ) 1 օրում վաճառված տոմսերի հասույթը կազմել է 80 մլն դրամ. Երևանի Քաղաքապետարան 

Հաղթանակի միակ ուղին...

Քաղաքական

Չնայած առաջին հայացքից կարող է թվալ, թե «Սասնա ծռերի» շարժումն այլևս թևակոխել է մարման փուլ, ու բոլորն են հասկացել, որ երկրում ծագած խնդիրները լուծելու համար հարկավոր է միանգամայն այլ բնույթի գործիքակազմեր կիրառել, պարզվում է, սակայն, դեռևս վաղ է՝ նման ենթադրություններ անելու համար. «Սասնա ծռեր» շարժումը ազգային-ազատագրական պայքար է սկսում: Ինչպես հայտնի է, շարժումը դեռևս երկու շաբաթ առաջ էր հրապարակել ճանապարհային քարտեզ, ուր բավական մանրակրկտորեն խոսք էր գնում շարժման նպատակների ու որդեգրած ռազմավարության մասին: Եթե մի քանի խոսքով բնութագրելու լինենք այդ փաստաթղթի էությունն, ապա պետք է ասենք, որ դրանում տեղ գտած դրույթները հատկապես աչքի են ընկնում ունեցած մարտական ոգով. որպես հիմնական խնդիր դիտարկվում է ազգային-ազատագրական շարժման ձևավորումը, ինքնիշխանության հաստատումը, Հայաստանի ապագաղութացումը և այլն:

Երբ փորձում ես հասկանալ, թե, վերջիվերջո, որն է այն վերջնական նպատակակետը, որին «Սասնա ծռերը» ցանկանում է հասնել, հասկանում ես, որ այն, ըստ էության, Հայաստանին ոչինչ չտվող, խիստ վերացական ու ներկա ժամանակի մարտահրավերներին չհամապատասխանող մի նպատակ է, որն, եթե նույնիսկ մի պահ երևակայենք, թե պսակվում է հաջողությամբ, բացի վնասից Հայաստանին ոչինչ տալ չի կարող. ապստամբությունների ու ազգային-ազատագրական շարժումների ժամանակները վաղուց անցել են, ու հիմա եկել է պահը, երբ մենք մեր ազգային նպատակներն ու իղձերը կյանքի կոչելու համար միանգամայն այլ բնույթի պայքար սկսելու ու այն հաջողությամբ պսակելու կարիք ունենք. Հայաստանն այլևս օտար լծի տակ չէ, ու դրսում էլ ասենք 19-րդ դարի երկրորդ կեսերը չեն...

Բնականաբար, կարող է հարց ծագել՝ այդ դեպքում ո՞րն է Հայաստանը խորն անկումից դուս բերելու հիմնական ուղին ու եղանակը, կամ ներկայիս հայաստանյան հասարակությանն ինչպիսի՞ շարժում է հարկավոր՝ երկիրը բնականոն զարգացման ուղի տեղափոխելու համար: Պատասխանն, ինչ խոսք, բավական պարզ է. մեզ պետք է համաժողովրդական այնպիսի տոտալ շարժում, որն իր գաղափարախոսության հիմքում կդնի ոչ թե «ընդդեմ»-ն, այլ՝ «հանուն»-ը, իր պայքարի սուրը կուղղի ոչ թե միանգամայն վիրտուալ հակառակորդի, այլ, նախևառաջ, ներքին մարտահրավերների դեմ. մեր՝ թե՛ արտաքին, թե՛ ներքին դժբախտությունների հիմքն ու պատճառը Հայաստանի ջլատվածությունն է՝ ներսից: Եթե մեզ հաջողվի կարճ ժամանակահատվածում ձեռնոց նետել ներքին խնդիրներին ու հաջողությամբ լուծել դրանք, ապա կարող ենք վստահ լինել, որ ամենամեծ ավանդը ներդրած կլինենք թե՛ Հայաստանի՝ որպես պետության իրական անկախության հասնելու գործում, թե՛ կկարողանանք արտաքին թշնամուն իր՝ բնությամբ սահմանված տեղը ցույց տալ. ոչ ոք չի հանդգնի հզոր ու ներսից ամուր Հայաստանի դեմ ինչ-որ ոտնձգություն իրականացնել, հոխորտալ:

Մեր առջև ծառացած խնդիրների լուծման միակ բանաձևը համազգային միասնության ու համերաշխության ապահովումն է լինելու. մենք մի նոր գաղափարի կարիք ունենք, մի այնպիսի իդեայի, որ կդառնա այն իրական առանցքը, որի շուրջ կմիավորվեն հասարակության առողջ ուժերն ու գալով ընդհանուր հայտարարի՝ ձեռք ձեռքի տված՝ երկիր կկառուցեն՝ առանց ավելորդ թշնամիներ փնտրելու, առանց կեղծ թիրախներ որոնելու: Սա է այն միակ ուղին, որը կարող է իրական փոփոխությունների հանգեցնել խնդիրների ու հոգսերի մեջ խրված Հայաստանում:

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը Ֆրանսիան և ՄԱԿ-ը փոխում են աշխարհի քարտեզը․ Լևոն Ազիզյան Ժիրինովսկու իրավահաջորդը հայտարարել է, որ Փաշինյանը «ուկրաինական փոցխի վրա է կանգնում» Կենդանակերպի այս նշանների կյանքը շուտով կտրուկ կփոխվի. ի՞նչ սպասել Բարձր ենք գնահատում ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսությանը Լատվիայի շարունակական աջակցությունը. Միրզոյան Լիբանանը հայտարարել է, որ իրեն անհրաժեշտ են ՄԱԿ-ի կողմից հովանավորվող խաղաղապահներՄասիսի հիվանդանոցում 69-ամյա կինը ընդհանուր անզգայացման պայմաններում մահացել է․ 5 անձ ձերբակալվել է Հայ կաթոլիկ բարձրաստիճան եկեղեցական է մահացել ՀՀ պետական պարտքը մեկ ամսում աճել է ավելի քան 47 մլրդ դրամով. վիճակագրություն Զելենսկի. ԱՄՆ-ն ցանկանում է մինչև ձմեռ հասնել պատերազմի դեէսկալացիայի Այս կենդանակերպի նշանները սեպտեմբերի գլխավոր հաջողակները կլինեն Փորձել են վրեժ լուծել և սպանել 30-ամյա տղամարդուն․ հնչել են կրակոցներ. ՆԳՆ (տեսանյութ)Գազայի հատվածում երեխաներին ցուցադրել են «Առյուծ արքան» ֆիլմը՝ ավերված շենքերի ֆոնին1 օրում վաճառված տոմսերի հասույթը կազմել է 80 մլն դրամ. Երևանի Քաղաքապետարան Գրոսսին լավատեսություն է հայտնել ՄԱԿ-ի նոր գլխավոր քարտուղար դառնալու իր հնարավորությունների վերաբերյալՆԳՆ-ն՝ Նարեկ Նալբանդյանին բերման ենթարկելու տեսանյութի մասին Պուտինը սրեց խաղը․ Սուրենյանց (տեսանյութ( Կատյա Լելը քննադատել է ամուսնալուծությունից հետո երեխաներից հրաժարվող տղամարդկանցՉի ստացվի. Կոսաչովը՝ ՀՀ-ի համար ԵՄ առանց վիզայի ռեժիմի մասին Թրամփը Կանադան, Մեքսիկան, Կուբան և Գրենլանդիան ներկել է ամերիկյան դրոշի գույներով «Փյունիկի» գլխավոր մարզիչը հեռանում է Մերցը «դրամատիկ պարտություն» է անվանել ՔԴՄ-ի ընտրությունների արդյունքըՌուսաստանը պատասխան միջոցներ է ձեռնարկել Գերմանիայի դեմԵՄ-ից վատ լուր. 2029-ը հարցականի տակ է․ Զելենսկին բացահայտել է Թրամփի բանագնացների գաղտնիքը (տեսանյութ) Նավթի համաշխարհային գները հասել են վերջին մեկուկես ամսվա առավելագույնինՎիգեն Քոչարյանը հրաժարականի դիմում է ներկայացրելՂրղզստանը 2027 թվականից կսկսի թվային սոմի փորձարկումըՈւկրաինայից գնահատել են՝ ինչքան ժամանակ կարող է Ռուսաստանը շարունակել պատերազմը Ռուսական նոր «Բանդերոլ» թևավոր հրթիռը նկատել են Մի-28ՆՄ ուղղաթիռի վրաՎեհափառի «գործը» կրկին Սերժ Ռուշանյանին է մակագրվել Պուտինի նոր հրամանը՝ արտերկրում թաքնված ՌԴ քաղաքացիների համար Զգուշացում վարորդներին․ հայտնաբերվել են խախտումներ 70-ականների ոճի գունավոր տաբատները դարձել են աշնան գլխավոր թրենդներից մեկըՎճռաբեկը Վեհափառի «գործն» ուղարկեց Արմավիրի դատարան Հնդկաստանում հանրակացարանի փլուզման հետևանքով զոհերի թիվն աճել է Աշխարհում սննդամթերքի գները հասել են 2022 թվականից հետո ամենաբարձր մակարդակինՊեսկովը հայտնել է՝ ինչ է սպասվում Փաշինյանին. Հարվածեք՝ պատասխան հարված կստանաք. Ղալիբաֆը՝ ԱՄՆ-ինԵվրամիություն․ Չափազանց վաղ է խոսել Հայաստանի հետ վիզային ռեժիմի ազատականացման ժամկետների մասին Պապոյանը ԱՄԷ-ից նոր շուկա է բացում հայ արտահանողների առաջ«Այլընտրանք Գերմանիայի համար»-ի հաջողությունը հարված է դարձել Մերցի համար և նախազգուշացում՝ ԵվրոպայինՏանզանիայի նախագահի ամուսինը մահացել է Զանզիբարի հիվանդանոցում Թրամփը առաջարկել է Նյու Մեքսիկո նահանգը վերանվանել «Նյու Ամերիկա»Ռուսաստանում բացատրել են՝ ինչու է Կադիրովը հեռացել տեղեկատվական դաշտիցՀաստատվել են դասագրքերի ներդրումային գումարների չափերը Սիմոնյանը պատմել է՝ որքան հաճախ է շփվում Պուտինի հետԵՄ-ն և ՆԱՏՕ-ն Լայպցիգում ԱԹՍ-ի միջադեպից հետո պատասխան քայլեր են նախապատրաստումՀայաստանի և Վրաստանի միջև ուղևորահոսքն աճել է 36%-ովԴավթաշենում գերեզմանատան հարակից տարածքից «ԱԿ-47» և 30 փամփուշտ են հայտնաբերելՌուսաստանում հեգնանքով արձագանքել են Թրամփի՝ «Լուսինը յուրացնելու» հայտարարությանըԵՄ-ից սառը ցնցուղ․ 2029-ը Հայաստանի հետ առանց վիզայի ռեժիմի հաստատված ժամկետ չէ
Ամենադիտված