«Վաղարշ» ՍՊԸ-ի հիմնադիրը վրաերթի է ենթարկել 2 հոգու
Իրավունք
Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Անդրանիկ Փարսադանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում Երևանում մայիսի 19-ին տեղի ունեցած վրաերթի փաստով:
Ինչպես Tert.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մայիսի 19-ին՝ ժամը 12.40-ի սահմաններում, Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Վանատուր թաղամասի բնակիչ, 33-ամյա Էդգար Բաղդասարյանը, ով «Վաղարշ» ՍՊԸ-ի հիմնադիրն է, վարելով «Լեքսուս» մակնիշի 93 DD 999 համարանիշի ավտոմեքենան, Արցախի փողոցի 5/5 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 62-ամյա Պավել Օհանյանին և 6-ամյա Գոհար Օհանյանին:
Վրաերթից հետո վարորդը փախուստի չի դիմել. վրաերթի ենթարկվածներին տեղափոխել է «Մուրացան» բժշկական կենտրոն:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի:


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում